«Հաջողության նոտա». Ֆիլտրված իրականությունն ու իրական գեղեցկությունը. 01.07.2024

Поділитися
Вставка
  • Опубліковано 6 вер 2024
  • Պլաստիկ և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատոր, բժիշկ-էսթետ Անդրանիկ Հովսեփյանը մանկուց հստակ գիտեր, որ բժիշկ է դառնալու, նույնիսկ գիտեր, որ ընտրելու է պլաստիկ վիրաբուժության ոլորտը։ Եթե ժամանակը հետ տան, նա նորից կընտրի նույն ճանապարհը։ Երջանիկ է, որ զբաղվում է սիրած գործով։
    Վստահ է` պլաստիկ վիրաբուժությունն ընդգրկում է լայն սպեկտոր։ Գեղցկության ստանդարտներն անհատական ընկալման մեջ են։
    Կարծում է` եթե մարդն ունի գեղեցիկ արտաքին, դա դեռ բավարար չէ, քանի որ գեղեցկությունը պետք է լինի համապարփակ՝ ինտելեկտ․հուզականություն և ներդաշնակություն ու իհարկե վերջում արտաքին։
    «Բժշկի հաջողությունը համբերատարության մեջ է, նաև կարևոր է լինել հոգեբան, որպեսզի զգաս բուժառուի հոգեվիճակն ու կարողանա ճիշտ լուծումներ տալ», - ասում է Անդրանիկ Հովսեփյանը։
    Առանձնահուկ է երեխաների հետ աշխատելը։ Ասում է` նրանք ավելի համբերատար են ու լսող։
    Նա ընտրել է այս ոլորտը, որպեսզի օգնի բուժառուներին ձերբազատվել բարդույթներից, բայց դեմ է, երբ նրանք դառնում են նորաձևության զոհ ու հեռանում սեփական "ես"-ից` ցանկանալով նմանվել այլոց։
    «Թող ոչ մի ստանդարդ, թրենդ, շրջապատից որևէ մեկի կարծիք, կամ նախընտրություն չստիպի քեզ ունենալ այն արտաքինը, որում ինքդ հարմարավետ չես զգալու», - ասում է բժիշկը։ Նա կարծում է, որ էսթետիկ բժշկությունը միտված չէ բնական ուրվագծերի խեղաթյուրմանը։ Նա անդադար կրթվում է ու վախենում է հասնել իր վերջնական նպատակակետին․ կարծում է, որ պետք է անդադար գնալ դեպի նպատակը, կատարելագործվել ու նոր հմտություններ ձեռք բերել։
    Նաև համարում է, որ կյանքը շատ կարճ է երկար քնելու համար։ Չափից շատ ինքնաքննադատ է, պատասխանատու ու ճշտապահ։

КОМЕНТАРІ • 1

  • @araqsbagdasaryan111
    @araqsbagdasaryan111 2 місяці тому

    Չեմ դադարում հիանալ ու հպարտանալ քո մարդ տեսակով, բժիշկ կոչումով և գեղեցիկ արտաքինով...