Fason - Knereq Indz(2013)

Поділитися
Вставка
  • Опубліковано 23 гру 2024
  • 25 տարեկան եմ, ու վերջի 10 տարում
    Իմ տանը տեսած չկամ թե ոնցա գալի գարուն
    Ծնողներս կարոտ ինձ, իսկ ես կարոտ իրանցից
    Ու ես արժանի զավակ՝ չեմ համարում ինքս ինձ
    Թափառական կյանքը՝ տված ինձ վերեվից
    Ու ես միշտ վազում-վազում եմ երազանքիս հետեվից
    Իսկ ինձ անընդհատ ներում, ծնողին՝ տվածա
    Չնայած, որ կարոտից ձեր աչքերը՝ թացա
    Բացա սիրտս, հիմա լավ խմած եմ
    Ոնց կուզեի ձեզ գրկել, ոնց կուզեի հիմա լացեմ
    Պապան միակ մարդնա աշխարհում ու մեր կյանքում
    Որ դաժէ քֆրտելուց քո մեջ սերա բորբոքում
    Մամ ջան միակն ես, ով պատրաստա միշտ սպասի
    Կարոտիցս կլացի, բայց իմ դեմը չի ասի
    Պահում են մեզ տանջանքով, դժվարությամբ մեծացնում
    Իսկ մենք ի՞նչ ենք տվէ իրանց, սաղիս էտ եմ հարցնում
    Կներես ինձ մամ, կներես ինձ պապ
    Որ խելքս տվել եմ ռեպին ու դառել եմ ռեպի ռաբ
    Չմեծացամ ընենց, ոնց կուզեիք ինձ տենալ
    Կներեք սաղդ ինձ, փորձեք ինձ էլ հասկանալ
    Կներես ինձ հերս, կներես ինձ մերս
    Որ ես ընենց մարդ չեմ, ոնց փոքր ախպերս
    Էությունս չի ներում հանձնվելու պարտությունը
    Երեվի մի օր ես էլ կլնեմ ձեր հպարտությունը
    Դպրոցն ավարտիմ, ընդունիք համալսարան
    Առաջին կուրսս պրծամ, պարզա բանակ տարան
    Եթե միչեվ բանակը՝ իմ բողոքը ուներ չափ
    Բանակում բողոքս դառավ ավելի մեծ տրամաչափ
    Ճիշտա լավ ծառայիմ՝ պատվոգրով ու մեդալով
    Բայց կյանքս լրիվ փոխվավ, բանակից տուն գալով
    Ամեն օր համարյա կամ խմած էի կամ ուռած
    Առավոտ, ցերեկ, իրիկուն՝ աչքերս քյալլես թռած
    Հիշում եմ պապ, ոնց էիր ինձ քֆրտում
    Երբ քշերվա հազարին քաղմասից տուն էիր բերում
    Մերս էթում էր թաքուն լացում, որ ես չնեղվեմ
    Արցունքով Աստված էր կանչում, որ օգնի ու ես ուղղվեմ
    Մորս աղոթքները վերեվներում լսում են
    Ջերմացնումա էտ աղոթքը, դաժէ երբ, որ ես մրսում եմ
    Ծնողներս ու իմ տուննա, իմ փրկության վանքը
    Իրանք օգնին որ ես փոխվամ ու թողիմ էն կյանքը
    Կներես ինձ մամ, կներես ինձ պապ
    Որ խելքս տվել եմ ռեպին ու դառել եմ ռեպի ռաբ
    Չմեծացամ ընենց, ոնց կուզեիք ինձ տենալ
    Կներեք սաղդ ինձ, փորձեք ինձ էլ հասկանալ
    Կներես ինձ հերս, կներես ինձ մերս
    Որ ես ընենց մարդ չեմ, ոնց փոքր ախպերս
    Էությունս չի ներում հանձնվելու պարտությունը
    Երեվի մի օր ես էլ կլնեմ ձեր հպարտությունը
    Կյանքս քամու պես, ձգվում՝ ռեզինա
    Սաղ տան գործերը՝ փոքր ախպորս վզինա
    Ես ըտենց էլ չդառա իսկական տան տղա
    Ոնց դու էիր ուզում պապ, իմ թագավոր աղա
    Ես փորձում եմ լյուբոյ գործ, գործեր՝ զանազան
    Բայց իմ հոգում հարազատա, ձգումա ինձ՝ պոեզիան
    Չեմ ուզում իզուր ապրեմ, կյանքով՝ նստակյաց
    Որ մեռնելուց ինձ էլ չասեն իզուր ապրեց ու գնաց
    Ուզում եմ արժեքավոր՝ գործեր թողեմ մեռնելուց
    Որ կարդան ու լրջանան ոչ թե մեռնեն խնդալուց
    Ինձ պետք չի պատրաստի կյանք, ես էլ ըտենց մարդ եմ
    Ուզում եմ պախատ անեմ, ինքս իմ ճամփեն հարթեմ
    Չեմ սիրում չոքեմ, դժվարությունից լացեմ
    Ես մենակ զինվոր չեմ, էտ գործով կապացուցեմ
    Տղա ունեմ ու կաղոթեմ, որ Աստված չանի
    Իմ նման կյանք ունենա ու իմ պես զավակ ըլնի
    ԿՐԿՆԵՐԳ {X2}
    © 2013
    Fason Knereq Indz

КОМЕНТАРІ •