Կարին ավանդական երգի-պարի խումբ - Լազ պար | Karin folk dance and song group - Laz par

Поділитися
Вставка
  • Опубліковано 14 жов 2022
  • Լազ պար
    Հայկական Լազ պար անվանումը հանդիպում է նաև այլ` Լազ բար, Լազի պար, Լազ պարի, Լազի պարերգ ձևերով, իսկ հունականը` Լազիկոն, Լազիկոս կամ Լազիոտիկո կամ Լազոս, Լազիտիկոս, Լազոպուլա տարբերակներով։
    Ամերիկացի երաժշտագետ Դ. Կիլպատրիկը գրում է, որ պոնտոսցիներին հաճախ ընդհանրական «լազ» անվանումն են տալիս, չնայած՝ լազերը առանձին էթնիկ խումբ են։
    Համշենցիների և լազերի երկարատև համատեղ ապրելակերպը իր ազդեցությունն է թողել տնտեսական, սոցիալական հարաբերությունների, լեզվի ու մշակույթի տարբեր դրսևորումներում։
    Ինչ վերաբերվում է «Լազ պար» անվանմանը, հայտնի է, որ սովորաբար պարերի անվանումների ծագումը կարող է կապվել որևէ բնութագրական քայլի, շարժման, տեղավայրի կամ անձի անվան ու այլ մանրամասների հետ։
    Տվյալ դեպքում այն առնչվում է պարի ազգային ծագմանը՝ որպես լազ կոչվող էթնիկ խմբին բնորոշ պար։ Հետաքրքրական է, որ նմանատիպ շատ պարեր կան տարբեր ազգերի մշակույթներում, որոնք շարունակելով կրել տվյալ ազգի անվանումը` յուրացվում են այլազգի մշակույթի կողմից, հաճախ նաև այլափոխվում այն աստիճան, որ միայն պարի անվանումն է վկայում տվյալ ազգին պատկանելը։ Մշակութային տարբեր ազդակների ներգործությամբ հիմնականում ձևափոխվում են շարժական տեքստը, երաժշտությունը, կատարման ձևն ու ոճը։
    Հայկական Լազ պարի մասին հիշատակություններ հանդիպում ենք մի շարք հայ, հույն և թուրք հեղինակների մոտ, այդ թվում` Սրբ. Լիսիցյանի, Սպ. Մելիքյանի, Թեոդիկի, Հ. Խառատյանի, Տ. Պետրիդեսի և Մ. Անդի գրքերում։
    Ս. Լիսիցյանը «Լազ պարի» անվանումով հայկական պարը գրանցել է Էրզրումցի քույրեր Շ. Օհանյանից և Ա. Մանուկյանից։
    «Լազի պարերգ» վերնագրով այն հիշատակում է նաև Սպ. Մելիքյանը։ Նա գրանցել է Մարտունու շրջանի երանոս գյուղում բանասաց Ա. Զարգարյանից, որն այն սովորել էր Հին Բայազետում։
    Մեկ ուրիշ տեղում թուրք պարագետը (Մ. Անդի) նշում է Էրզրումի Լազ Բարի, Մերզիֆոնի և Յոզղաթի Լազ հալայի, Էրեղլիի և Մուղլայի Լազ Օյունլու մասին։ «Լազ Բարիի» դեպքում կրկնվում է նույն անվանումը՝ ինչպես որ Սրբ. Լիսիցյանի գրանցումն է։ Ցավոք պարի գրանցում չկա, չնայած՝ պարին նախորդող գործողության մասին տվյալը համադրելով կատարման տեղի ու անվանման հետ, մեզ թույլ է տալիս կարծելու, որ այն պետք է հայկական լիներ։
    Հայկական Լազ բարը ներկայումս էլ հայտնի է ու տարածված պարսկահայոց մեջ։
    Ունի երկու գնալ֊երկու դառնալ պարաձև։ Պարում են կանայք և տղամարդիկ միասին, ձեռձեռի։ Կազմված է երկու մասից` միջին և արագ երաժշտական ռիթմերով։
    Կարսում այն պարել են Աստվածամոր տոնին, հիմնականում տղամարդիկ, երբեմն նրանց միացել են կանայք։ Այն ունեցել է աշխույժ, հերոսական բնույթ և թուրքական անվանումներով տարբեր բնորոշ շարժումներ։ Պոնտոսի մշակույթի մասին մի շարք ուսումնասիրություններում այն համեմատում և հաճախ նույնացնում են հնագույն Պիրիխիոսի հետ։
    Հայկական Լազ պարի տվյալները վկայում են, որ այն հայկական պարարվեստին բնորոշ երևույթ է` իր շարժական , երաժշտական և պարերգային տեքստերով։
    Նույնն են հաստատում նաև հույն և թուրք հեղինակների նշումները (Տ. Պետրիդես, Մ. Անդ)։ Հայկական Լազ պարի դեպքում այս բուն պարանմուշի թերևս միայն անվանումն է առնչվում լազերին, որովհետև շարժական տեքստը Վեր֊վերի տեսակի շուրջպար է, պարում են տղամարդիկ ու կանայք միասին և երգի տեքստը նույնպես Հայկական է։
    Հետաքրքրական է, որ Հայկական Լազ պարը մինչև վերջերս պարում են Ամերիկայի տարբեր Հայ համայնքների մշակութային հավաքներում և կայուն տեղ ունի դրանց պարացանկում։ Թերևս XX դարի սկզբներին դեպի Ամերիկա Հայերի ակտիվ տեղաշարժերի հետ կապված այն չի մոռացվել և սերնդեսերունդ փոխանցվելով պահպանել է իր կենսունակությունը, երևույթ որ չի դրսևորվել Հայաստանում։
    «Լազ պարը» Հայ և Հույն մշակույթներում
    Նաիրա Կիլիչյան
    «Կարին» ավանդական երգի֊պարի խմբի ներկայացրած Լազ պարի տարբերակը գրառել ենք Ամերիկահայ պարագետ Թոմ Բոզիկյանից, ով պնդում էր, որ այս տարբերակը Էրզրումի, Կարնո պարանմուշներից է, և այն ինքը գրառել է ցեղասպանությունը վերապրած Ամերիկաբնակ Էրզրումցիներից։ Ըստ Թոմ Բոզիկյանի տեղեկությունների՝ թուրքերի կողմից Լազերի պարբերաբար իրականացվող կոտորածներից հետո, լազերի մի հատված ժամանակավոր ապաստանել են Կարին֊Էրզրումում և շրջակա բնակավայրերում, ինչի շնորհիվ էլ տեղի է ունեցել մշակութային խաչասերում, և առաջացել են մի խումբ համանուն պարեր, այդ թվում նաև Լազ պարը, Թամզարա, Բատոլա, որոնք մինչ այժմ առկա են թե Հայ, թե հույն և պոնտական մշակույթներում։
    Տեսագրությունը՝ Հայաստանի հանրային Ռադիոյի «Երաժշտական առավոտ» հաղորդաշարից։
  • Розваги

КОМЕНТАРІ • 9

  • @user-cf7yp3es6i
    @user-cf7yp3es6i Рік тому +3

    Шат гехецик пар апрек тхек джан ес hиацац ем шарунакек парел браво Анелия татика Ростовиц ураханум э дзезнов

  • @mothwaltz4163
    @mothwaltz4163 3 місяці тому

    Հրաշք ❤

  • @annabarsegyan2365
    @annabarsegyan2365 Рік тому +2

    Հզոր երաժշտություն և պար👍

  • @zarapapazyan4580
    @zarapapazyan4580 Рік тому +1

    Գեղեցիկ է

  • @arminegyunashyan1774
    @arminegyunashyan1774 Рік тому +1

    Հրաշք

  • @raznavraziya
    @raznavraziya 10 місяців тому +1

    Լազ Պարը կովկասյան դհոլով, կարինի տարազով, ու զուռնաո՞վ են պարում։
    Սա ուղակի ճիշտ չի։ Սև ծովի հայերը ունեն իրենց յուրահատուկ մշակոյթը և այն պիտի ճիշտ ներկայացնեք, Լազ տարազով և պարկապզուկով։

    • @aram_babayan7
      @aram_babayan7 5 місяців тому +1

      Եթե այդպես վերցնենք` «Կարինը» ընդհանրապես ոչ մի պար իրավունք չունի պարելու, բացի Կարնո պարերից։ Դա ճիշտ չի։
      Իհարկե, ձեր ասածի մեջ էլ ճիշտ կա, սակայն հայկական մշակույթը պետք է պահպանել նաեւ այս ձեւով

    • @raznavraziya
      @raznavraziya 5 місяців тому

      ​@@aram_babayan7 Բայց ինչու՞։ Վրացիները իրանց պարային համույթներում գործում են ամեն մի շրջանի յուրահատուկ տարազը, օրինակ Աջարական պարերի համար օգտագործում են Աջարիայի յուրահատուկ տարազը։ Նույնիսկ հեռու շրջաններում, իմ Ջավախքցի բարեկամները որ Վրացական պար են սովորում դպրոցում տարբեր տարազներ էն հագնում։
      Եթե Վրաստանի բոլոր փոքր շրջաներում կարողանում էն սա անել, դե խի՞ ա որ մենք էլ չենք կարա։

  • @zarapapazyan4580
    @zarapapazyan4580 Рік тому

    կարելի է այդ զուտնան մի օկտավ ցածր հնչեցնել