Սիրելի Սահմի, Վերջին Սերիա / Sireli Sahmi

Поділитися
Вставка
  • Опубліковано 3 кві 2024
  • Follow Armenia TV on social platforms:
    Instagram: / armeniatv.official
    Facebook: / armeniatvmain
    #ՍիրելիՍահմի #SireliSahmi #ATV
  • Фільми й анімація

КОМЕНТАРІ • 2 тис.

  • @roz-marinsonneyu8440
    @roz-marinsonneyu8440 Місяць тому +2210

    Եկեք խոստովանենք,որ այս ֆիլմը մեզ գերեց իր ոսկեղենիկ,գրագետ հայերենով,հանձինս Սոսի կերպարի

  • @NelsWorldCookingChannel
    @NelsWorldCookingChannel Місяць тому +2101

    Սպասում էի վերջին սերիային: Չնայած ավարտվում է, բայց շատերս հասցրեցինք սիրել այս տարբերվող ու մեր գեղեցիկ հայերենն ընդգծող ֆիլմը: Ինչքա՜ն շատ բան է աշխարհում փոխվել 1840-ականներից մինչ այսօր: Գիտություն, տեխնիկա, մարդկային արժեքներ, բառապաշար... Այս բոլոր փոփոխությունների հետ մեկտեղ տարբեր ժամանակաշրջանների երկու հերոսներն ունեն մեկ լեզու՝ սերը: ❤❤❤❤Շնորհակալություն ֆիլմի բոլոր անձնակազմին գեղեցիկ ֆիլմի համար: Թող որ շարունակական լինի մեր ոսկեղենիկ հայերենով հնչած ֆիլմերի թողարկումները: 👏👏

    • @lusinearaqeyan54
      @lusinearaqeyan54 Місяць тому +2

      ❤❤❤❤❤❤❤

    • @user-nj6ex3iw1m
      @user-nj6ex3iw1m Місяць тому +37

      Աղաչում եմ նկարեք շարունակությունը , խնդրում եմ ❤❤❤

    • @goharavanesyan8595
      @goharavanesyan8595 Місяць тому +18

      Կեցցեք։ Շատ հավանեցի, շատ լավ սերիալ, շատ հակիրճ, գեղեցիկ կատարում։

    • @anushghazaryan7784
      @anushghazaryan7784 Місяць тому +30

      Ինչքան սիրուն խոսեցիք բոլորիս անունից❤

    • @anahidyeghikian6185
      @anahidyeghikian6185 Місяць тому +9

      Ցավոք հիմա առնվազը ok բառը տեղ է գտել հայերեն խոսակցության մեջ

  • @user-qp4wu9yn9t
    @user-qp4wu9yn9t Місяць тому +91

    Սա իմ 35 տարվա մեջ նայած ամենահիասքանչ ֆիլմն էր, ցնցված եմ։ Մակարդակ, որակ, իդեալական խաղ բոլոր կերպարները անթերի էին, շնորհակալություն բոլորին այս գլուխգործոցի համար

  • @luizagevorgyan2798
    @luizagevorgyan2798 Місяць тому +90

    Ֆիլմ, որը կլանեց ինձ, ստիպեց արտասվել, ժպտալ և ծիծաղալ հիմա արտասվում եմ, շատ սիրեցի այս ֆիլմը և կցանկանայի շարունակվեր ու պահանջում եմ նոր եթերաշրջան, նոր սերյալներ
    Բացառիկ ֆիլմ էր, ոչ մի ֆիլմ այսքան կլանված չէի նայել, դերասանների հետ ժպտացի,ծիծաղեցի և արտասվեցի ասես իմ կյանքը լիներ ❤

  • @marinearzoyan2155
    @marinearzoyan2155 Місяць тому +1226

    Շատ դժվար է գեղագիտական բացառիկ ֆիլմ նայելուց հետո նորից վերադառնալ տաղտկալի իրականություն։

    • @karinemartirosyan805
      @karinemartirosyan805 Місяць тому +9

      ԵՒ լպիրշ բառապաշարը

    • @lusinexachatryan7196
      @lusinexachatryan7196 Місяць тому +19

      Այս ֆիլմը երանի տեսնի Դիանա Գրիգորյանը ու այլևս մարդկանց արյունը չխմի։

    • @hasmikgalstyan8923
      @hasmikgalstyan8923 Місяць тому +2

      Shat lav film er shat apreq vorosh jamanak ktrvecinq aes txur keanqic apsos vor aesqan shut verjacav miak filmner vor es naeumei ❤❤❤❤

    • @luizaarzoyan6304
      @luizaarzoyan6304 Місяць тому +2

      Հրաշալի ֆիլմ,գերազանց դերասանական խումբ,
      Հանձինս Սոս Ջանիբեկյանի

    • @lauragalstyan9255
      @lauragalstyan9255 Місяць тому +1

      Iroooq🫠

  • @qnarikgevorgyan5991
    @qnarikgevorgyan5991 Місяць тому +414

    Հիմա հասկացաք՞,որ որակյալ ֆիլմերի մեեեծ պահանջարկ կա, այնպես որ սիրելի Գոշ ու Անի ,ձեր համագործակցությունը մեզ շատ հաճելի էր,թող այն շարունակական լինի։ Շնորհակալություն ❤❤❤

    • @Foxoooooooo
      @Foxoooooooo Місяць тому +1

      Ինաին մոռացաք😊

  • @user-bi7jv9hb8v
    @user-bi7jv9hb8v Місяць тому +33

    Իմ գրագետ հայ ժողովուրդ🙏🏻🙏🏻🙏🏻
    Ոնց՞ էին քեզ դիանայական անիմաստ ու լացակումած սերիալներ հրամցնում:

  • @user-kv6xt9uc4l
    @user-kv6xt9uc4l Місяць тому +37

    Հիացած ու հուզված եմ ան-սահ-ման։ Խոսքեր չեմ գտնում նկարագրելու համար թե ինչ էմոցիաներ ստացա այս հրաշալի ֆիլմից։ Սոս ջան դու տաղանդավոր արտիստ էս՚ բայց այս ֆիլմում գերազանցեցիր ինքդ քեզ։ Բրավո՚ շնորհակալություն բոլորիդ👏👏👏❤

  • @luys7997
    @luys7997 Місяць тому +647

    Սերը չի վերցնում, միայն տալիս է,պետք եկած ժամանակ` բաց թողնում...❤

  • @user-yv4du1eh8v
    @user-yv4du1eh8v Місяць тому +293

    Կարդում եմ մեկնաբանությունները և նկատում,որ մարդիկ գրում են միմիայն գրական հայերենով ։ 👏👏👏Միհրանը ստիպեց մեզ վերադառնալ մեր ոսկեղենիկ հայերենին ❤❤❤

    • @nuneadamyan5565
      @nuneadamyan5565 Місяць тому +15

      Այս ֆիլմի դիտորդները գրագետ մասսան է) հայերեն լեզուն սիրող մասսան😊

    • @nellushhhhhhhhhh
      @nellushhhhhhhhhh Місяць тому +3

      Շատ ապրեք❤

    • @user-hi3oi7vf4c
      @user-hi3oi7vf4c 24 дні тому +1

      Այո շատ լավ սերիալ ասեմ ֆիլմ ասեմ չգիտեմ բոլորն էլ շատ լավ էին խաղում որտեղ Սոսը կա ուրեմն այդ ֆիլմը չես կարող չնաելմ մեկ օրում եմ նաել ❤

  • @karinenersisyan892
    @karinenersisyan892 Місяць тому +20

    Խաչատուր Աբովյանի հատվածը ուղղակի ֆանտաստիկ էր մտածված ,ամբողջ անձնակազմով բարձր ու չվերջացող ծափահարություբբերի եք արժանի ❤❤❤
    Խնդրում եմ եթե կարողանում եք այսպիսի հիասքանչ գործ կատարել ձեր նշաձողը չիջեցնեք և գերազանցեք ինքներդ ձեզ ձեր հաջորդ աշխատանքում ❤❤❤❤

  • @KhlghatyanProduction
    @KhlghatyanProduction Місяць тому +18

    Հիասքանչ և աննկարագրելի ֆիլմ
    Խաչատուր Աբովյանի պահը վերջն էր
    Իսկ մեկնաբանությունները մարդիկ գրում են միմիայն գրական հայերենով ։

  • @armineavagyan8555
    @armineavagyan8555 Місяць тому +389

    Ինչպես Միհրանը կասեր` գետնախոնարհ շնորհակալ եմ։🥰
    Հրաշալի սյուժե, արտակարգ ճիշտ ընտրված դերասանական կազմ և խաղ, ախորժալուր բառամթերք։👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏

  • @ELL-xr1cb
    @ELL-xr1cb Місяць тому +549

    Շնորհակալություն եմ հայտնում բոլոր դերասանական կազմին գեղեցիկ եվ յուրահատուկ սերիալի համար։ Առանձնահատուկ Շնորհակալություն Հարգելի Սոս Ջանիբեկյան ձեզ, Ձեր աննկարագրելի յուրահատուկ եվ հուզիչ խաղի համար իսկ գեղեցիկ հայերենի համար խոսքերն ավելորդ են ։ Կեցցեք Բոլորդ 👏❤️

    • @Kar9215
      @Kar9215 Місяць тому +2

      😢😢😢apsos vor verjacav shatem sirum dzez🫶🏼

    • @nelliandreasyan4621
      @nelliandreasyan4621 Місяць тому +4

      Իրոք հուզիչ էր։

    • @arpinemayilyan9695
      @arpinemayilyan9695 Місяць тому +2

      Հրաշալի ֆիլմ ❤❤❤❤ էր

  • @gayanemelikyan5685
    @gayanemelikyan5685 Місяць тому +27

    Հիասքանչ էր.
    Հուսով ենք Ձեր փոքրիկ հուշումը տղայի պարանոցի Քարի մասին մեզ նոր եթերաշրջան և հույզեր կբերի👏🏻

    • @harutyunpoghosyan5600
      @harutyunpoghosyan5600 Місяць тому +6

      Չէինք նկատել մերսի շատ 😊
      23:38 Հուսանք կլինի❤

  • @user-mm6zl2dj3v
    @user-mm6zl2dj3v Місяць тому +11

    Ահավոր երկար եմ սպասել ավարտին սակայն մտածու էի որ կավարտվեր Սահմի և Միհրանի միությունով ես հասկացա թե ինչ է նշանակում սիրել ու ունենալ ժառանգ հույս ունեմ երկրորդ եթերաշրջանը կլինի
    ❤❤❤❤❤

  • @luizagevorgyan432
    @luizagevorgyan432 Місяць тому +334

    Երևի միակ հայկական սերիալն է վերջին շրջանի, որ ոչ մի բացասական մեկնաբանություն չունի։
    Շնորհակալ եմ ամբողջ թիմին որակյալ աշխատանքի համար❤❤❤

    • @nairahovhannisyan6153
      @nairahovhannisyan6153 Місяць тому +10

      Այո ֆիլմը🎉 8:28 8:28 շատ լավն էր,բայց մի բացասական բան կար ,որ ռեժիսորը քարոզում էր Սահմիի եղբոր կերպարը ,որ դա իբրև նորմալ երևույթ է ,չե որ շատերը որ այդ կերպարի մեջ են և ավելի կհաստատվեն դրա մեջ

  • @Shushanna-tg1cc
    @Shushanna-tg1cc Місяць тому +238

    Ուղղակի առանց արցունքների չէր կարող ավարտվել, կարծես գիրք կարդայի, այդքան հուզիչ ու տպավորիչ էր վերջաբանը։
    Շնորհակալություն ամբողջ թիմին , նման անմոռանալի ստեղծագործության համար և աննկարագրելի խաղի համար՝ Սոս Ջանիբեկյանին և Իննա Խոջամիրյանին❤❤❤👏👏

  • @nareandreasyan182
    @nareandreasyan182 Місяць тому +7

    Կյանքումս տեսած ամենահրաշալի ֆիլմն էր։ Ավարտը շատ անսպասելի էր, միանգամից ու անչափ գեղեցիկ։ Անկեղծ հուզվեցի❤❤👏🏻👏🏻

  • @InesaAvetikyan
    @InesaAvetikyan Місяць тому +12

    Հրաշալի ու գեղեցիկ ֆիլմ , մեր ոսկեղենիկ հայերենը, դերասանները ... Հատուկ շնորհակալություն Սոս Ջանիբեկյանին

  • @harutyuniannnn___
    @harutyuniannnn___ Місяць тому +517

    Էսպիսի որակով ֆիլմեր/սերիալներ հաճախ նկարեք էլի,ինչպիսին սա էր...😭🫀✨

    • @adeli_ee_adda3575
      @adeli_ee_adda3575 Місяць тому +9

      Այդ ժամանակ նոր կսկսեմ հայկական սերիալներ նայել 😂❤

    • @adelinaaghamalian3953
      @adelinaaghamalian3953 Місяць тому +5

      Ոչ թէ հաճախ չէնք տէսնում այլ երբէք այս որակով ֆիլմ չէնք տէսէլ պռավօ ամբողջ թիմին 🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻

  • @kimmaneh
    @kimmaneh Місяць тому +256

    Էնքան մեծ հույս ունեմ, որ սա վերջին սերիալը չի լինի, որ էսպիսի սիրով ու հաճույքով կդիտենք։ Ամեն ինչ շա՜տ սիրուն էր։ Չեք էլ պատկերացնի՝ ինչքան էմոցիա կարողացաք փոխանցել. ծիծաղեցինք, հուզվեցինք։ Ու էս ամենը միայն կատարված մեծ ու որակով աշխատանքի արդյունք էր։
    Շնորհակալ եմ ❤

  • @narineharutunyan7393
    @narineharutunyan7393 23 дні тому +2

    Հիանալի եվ Աննկարագրելի ֆիլմ էր շնորհակալություն բոլոր դերասանական կազմին

  • @anahit3638
    @anahit3638 Місяць тому +9

    Շնորհակալություն այսքան հրաշալի ֆիլմի համար։❤️
    Շատ ցանկալի կլինի ,որ այս տիպի ֆիլմեր շատ նկարահանվեն։
    😍

  • @norayradamyan9266
    @norayradamyan9266 Місяць тому +240

    Եկեք խոսենք ոսկեղենիկ հայերենով, քանզի մեր մայր լեզուն հիասքանչ է...

    • @lusinazaryan1958
      @lusinazaryan1958 Місяць тому +11

      Իզուր չի ասել Ջորջ Բայրոնը որ հայերենը Աստվածների հետ խոսելու լեզուն է

    • @77.778
      @77.778 Місяць тому

      @@lusinazaryan1958իզուր է ասել, Աստված մեկն է, տհաճ է լսել նման բաներ հայերից)

  • @naraghazaryan9496
    @naraghazaryan9496 Місяць тому +112

    1 օրում նայեցի բոլոր սերիաները, դեռ իմ կյանքում նման հիասքանչ հայկական ֆիլմ չէի դիտել։ Իհարկե չհաշված հին գեղարվեստական ֆիլմերը։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին։ Դերասանական թիմը ուղղակի շքեղ էր։ Ապշած եմ և հպարտ , որ սա իմ հայրենակիցների արտադրանքն է 🥹🥹❤️❤️🫶🫶🇦🇲🇦🇲😘😘

  • @manyaandreasyan5990
    @manyaandreasyan5990 Місяць тому +8

    Ամբողջ ստեղծագործական անձնակազմին, դերասաններին, Սոսին, մեկ անգամ ևս բռավո, շնորհակալություն ականջ շոյող մեր գեղեցիկ հայոց լեզուն երկար տարիներից հետո լսելու և վայելելու համար։Խոնարհումս բոլորիտ❤❤❤❤❤❤

  • @arminemanukyan4926
    @arminemanukyan4926 Місяць тому +11

    Հրաշալի ֆիլմ,հրաշալի անձնակազմ,հրաշալի սցենար,ուղակի բռավո👏👏👏նման բառապաշարով հագեցած ֆիլմ մեզ շաաատ է պետք❤💙🧡

  • @marinem.3499
    @marinem.3499 Місяць тому +88

    Ես լիահույս եմ, որ այս ֆիլմից հետո շատերը Սիրով կվերադառնան ոսկեղենիկ հայերենին։
    Պետք է պահել արժեքները` մեր լեզուն, կրոնը, հայրենիքը, ընտանիքը, մարդկային ազնիվ հարաբերությունները...
    Շնորհակալություն հետաքրքիր և ուսուցողական ֆիլմի համար։
    Կխնդրեմ, որ հաջորդ նախագծերում ևս շեշտ դրվի մեր ազգային և հատկապես քրիստոնեական արժեքների պահպանման վրա։ 🙏

  • @NuneTangyan
    @NuneTangyan Місяць тому +114

    Կարճ, բովանդակալից, հրաշալի ֆիլմ։ Դուք ապացուցեցիք ,որ Հայ Ազգը եղել է կա ու հավերժ կապրի։ Շնորհակալություն Ձեզ։

  • @naradavtyan1412
    @naradavtyan1412 Місяць тому +8

    Գեղեցիկ սկիզբ, ընթացք և ավարտ ։Ուղակի ցնցված եմ...
    Հարգանքներս դերասաններին և ստեղծագործական ողջ անձնակազմին

  • @maave9247
    @maave9247 Місяць тому +2

    Հայկական կինոնարդադրության մեջ վստահ եմ իր բարձր տեղն է զբաղեցնում արդեն մեր "Սիրելի Սահմին" ամենը շատ սիրուն էր։Շատ էի մտածում մեր խոսակցական հայերենի մասին,որ հազվադեպ կարող ես հանդիպել մարդու,ով նման կերպ կխոսի,մենք իրոք ունենք անսահման գեղեցիկ լեզու,որը չգիտես ինչու չենք օգտագործում։Բռավո բոլորիդ,հիանալի աշխատանք էր։

  • @user-hj3iz9kn7q
    @user-hj3iz9kn7q Місяць тому +62

    Մեծ սիրով ու հաճույքով նայեցի այս ֆիլմը, կարող ենք, կարող ենք գեղեցիկ բաներ անել, իսկ ավի ուրախ եմ թոռնիկիս համար,որը 44 օրյաի մասնակից է ու այդ դաժան օրերից հետո ոչնչով չէր հետաքրքրվում, բայց ֆիլմը նայեց հաճույքով ու հենց ինքը ինձ պատմեց ւ հետաքրքրություն ստեղծեց, որ նայեմ։Շնորհալ եմ բոլորից, ստեղծողներից, դերասաններից,բոլորից անխտիր։
    Բոլորդ էլ շատ լավն էիք։
    Սիրում եմ Ձեզ։

  • @user-ip1nf8go6f
    @user-ip1nf8go6f Місяць тому +88

    Ափսոս, վերջացավ... Բայց հենց այսպես էլ պիտի լիներ։ Պետք չի երկրորդ եթերաշրջան։ Սա հենց այն ֆիլմն է, որին դեռ շատ կանդրադառնանք ու կհիշենք։ Անցյալն ու ներկան կողք_կողքի են, ուղղակի պետք է կարողանանք անցյալը բաց թողնել և ապրել ներկայով։ Իսկ հրաշքնր երևի թե լինում են' մեկ֊մեկ, ուղղակի պետք է հավատալ։ Շնորհակալություն բոլորին։

  • @valentinpetrosyan605
    @valentinpetrosyan605 Місяць тому +6

    Սա իսկապես կարելի է համարել ամենաորակյալ ու ստացված նախագիծը, որ եղել է հայկական կինոարտադրության մեջ: Երբեք չեմ նայել ոչ մի հայկական սերիալ, բայց Սիրելի Սահմին չնայելը ուղղակի մեծ բացթողում կլիներ❤❤❤

  • @annapetrosian9763
    @annapetrosian9763 Місяць тому +6

    Հատուկ շնորհակալություն սցենարիստին, ռեժիսորին,դերասաններին ,երաժշտությունը գրողին,։Սա այն պահն է,որ բոլորը իրենց գործը արել են 10++++։Բրավո,կարոտել էի լավ հայկական ֆիլմի❤❤❤❤

  • @LiannaGhazaryan88
    @LiannaGhazaryan88 Місяць тому +90

    Կյանքը 2րդ անգամ նույն նվերը չի տալիս 😢😢հրաշալի ֆիլմ էր, դերասանները❤️ , ամեն ինչ իդեալական Նամակը հուզիչ էր շատտտ

  • @qristinabaghramyan6282
    @qristinabaghramyan6282 Місяць тому +142

    Մեծ շնորհակալություն գեղեցիկ զգացմունքներ պագևելու համար❤հատուկ շնորհակալություն Սոս Ջանիբեկյան❤

    • @DavitKhachatryan-bo9jt
      @DavitKhachatryan-bo9jt Місяць тому +8

      Սոս Ջանիբեկյան❤ հոր արժանի զավակ։ մեր օրերի ազդեցիկ դերասան, շնորհակալ ենք քեզ, քեզ գնահատողների անունից խոնարհվում եմ, ❤

    • @vardanguymritzo1
      @vardanguymritzo1 Місяць тому

      Ես ֆիլմը նայում և հիյանում ես ելի թե ուրդից ուրենք հասել։ Լավ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԱԾ ես ԳՈՒԶԵՄ ԵԼԻ ՆԱՅԵՄ ԾՕ ՈՒ ԻՄ ՄԱՅԼԵՔՈՎ ՀԻՅԱՆՆԱՄ ԳՅՈՒՄՐՎԱ Աբրիկ։

  • @merimelqumyan1822
    @merimelqumyan1822 26 днів тому +2

    Բռավո էսքան շատ էմոցիաների համար անհնարա նայել կինոն առանց հուցվելու շնորհահալություն ամբողջ թիմին նման որակով աշխատանքի համար փայլում էիք բոլորդ 😇🤗🤗🤗🤗

  • @user-cd6zr7ow8o
    @user-cd6zr7ow8o Місяць тому +3

    Շնորհակալություն ամբողջ ստեղծագործական անձնակազմին և դերասաններին գեղեցիկ ֆիլմի համար 👏👏👏

  • @vardazizyan408
    @vardazizyan408 Місяць тому +117

    Շնորհակալություն նկարող անձնակազմին։ Սոս դու հիանալի դերասան ես ՝ Ինայի ամենստացված դերը։

  • @Paltara
    @Paltara Місяць тому +63

    Ապրի Ալեքսանդրը, որ Սահմիի առաջարկը ընդունեց ու գրեց այս պատմությունը😂
    Իսկ առանց կատակի, շատ լավ ֆիլմ էր👍👍👍

  • @SyuziAgajanyan7997
    @SyuziAgajanyan7997 Місяць тому +4

    Տեսեք թե մեր ոսկեղենիկ հայերենը ինչպիսի գոհարներ է մեզ շռայլել` գետնախոնարհ, լիահույս,գորովանք, հոգեթով...., որոնք լսելի դարձան այս ֆիլմի շնորհիվ💜 Շնորհակալություն բոլորիդ💜

  • @user-tl4ct1nr7s
    @user-tl4ct1nr7s Місяць тому +3

    Ափսոս վերջացավ։ Հրաշալի ֆիլմ էր👏🏻👏🏻👏🏻շնորհակալություն հետաքրքիր սցենարի ,հիասքանչ դեարսանական խաղի համար ❤❤

  • @Our_HomE_.000
    @Our_HomE_.000 Місяць тому +125

    Խաչատուր Աբովյանի պահը ուղակի շենշող էր երանի իրոքից այդպես ձևավորվեր Մեր մեծ Ուսուցչի ճակատագիրը😢❤

    • @karin-wq1gd
      @karin-wq1gd Місяць тому +3

      Այո, ես էլ նույնը մտածեցի ❤👍երանի...

    • @anjelikapiltakyan1808
      @anjelikapiltakyan1808 Місяць тому +2

      Իրոք*, ուղղակի*

    • @arussargsyan3668
      @arussargsyan3668 Місяць тому +4

      * շենշող
      Այո, Աբովյանի պահը տպավորիչ էր շատ։

    • @hranushkarapetyan3185
      @hranushkarapetyan3185 Місяць тому +3

      Իսկապես, Աբովյանի պահը հուզիչ էր: Հավատանք,որ հենց այդպես է եղել
      .....…......

  • @aramaisarushanian9151
    @aramaisarushanian9151 Місяць тому +54

    էս ինչ լավն է Միհրանը, ճիշտն ասած՝ ես հիացած եմ նրա խաղով, լուսավոր, խաղաղ, խելացի մարդ․․․․ մնաց խոսքերը՝ ՍԵՐԸ ՉԻ ՎԵՐՑՆՈՒՄ, ՏԱԼԻՍ Է

  • @user-ng8sh9lt8w
    @user-ng8sh9lt8w Місяць тому +3

    Մի տեղում այսքան էմոցիա՞
    Ուղղակի ապշած եմ...
    Շնորհակալություն ռեժիսորին և բոլոր դերակատարներին❤

  • @annamartirosyan4653
    @annamartirosyan4653 Місяць тому +1

    Այսքան գեղեցիկ, այսքան նուրբ աշխատանք։🤍 Շնորհակալ ենք շատ, խոսքերն ավելորդ են։

  • @irasworldchannel
    @irasworldchannel Місяць тому +38

    Կուզեմ մի բան!!! Ապրել հին դարերում, կարևոր չէ որ! Կարևորը հեռու այս դաժան իրականությունից։ Հրաշք ֆիլմ, հրաշք դերասանական անձնակազմ ❤

  • @tatevaraqelyan1073
    @tatevaraqelyan1073 Місяць тому +37

    Շատ տխուր էր վերջը 😭😭😭😭լացացրեց շաատտ...սցենարիստը ուղղակի հանճար է որ նման գաղափար է ունեցել ,,հրաշք ֆիլմ դերասանների հարցում ճիշտ ընտրություն խոսքեր չկա ուղղակի, բայց մի խնդրանք թող նման ֆիլմերը ձեր մտքերում միշտ լինեն ու մեզ ուրախացնեն...❤🎉

  • @lenka9908
    @lenka9908 Місяць тому +4

    Անի Մաղաքյանը կարողացավ ինձ համոզել, որ Խաչատուր Աբովյանը այդ քարով ճանապարհորդում է դարերի մեջ ։ Հրաշալի էր։ Ապրե՜ք👍👍👍👏🏻👏🏻👏🏻👏🏻

  • @nanora1068
    @nanora1068 Місяць тому +3

    Տղաս 2 տարեկանից բնակվում է ԱՄՆ, երբեք չի դիտել հայկական սերիալներ, այս ֆիլմի 4րդ ման էի նայում ճարցրեց թե ինչ ֆիլմ է, ասացի։ Նույն օրը սկսեց առաջին մասից նայել ու ամեպ օր երբ աշխատանքից վերադառնում էր թե նոր սերիան դրել են՞։ Հրաշալի էր , շնորհակալություն ողջ կազմին❤

  • @rejart14
    @rejart14 Місяць тому +61

    Շնորհակալություն ստեղծագործական թիմին որ Հայկական հոռուստատեսություն բերեցին նման որակով ու ստացված պրոեկտ: Ամեն սերիայում, տեսարանում երևում էր մանրակրկիթ, ու խելացի աշատանքը,,դերասանական հիանալի խաղը, աննկարագրելի հետաքրքիր ու լավ գրված սցենարը,, օպերատորական գրագետ աշխատանքը, սիրուն մոնտաժը և ժամանակակից կինոարտադրության համապատասխան ռեժիսուրան: Շնորհակալություն այս պրոեկտի համար,, և հուսով եմ որ նմանատիպ պրոեկտներ դեռ շատ կլինեն

  • @MariamGevorgyan-fw6sq
    @MariamGevorgyan-fw6sq Місяць тому +77

    Ասել, որ ֆիլմը հրաշալի էր ու ստացված, նշանակում է ոչինչ չասել...😭😍

  • @user-pd5oo1hf4x
    @user-pd5oo1hf4x Місяць тому +3

    Իմ մեջ մեծագույն հույս առաջացավ , որ Հայի դեմքն ու էությունը կորած չեն, որ մենք ապրելու ենք և , ոչ միայն...
    Շնորհակալ եմ ֆիլմի համար։

  • @Loveer483
    @Loveer483 Місяць тому +3

    Նման զգացողություն երբեք չեմ ունեցել հայկական որևէ ֆիլմ դիտելիս,լացում ե՜մ✨️💔

  • @Hanaaemi
    @Hanaaemi Місяць тому +97

    Աստված իմ ավարտը... ինչքանննն սիրուն էէէէ, ինչքա՜ն😭🤍

  • @user-gd4fq1sf8h
    @user-gd4fq1sf8h Місяць тому +31

    Այս ֆիլմից մեծ արժեքներ վերցրեք, փորձեք փոխել այժմյան իրականությունը` խոսելով մեր ոսկեղենիկ հայերենով և միշտ մնալով հոգով մաքուր։ Մնաք բարյավ։❤️‍🩹
    Շնորհակալ եմ աշխարհից կտրելու, արտասովոր էմոցիաներ պարգևելու և մի այլ տեղ տանելու համար~։❤

  • @user-bi7jv9hb8v
    @user-bi7jv9hb8v Місяць тому +5

    Սոս Ջանիբեկյան👏👏👏
    Իննա Խոջամիրյան👏👏👏
    Գոշ👏👏👏
    Անի👏👏👏

  • @evam58
    @evam58 Місяць тому +3

    Շնորհակալություն ֆիլմի ստեղծողներին, դերասաններին` հրաշալի խաղի համար, գեղեցիկ հայերենի համար....
    Մեծ բավականություն ստացանք։ Շատ ենք ափսոսում, որ ավարտվեց ֆիլմը։
    Անհամբեր կսպասենք նոր նախագծերի....
    Ձեզ նորանոր ֆիլմեր♥️

  • @nairaandreasyan9516
    @nairaandreasyan9516 Місяць тому +80

    Ես լացում եմ գրողը տանի😢։ Շատ գեղեցիկ ֆիլմ, որը հազար հոգեբանից ավելի դաստիարակչական է։ Բռավո👍🫶

    • @HaykanushAghababyan
      @HaykanushAghababyan Місяць тому +1

      Esel em lacum u chem karox asel te inch zgacoxutyunner en❤

    • @nairaandreasyan9516
      @nairaandreasyan9516 Місяць тому +1

      Իսկապես հաջողված ֆիլմ դրա համար էլ լացում ենք🫶

    • @nellisamvelyan8349
      @nellisamvelyan8349 Місяць тому +1

      Իրոք որ ես էլ եմ լացում 😢❤ ինչ հրաշք ֆիլմ էր էն որ չգիտես ինչ գրես որ արտահայտես հիացմունքտ❤❤❤❤

  • @anirubeni2161
    @anirubeni2161 Місяць тому +141

    Շնորհակալություն գեղեցիկ ֆիլմի համար։

  • @manyamargaryan6589
    @manyamargaryan6589 Місяць тому +5

    Ապրեք շատ ,Ինա Խոջամիրյան և Գոշ գրագետ և հոյակապ կինո Սոս Ջանիբեկյան բոլորով շատ շատ շնորհակալություն ❤❤

  • @gayanehambarcumyan4293
    @gayanehambarcumyan4293 15 днів тому +1

    Մեկ շնչով դիտել եմ,ապրել եմ ամեն բառի, գործողությունների հետ❤Հիանալի ֆիլմ,հիանալի դերասաններով... ԲՐԱՎՈ 🥰

  • @kamokarapetyan3781
    @kamokarapetyan3781 Місяць тому +25

    Սա աննկարագրելի ֆիլմ էր, կյանք էր , Գոշը անցավ բոլոր սահմանները , ի հայտ բերելով իր ավելի լավ ռեժիսոր լինելու փաստը...
    Ծափեր հոտնկայս👏

  • @poghosyan4088
    @poghosyan4088 Місяць тому +32

    Շնորհակալություն ամբողջ անձնակազմին…վերջապես տարբերվող ու որակով ֆիլմ դիտեցինք ։ Իննա,Սոս,Հայկ հատուկ շնորհակալություն Ձեր խաղի համար։🤍

  • @user-pg5dn7cj8o
    @user-pg5dn7cj8o Місяць тому +4

    Շնորհակալություն գեղեցիկ ֆիլմի համար, հատկապես Սոսին և Իննային իրենց հրաշալի խաղի համար։Կուզենայի նմանատիպ ֆիլմեր շատ դիտել։😊😊😊😊❤❤❤❤

  • @a.s.g-yan1966
    @a.s.g-yan1966 Місяць тому +4

    Վերջապես տրվեց դարերից եկող հարցի պատասխանը, թե ինչպես անհետացավ Խաչատուր Աբովյանը։ 😊
    Շնորհակալություն. հիանալի ֆիլմ էր։ ❤

  • @marietaatshemyan6270
    @marietaatshemyan6270 Місяць тому +37

    Անչափ շնորհակալ եմ այս ֆիլմի համար , շնորհակալ եմ դերասանական կազմին ,ռեժիսորին ,սցենարիստին , շնորհակալ եմ բոլոր ժամանակներին ,որտեղ ամեն ինչ ուրիշ է ,սակայն Սերն նույնն է ,միշտ և հավիտյանս հավիտենից ,տալիս է ու չի վերցնում,Սերն ուրիշ է և միակն է ,որ չի ենթարկվում ոչ մի օրենքի ,ժամանակի և իշխանության 🌹🌷🌺❤️
    Ապրենք սիրով ❤️🌷🌹🌺

  • @Rocky_3883
    @Rocky_3883 Місяць тому +48

    Ոնց էք կարողացել կապել Խաչատուր Աբովյանի կորելը սցենարի հետ , հարգանքներս Գոշ։

    • @hrafed7244
      @hrafed7244 Місяць тому +1

      Ու՞մ քարով Աբովյանը հայտնվեց մեր դարաշրջանում🤔🤔

    • @Rocky_3883
      @Rocky_3883 Місяць тому +2

      @@hrafed7244 Միհրանը քարից մի բեկոր նամակի հետ ուղարկեց նրան

    • @Foxoooooooo
      @Foxoooooooo Місяць тому +2

      Գոշն ու սցենարը իրար հետ կապ չունեն,Գոշը ռեժիսորն է Անի Մաղաքյանը սցենարիստը😊

    • @Rocky_3883
      @Rocky_3883 Місяць тому +1

      @@Foxoooooooo ես չասեցի Գոշն է գրել, ոչ մեկի աշխատանքը չեմ իջեցնում բայց ֆիլմի որակի համար պատասխանատու է ռեժիսորը , դերասաններին ընտրելը , սցենարիստներին ընտրելը ռեժիսորի պատասխանատվությունն է ,դրա համար տենց ասեցի։😀

    • @Foxoooooooo
      @Foxoooooooo Місяць тому

      @@Rocky_3883 թե ինչ նկատի ունեիք նոր ասցիր,բայց վերը գրվածումդ սցենարաստի աշխատանքը վերագրել ես Գոշին,համենայն դեպս գրածիցդ ուրիշ բան չես հասկանում,բայց էն ինչ նկատի ունես էտքան էլ տենց չի,բոլոր պռոցեսները ինչի մասին խոսում էս միայն ռեժիսորը չէ որոշումը,պրոդյուսր էլ գոյություն ունի ով էլի ահռելի հարցերա որոշում ու հաստատում պռոդյուսրն էլ Ինանա Խոջամիրյան,բայց անկախ ամեն ինչից բոլորին էլ բռավո,լավ թիմա հավաքվել ու լավ էլ գործ են արել🤗🤗🤗

  • @ARMENIA941
    @ARMENIA941 Місяць тому +2

    Ես կարծում եմ, որ պետք չէ 2 - րդ եթերաշրջան։ Ամեն-ինչ շատ սիրուն էր, թող հենց այսպես «կիսատ»-էլ մնա։
    Ինձ շատ դուր եկավ վերջաբանը, շատ բնական էր ամեն բան։ Ինչպես կասեր Միհրան՝ ԳԵՏՆԱԽՈՆԱՐՀ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:
    Մի բան ավելացնեմ, վերջին 5 րոպեն մի քանի անգամ եմ նայել։ Ապրեք բոլորդ։

  • @marali2153
    @marali2153 Місяць тому +4

    Արդեն 3րդ ժամն է ավարտից հուզված նստած եմ🥹Անչափ շնորհակալ եմ Ձեզ պես տաղանդավոր դերասաններին, որ նման գլուխգործոցներ եք ստեղծում:Անհամբեր սպասում եմ գալիք ֆիլմերին❤️❤️❤️

  • @user-xq6pe3pt1j
    @user-xq6pe3pt1j Місяць тому +21

    Հետաքրքիր փաստ:Ուղիղ մեկ ամիս առաջ ոչ մեկս չգիտեինք,որ սա դառնալու է բոլորիս ֆավորիտը,և այսքան դժվար ենք բաժանվելու այս սերիալից։ Շնորհակալություն բոլոր բոլորին այս հիանալի և ժրաջան աշխատանքի համար❤❤❤

  • @user-tb3fy4vi5c
    @user-tb3fy4vi5c Місяць тому +44

    ֆիլմը՜ ուղղակի խոսքեր չկան ավարտը վատը չէր… բայց պետք չէր հեռուստադիտողին տենց ցավեցնել ու լացացնել ու գիտեմ բոլորս էլ հուզվել ենք🥹🥹💔💔🫀🫀

  • @user-gh2hm7cl4u
    @user-gh2hm7cl4u 29 днів тому +2

    Մի աղջնակի խորհրդով նայեցի մի օրվա մեջ շատ լավն էր

  • @user-vc5mn3mz8z
    @user-vc5mn3mz8z 29 днів тому +1

    Հրաշք դերասանական խաղ ու ֆիլմ ուղղակի բառեր չեմ գտնում ասելու բռավո❤❤❤❤

  • @amina__aww
    @amina__aww Місяць тому +29

    Արցունքներով նայեցի վերջին սերիան։ Նախագիծը իսկապես շատ ստացված է, շնորհավորում եմ ողջ անձնակազմին ու շնորհակալություն հայտնում մեզ այսպիսի էմոցիոնալ , սիրուն ֆիլմ մատուցելու համար❤👌😊

  • @BrawlstarsARM0
    @BrawlstarsARM0 Місяць тому +110

    Շուտ վերջացավ բայց շատ հիանալի դերասաններ էին իմ միակ հայկական սիրելի ֆիլմը։ 😢

    • @alvardxukeyan9759
      @alvardxukeyan9759 Місяць тому +13

      Կարող եք դիտել Քաոսը Պատվի համարը Անատոլիական պատմությունը ևս

    • @BrawlstarsARM0
      @BrawlstarsARM0 Місяць тому

      @@alvardxukeyan9759 Շնորհակալություն խորհրդի համար կդիտեմ։

  • @nonasofia5242
    @nonasofia5242 Місяць тому +3

    Շատ, շատ 🎉շատ լավներ` անչափ շնորհակալություն բոլորին, հատ առ հատ մասնաքցողներից այս հիյասքանչ հեռուստասերիալի համար, Գրիմյորից սկսած դերասաններից վերջացած ❤միյակ ու անկրկնելի սերիալը որը կարելի է վերածել ֆիլմի, ապրեն բոլորը. ❤❤

  • @lianachalyan2716
    @lianachalyan2716 Місяць тому +1

    ❤ հոյակապ սցենար,իմ դիտածներից լավագույն հայկական ֆիլմներ։ Ցանկանում եմ շարունակությունը։

  • @antimotivacia
    @antimotivacia Місяць тому +53

    Արտակարգ էր։ Անկեղծ չէի հավատում որ 1 սերիայի ընթացքում կարելի էր լավ վերջաբան տալ, բայց դուք արեցիք դա... Ընդհամենը 24 րոպեյում տալով այն ինչ ավելի քան բավարար էր, ապրեք։ Մեկ էլ ամեն դեպքում պետք չի մոռանալ որ "Ծեռմինատոր 2"-ը մեկից լավն էր)))

  • @metaqsyavardanyan5283
    @metaqsyavardanyan5283 Місяць тому +39

    Գետնախոնարհ շնորհակալ եմ, նման ֆիլմի համար 👏👏👏👏👏👏

  • @hasmikmargaryan5376
    @hasmikmargaryan5376 Місяць тому +2

    Հրաշալի, անզուգական ֆիլմ ..
    Կեցցեն ստեղծագործական խումբն էլ դերասաններն էլ.. 💞

  • @user-cb1gq6lp6p
    @user-cb1gq6lp6p 10 днів тому +1

    Շնորհակալ եմ, կեցցեք։Միտք, զգացմունք, խոսք' ամեն ինչ հոյակապ է, ներդաշնակ և գերող👏👏👏👏👏

  • @elizasahakyan9700
    @elizasahakyan9700 Місяць тому +31

    Ամեն օր այնքան ոգևորությամբ էի սպասում այս սերիալին, այսքան լավն ու հրաշալի՞։ Միանգամից ուզում եմ ասել , որ բոլորի դերերն էլ շատ լավն էին բայց ես կառանձնացնեմ Սոս Ջանիբեկյանին, Իրինա Խանամիրյանին և Հայկ Դարբինյանին։ Գիտեմ, որ չի լինելու 2 մասը բայց միշտ 1 մասը կմնա մեր սրտում:

  • @user-wj5yj2bc4u
    @user-wj5yj2bc4u Місяць тому +11

    Բրավո։ Հիացած եմ ճիշտ ընտրված դերասանական կազմի ճշգրիտ խաղով։ Լիահույս եմ, որ այս սերիալը շատերիս տվեց ու չվերցրեց մեր ժամանակը։ Շնորհակալ եմ, որ ստեղծեցիք այնպիսի գործ , որի շուրջ միայն լավ քննարկումներ եղան, ինչը մեր օրերում բացառիկ երևույթ է։

  • @tatevikkhachatryan2473
    @tatevikkhachatryan2473 Місяць тому +2

    Ամեն ինչ անթերի էր,մի շնչով նայվում է,հրաշալի բեմադրիչ,հրաշալի,բնական դերակատարում,բրավո բոլորին, շնորհավորում եմ մեզ նման գեղեցիկ ֆիլմ վայելելու համար

  • @heghineayvazyan8842
    @heghineayvazyan8842 9 днів тому +1

    Շա՜տ սիրուն, շա՜տ զգացմունքային, շա՜տ հայեցի ու գրագետ հայերենով մատուցված ֆիլմ էր❤
    Դեռ երկար կհիշեմ, թե ինչպե՞ս մեկ օրում , բայց մեկ շնչով նայեցի այս տասը սերիաները...
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ❤❤❤

  • @tatevkirakosyan8090
    @tatevkirakosyan8090 Місяць тому +18

    Հազվադեպ կարելի է հուզվել հայկական որեւե ֆիլմ դիտելիս,ստացված ֆիլմ էր,ինչ խոսք,ապրեք բոլորդ,Իննա եւ Սոս,պարզապես հիանալի էր Ձեր խաղը❤

  • @hripsimesargsyan805
    @hripsimesargsyan805 Місяць тому +22

    Սեր ,ժպիտ,տխրություն միախառնվեց,ուղղակի խոսքերն ավելորդ է ,հիանալի աշխատանք ,դերասանական բարձր մակարդակ ,շնորհակալություն հիանալի աշխատանքի համար ♥️♥️♥️

  • @ruzannakhachatryan3496
    @ruzannakhachatryan3496 Місяць тому +4

    Գովեստի խոսքերն անբավարար են ❤❤ ❤️❤️❤️❤️Հոյակապ էր : Շնորհակալություն ֆիլմի անձնակազմին🙏🙏🙏🙏🙏💋💋💋💋ու սպասում ենք նոր իրագործված ծրագրերի👏👏👏👏👏❤️❤️❤️🙏🙏🙏🧿👏👏👏Կարեվորը համոզվեցինք, որ բարձր ճաշակը Հայ կինոյում կաաաաաա 😂😂😂👍🏻👍🏻👍🏻👍🏻👏❤️👏

  • @karineohanessi2694
    @karineohanessi2694 Місяць тому +3

    Նորանոր յաջողութիւններ մեր շաատ սիրելի ԳՈՇ ջան ❤ բռաւօօօօօ ❤

  • @user-ib9pi4hk3g
    @user-ib9pi4hk3g Місяць тому +24

    Շնորհակալ եմ շատ ֆիլմի համար դերասանական կազմն էլ հոյակապ էր ։Նորանոր հաջողություններ Գոշ Հակոբյան❤❤❤

  • @natalizulfigaryan6308
    @natalizulfigaryan6308 Місяць тому +61

    Փշաքաղվեցի վերջում ինչքան սիրուր վերջաբան էր❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️

    • @armenpetrosyan1461
      @armenpetrosyan1461 Місяць тому

      ankexc asac verjum yerexai pah@ chaskaca

    • @notname7120
      @notname7120 Місяць тому

      Երեխայի վրա քարն էր որով Սահմին կարող էր անցյալ գնալ​@@armenpetrosyan1461

  • @OfelyaManukyan-pl2vf
    @OfelyaManukyan-pl2vf Місяць тому +4

    Ապրե’ք բոլորդ,հիասքանչ աշխատանք էր🎉❤👌⭐️👏🏻

  • @nazikoganesyan5842
    @nazikoganesyan5842 Місяць тому +4

    Հրաշալի ֆիլմ,գեղեցիկ երաժշտություն,լավ դերասաններ💞💞💞🤗🤗🤗

  • @Axjik-gy7ew
    @Axjik-gy7ew Місяць тому +26

    Sireli Sahmi 2 ova uzum tox ❤

  • @mariamsoghomonyan7358
    @mariamsoghomonyan7358 Місяць тому +68

    Հիասքանչ հեռուստասերիալ էր։

  • @rubinarushanyan4668
    @rubinarushanyan4668 Місяць тому +3

    Բրավո եւ կրկին բրավո ողջ ստեղծավործական թիմին։Հրաշալի ֆիլմ, որը գերեց բենց առաջին սերիայից❤ Կեցցե'ք👏👏👏👏

  • @SHA32683
    @SHA32683 Місяць тому +43

    Հրաշալի էր հրաշալի, հուզվել եմ ամենավերջում, ապրեեեք, դուք հրաշք եք, Սուս և Իննա🥺❤️❤️❤️❤️