«Ամբոխները խելագարված». Audiobook

Поділитися
Вставка
  • Опубліковано 5 лип 2024
  • Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը:
    Այն մինչ այսօր հայ ժողովրդի սիրված գործերից է ու դպրոցական դասածրագրերի անբաժան մասը: Պոեմը սկսվում է ողջույն-դիմումով՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գնալ ինքնազոհության՝ հանուն ազատության։ Չարենցը վստահ էր, որ մարդկության ամբողջ պատմությունը եղել է միայն ճնշման պատմություն։ Հեղափոխական զանգվածները վրեժ էին լուծում այդ պատմության համար։ Իսկ կայարանում և քաղաքում գտնվում է ժողովրդի թշնամին։ Ամբոխների միասնական կամքով և հերոսական ոգեշնչումով ծավալվում է ճակատամարտը երկաթուղային կայարանի ու քաղաքի գրավման համար, որի նկարագրությանն են նվիրված պոեմի 4-16-րդ գլուխները։
    «Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված». Հենց այս տողով էլ ավարտվում է Չարենցի գլուխգործոցը:
    Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։
    Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։
    «Մատյան ողբերգության». Audiobook
    Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը:
    Այն հայ միջնադարյան գրականության մտքի գլուխգործոցն է: Պոեմը բաղկացած է իննսունհինգ գլխից: Ժանրային առումով այն քնարական-հոգևոր է: Պոեմը հայտնի է նաև «Նարեկ» անունով:
    Նարեկացին պոեմում փորձում է մարդկանց բոլոր մեղքերը վերցնել իր վրա: Այստեղ վառ արտահայտվում է բանաստեղծի ողբերգական ապրումները: Նա տարակուսում է՝ կարող է արդյոք հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը: Նարեկացին գտնում է, որ Աստծուն հասնելու համար մարդ պետք է մաքուր լինի ամեն տեսակ թերություններց: Կատարյալին հասնելու համար մարդ պետք է խոստովանի և դատապարտի իր վատ արարքները, մեղքերը:
    «Մատյան ողբերգության» պոեմը հայ ժողովրդի սիրելի գործերից է: Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։
    Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։

КОМЕНТАРІ • 5

  • @user-lx1eq9jw1s
    @user-lx1eq9jw1s 4 дні тому

    Հիասքանչ բանաստեղծ Եղիշե Չարենց ♥️🇦🇲🙏
    Խեղճ իմ ժողովուրդ, բազմաչարչար ու պայքարող🇦🇲🙏♥️
    Այսօր կա գեթ մեկ բանաստեղծ ,որ գրի այսքան գեղեցիկ ու իրական։Ինչպիսի հայրենասեր ու պայքարող պոետներ ու գրողներ ունեինք,ինչպիսի մտավորականներ,♥️։

  • @user-kl5py1kx4u
    @user-kl5py1kx4u 3 дні тому

    Շնորհակալություն Մեծն Բանաստեծի պոեմի վերծանման համար,որը շատ արդիական է....
    Տեր Ամենազոր կգա՞ ժամանակը ազգիս համար🤲որ այս խորիմաստ ստեղծագործությունը մնա արխիվում...

  • @ruslanborn2866
    @ruslanborn2866 3 дні тому

    Ձեր ասմունքը շատ համոզիչ է։Շնորհակալություն

  • @davidaleksanyan1935
    @davidaleksanyan1935 5 днів тому

    🔥

  • @zxcvbnm68948
    @zxcvbnm68948 4 дні тому

    ГОСПОДИ КАК АКТУАЛЬНО ЭТО. СЕЙЧАС 2024 ГОДУ НЕУЖЕЛИ ПРОРОЧЕСТВО ГЕНИЯ АРМЯНСКОГО НАРОДА