Քոբայրի վանք /Kobair monastery (100 Archaeological monuments of Armenia)

Поділитися
Вставка
  • Опубліковано 7 лис 2022
  • Քոբայրի վանք կամ Քոբայրավանք, միջնադարյան հայկական վանք Հայաստանի Լոռու մարզում՝ Քոբայր գյուղի մոտ։ Տեղակայված է Անդրերկաթուղու Քոբեր երկաթուղային կայարանից (Թումանյանի շրջան) արևմուտք՝ Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր դարավանդների ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։
    Մենաստանը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին[5]։ Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների (Շահնշահ, Գիորգի, Մխարգրձել և ուրիշներ) գործունևթյա հետ։ Մատենագրական հիշատակություններից (Վարդան Արևելցի և ուրիշներ) երևում է, որ Քոբայրի վանական համալիրի (որպես մենաստանի) կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից 13-րդ դարի սկզբին, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին։ Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։ Դրանք բոլորն էլ այսօր կիսավեր վիճակում են։ Անվան ծագումը կապվում է այր (վրացերեն` քոբ) բառի հետ։ Ժայռեղեն խոր կիրճի գեղանկարն բնության հետ հոըշարձանների ներդաշնակ զուգակցումը վանքի համայնապատկերը դարձնում է բացառիկ տպավորիչ։ Հուշաևձանախմբի արևմտյան հանդիպակաց մասում կախված է մոտ 150մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռ` շթաքարերի նմանվող սյունափնջերով և խորանատիպ խորշերով, որոնցից հորդող ջրվեժի փրփրալի շիթերը միալար նվագով լրացնում են ներշնչող պատկերը։
    Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, ընդգհանուր պատճառաբանված հորինվածքով, քարի մշակման և հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով։ Այն հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը։ 13-րդ դարի կեսերին Քովայրը Կյուրիկյաններից արդեն անցել էր Զաքարյաններին` միաբնակ հաստատությունից վերածվելով քաղկեդոնականի (վրացադավան)։ Դրանով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների, վրացաոճության եզրեր ունեցող հարդարանքի տարրերի առկայությունը։
    Ներկայումս հուշարձանախմբին կարելի է մոտենալ Քոբեր կայարանի կողմից` մեծ թեքություն և կտրտվածություն ունեցող մի նեղլիկ արահետով։
  • Фільми й анімація

КОМЕНТАРІ • 4

  • @plaplaplapla5817
    @plaplaplapla5817 Рік тому +2

    Yeeey! glad to see this video on your chanel! it was a pleasure to watch the quadro-master at work :)