Սաղմոս 21 | Տիրոջը փնտրողները պիտի օրհնեն նրան:

Поділитися
Вставка
  • Опубліковано 10 вер 2024
  • Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ լքեցիր ինձ,
    հանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկությունից:
    Աստվա՛ծ իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ,
    կանչեցի գիշերով՝ բայց չանսացիր ինձ:
    Դու ապրում ես սրբերի մեջ
    և գովերգվում Իսրայելում:
    Քեզ վրա հույս դրին հայրերը մեր,
    հույս դրին քեզ վրա, և դու փրկեցիր նրանց:
    Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին,
    քեզ վրա հույս դրին և ամոթով չմնացին:
    Բայց ես որդ եմ և ոչ թե մարդ,
    մարդկանց համար նախատինք եմ և անարգանք՝ ժողովուրդներին:
    Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ,
    խոսում շրթունքներով և շարժում գլուխներն իրենց՝ ասելով.
    «Հույսը դրել է Տիրոջ վրա,
    դե թող փրկի ու ազատի նրան,
    եթե սիրում է նրան»:
    Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից,
    իմ հույսը դարձար մորս կաթով սմվելու օրից:
    Քե՛զ հանձնվեցի ես արգանդից,
    մորս որովայնից սկսած՝ դու ես Աստվածն իմ:
    Մի՛ հեռացիր ինձնից, քանզի մոտ են վտանգները,
    և չկա մեկը, որ օգնի ինձ:
    Բազում եզներ շրջապատեցին ինձ,
    և պարարտ ցուլերը պաշարեցին ինձ:
    Մռնչացող ու հափշտակող առյուծների պես
    ինձ վրա բացին բերաններն իրենց:
    Հոսեցի ես ինչպես ջուր,
    խախտվեցին իմ բոլոր ոսկորները,
    և սիրտս հալած մոմ դարձա որովայնիս մեջ:
    Զերությունն իմ չորացա խեցու նման,
    լեզուս կպավ քիմքիս,
    և ինձ իջեցրին մահվան հողի մեջ:
    Չորս կողմս բազում շներ հավաքվեցին,
    և չարագործների ամբոխն ինձ պաշարեց:
    Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ,
    հաշվեցին բոլոր ոսկորներս,
    նրանք նայեցին ու տեսան ինձ:
    Հագուստներս բաժանեցին իրար մեջ,
    և պատմուճանիս վրա վիճակ գցեցին:
    Դու, Տե՛ր, օգնությունդ ինձնից հեռու մի՛ պահիր,
    այլ օգնի՛ր ինձ, Տե՛ր:
    Փրկի՛ր ինձ սրից, փրկի՛ր միամորիկիս շների ձեռքից:
    Ազատի՛ր ինձ առյուծի բերանից,
    և խեղճ անձն իմ՝ միեղջերուի եղջյուրից:
    ԳՈՀԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԳ
    Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին,
    ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ:
    Աստվածավախնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը,
    և թող Հակոբի բոլոր զավակները փառաբանեն նրան:
    Իսրայելի ողջ սերունդը երկյուղ պիտի կրի Տիրոջից,
    քանզի Տերը չարհամարհեց ու չանարգեց աղոթքն աղքատիս և երեսն ինձնից չշրջեց,
    այլ երբ ձայն տվի նրան՝ լսեց ինձ:
    Քո մասին է գովքն իմ,
    մեծ հավաքներում պիտի օրհնեմ քեզ:
    Ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկյուղածների առջև:
    Տնանկները պիտի ուտեն ու հագենան,
    Տիրոջը փնտրողները պիտի օրհնեն նրան:
    Նրանց սրտերը կապրեն հավիտեանս հավիտենից:
    Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կվերհիշեն ու կդառնան Տիրոջը:
    Բոլոր ազգատոհմերը կերկրպագեն նրան,
    քանզի Տիրոջն է արքայությունը,
    և նա է տիրում բոլոր հեթանոսների վրա:
    Լիացան և երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները,
    և ամեն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջև պիտի ընկնի:
    Նրանով է ապրում անձն իմ,
    և իմ սերունդը պիտի ծառայի նրան:
    Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին,
    Տիրոջ գործած արդարությունը պիտի ավանդվի
    այն ժողովրդին, որ ծնվելու է:
    #եկեղեցի #հայաստան #հոգեւոր #սեր #երեւան #աղոթք #հավատք #armenia #shorts #yerevan

КОМЕНТАРІ • 1