ԳԵՎՈՐԳ ՀԱՃԵԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ

Поділитися
Вставка
  • Опубліковано 26 вер 2024
  • Մենք, հայերս, սովորություն ունենք մեր հիշարժան տարեթվերը, պատմական, մշակութային դեպքերն ու դեմքերը մշտապես հիշելու տվյալ-համապատասխան օրը եւ բավարարվել միայն այդքանով։ Սա, ինչ որ առումով եւ ճիշտ է, եւ՝ սխալ։ Ճիշտ է, որ ոչինչ ու ոչ ոք չեն մոռացվում արդեն հերթապահ դարձած միտքը պահպանում է արդիականությունը, սակայն՝ սխալ է, որ այդ ամենը հիշում են եւ անդրադարձ կատարում միայն այդ օրերին ու սահմանափակվում միայն այդքանով, հաջորդ պահին անցնելով նորից առօրյա ու կենցաղային կյանքին։ Պետք է, եւ հարկ է, որ հիշենք ու հիշեցնենք, սովորենք ու սովորեցնենք, կապենք հային, հայի հետ։ Բնության մեջ ամեն ինչ ստեղծվում է, նախ՝ սաղմից։ Ազգերի հարատեւության սաղմն իր մշակույթն է, որն ինչքան էլ հարափոփոխ լինի, միեւնույնն է իր ձեւը պահպանում է։ Եվ հենց այդ է, որ, աշխարհի հնագույն ազգերը հարատեւության մեջ են, իսկ շատերը պատմության ասպարեզից վերացան, որովհետեւ, ոչ թե իրենցից ուժեղը եկավ ու ջանջեց, այլ հենց իրենք ամեն գնով ջանացին ջնջել իրենց, ընդունելով՝ օտարի համար վաղուց հնացած, իրենց համար նորություն «լավը»։
    Վերադառնալով խոսքիս սկզբնամասին ասեմ, որ այսօր, մենք, հավաքվել ենք պատմամշակութային այս հարկի տակ ոգեկոչելու եւ հիշատակելու մի մարդու, ով իր կյանքը նվիրաբերեց միայն ազգային դաստիարակությանը եւ ինչ որ առումով եղավ՝ ե՛ւ օրինակ, ցավոք, ե՛ւ՝ նմուշ…
    Գեւորգ Հաճեան
    Մարդ, ով թողեց ամեն ինչ ու վերադարձավ Հայրենիք, արարեց, եւ ապրեց իր ստեղծած աշխարհի մեջ ու նահատակվեց այդ աշխարհի լինելիության համար։
    Օրը խորհրդանշական չէ, չնայած այն ամենի, որ յուրաքանչյուր հայի օրացույց արդեն վաղուց յուրաքանչյուր թերթվող եւ պատռվող էջ, իր մեջ խորհուրդ ունի հայտնի, կամ մոռացված։ Եվ ահա, բացառություն չէ նաեւ այս օրը։ Ճիշտ է, այսօր, պատմամշակութային այս թանգարանի սրահում ի հիշատակ մեր նահատակ ընկերոջ, անցկացվում է դասական երաժշտության ժամ, բայց, երբ քրքրեցի օրացույցը անպայման գտա մի դեպք, որն ուղիղ կապ ուներ մարդկային կյանքերի փրկության հետ, ինչպես Գեւորգ Հաճեանն իր կյանքով փրկեց հազարավոր հայորդիների արեւը։ 1976թ, այս օրը՝ լողորդ Շավարշ Կարապետյանը Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից փրկում է 20 հոգու կյանք։ Վերադառնալով օրվա խորհրդին, պիտի նշեմ, որ Գեւորգը, բացի նրանից, որ օպերային երգի անզուգական մեկնաբան էր ու հրաշալի կոմիտասագետ, նա նաեւ Համազգայնական էր։ Իսկ այս տարի, ինչպես գիտենք, Համազգայինը նշում է իր ծննդյան 95 ամյակը եւ այդ առիթով, աշխարհի, շուրջ 28 պետություններում, այդ թվում Հայաստանում եւ Արցախում, անցկացվում են բազմատեսակ մշակութային միջոցառումներ։ Համազգայինի Գյումրու գրասենյակն էլ զերծ չմնաց այդ, հայի համար շատ կարեւոր իրադարձության ծննդյան ուրախ լուրն առնելուց եւ որոշեց, Հայրենիքին ու սիրելի ժողովրդին հոգեւոր մշակութային նվիրվածությունից բացի, նաեւ՝ կյանքով պարտական հերոսի մասին պատմող ցերեկույթ նվիրի մեր մարզի ու քաղաքի բնակիչներին, որի համար շնորհակալ ենք Քաղաքապետարանին ու թանգարանի տնօրինությանը այս հնարավորությունը մեր հասարակությանը ընձեռելու համար։
    Հայրենիքի պաշտպանության հարատեւ պայքարում, ես շատերին տեսա ու լսեցի նրանց մասին, սակայն՝ քչերին ճանաչեցի:
    Նրանցից մեկին, այսօր, որոշեցինք ներկայացնել իբրեւ հավաքական մարմին ազգային գիտակցության, մշակութային դրսեւորման իբրեւ ջահակիր:
    Գեւորգ Հաճեան
    Մարդ, ով թողեց հեռավոր Լիբանանն ու վերադարձավ Հայրենիք:
    Մարդ, ով իր ողջ էությամբ ծառայեցրեց իր ներուժը հանուն սեփական ժողովրդի հոգեւոր դաստիարակման:
    Մարդ, ով չզլացավ ժպտալ մարդուն, ու վարագել ճշմարտության լույսով:
    Գեւորգ Հաճեան
    Ցերեկույթի այս ընթացքում, հիշատակի տաճարի զանգերի ղողանջները կհնչեցնեն՝
    Մենակատար. «Մովսես Խորենացի» շքանշանակակիր, մշակույթի վաստակավոր գործիչ՝ սոպրանո Լեոնորան՝ Արեւիկ Թանաշյանը եւ Դաշնակահար՝ Միջազգային մրցույթների դափնեկիր, Նախագահական մրցանակի դափնեկիր՝ Տիգրան Պետրոսյանը:
    Համերգի ընթացքում կհնչեն.
    1. Կոմիտաս. «Յոթ Երգ»
    2. Ռախմամինով. «Այստեղ լավ է»
    3. Բախ. «Սիսիլյանա»
    4. Ռախմանինով-Պռելյուդ «Ռե Բեմոլ Մաժոր»
    5. Ռախմամինով. «Վոկալիզ»
    6. «Դլե Յաման» մշակումը՝ Ալեքսանդր Հարությունյանի, նվիրված՝ Լուսինե Զաքարյանին

КОМЕНТАРІ •