Սյունե Սևադա «ԵՐԲ ՓՈԽՈւՄ ԵՍ ...»

Поділитися
Вставка
  • Опубліковано 2 жов 2024
  • Կարդում է Նունե Հակոբյանը
    Creatad at Life 12 records

КОМЕНТАРІ • 8

  • @haykushsargsyan5997
    @haykushsargsyan5997 4 роки тому +2

    Ինքնատիպ է.շնորհակալություն։

  • @laurazolyan4599
    @laurazolyan4599 2 роки тому

    Հրաշք 🤍

  • @miqaelavetisyan5719
    @miqaelavetisyan5719 2 роки тому +2

    ՏԻՐԱՄԱՅՐԸ ՔԵԶ ՊԱՀԱՊԱՆ ՍՅՈՒՆԷ

  • @hasmikartenyan5131
    @hasmikartenyan5131 4 роки тому +1

    😍😍

  • @haysatanarcax4333
    @haysatanarcax4333 4 роки тому +2

    Xndrum em barery ktexadreq

    • @NuAr1822
      @NuAr1822  4 роки тому +7

      Lusine Navasardyan Մազերիդ գույնը փոխում ես, սիրածդ բոթասները թաքցնում ես դարակում, հարթաթաթությունդ մտքի ուժով հաղթահարելով սկսում ես վազել բարձրակրունկների վրա։ Փոխում ես հետաքրքրություններդ, գրանցվում ես աերոբիկայի, իկեբանայի, սփռոցագործության ու պարկապզուկի դասերի, որ հանկարծ չմտածի՝ անհետաքրքիր ես։ Սովորում ես մոնղոլերեն, սկսում ես տարբերել Մոնեին Մանեից, տան պայմաններում ութոտնուկի կրծքամիս ես սարքում՝ ալպիական մանուշակների սոուսով ու մատուցում խատուտիկի գինով։ Անգամ տարբերում ես չորրորդ համարի կլյուչը ատվյորտկայից։ Բայց ինքն էդպես էլ քեզ չի սիրում, սատանի ականջը խուլ՝ գուցե նույնիսկ ուրիշի հավանի։
      Նստում ես տանը, նայում պարկապզուկին, գործածդ սփռոցին, մոնղոլերեն հայհոյում քո բախտը, ու եթե ամեն ինչ լավ դասավորվի՝ կհասկանաս, որ ինչ-որ բանի համար չեն սիրում, սիրում են ուղղակի՝ հարազատ լինելու համար, տան զգացողություն ստեղծելու համար։ Ու եթե գնում եք իկեբանայի՝ միասին եք գնում, ու եթե բոթասներ ես սիրում՝ բոթասներ են նվիրում, սիրելիս չեն ստիպում վազել բարձրակրունկի վրա, այլ համբուրում են ցավացող ոտնաթաթը, որովհետև քեզ մի օրով կինոյի աղջկա տեղն էիր դրել։ Ութոտնուկ պետք չի, ամենահասարակ ձվածեղն էլ մեծ հաճույքով կուտեն։ Չեն սիրի ստեղծածդ սփռոցը՝ եթե քոնը չի, կեղծ հոբբիները՝ եթե քոնը չեն։ Դու եթե քոնը չլինես՝ չի սիրի։ Դու հենց դու լինես՝ չես էլ մտածի՝ կսիրի, թե չէ, կապրես, ու կապրես շատ հավես, էնքան սիրուն, լիքը, բնական լինելու հաշվին շատ տարբերվող ու յուրահատուկ, որ կուզի համբուրվել ոչ միայն քո, այլ անգամ՝ քո օրվա ռեժիմի հետ։ Ուշադրությունը հաճախ քո կողմ կվազի, մենակ թե իմանա՝ այ հիմա ինչ ես անում։ Տասնհինգ վայրկյան ուշ կվերցնես հեռախոսը՝ կանհանգստանա, ու ոչ մեկի հետ համեմատության մեջ չես լինի, որովհետև ուղղակի կիմանա, որ քեզնից չկա։ Ուղղակի չկա, որովհետև սա դու ես, բնական ես, լսում ես ու արտահայտվում ես, համաձայնվում կամ քննարկում ես, բանավիճում կամ զայրանում ես, ընտրում ու որոշում ես, ստեղծում ու քանդում ես։ Դու ես ու տուն ես։
      Բայց սրա համար ինքդ պիտի սովորես քեզ չհամեմատել, չկրկնօրինակել, չփորձել դուր գալ, իսկ սա հեշտ չի, բայց հնարավոր է։
      Թե խելքդ հասնի՝ կնայես պարկապզուկին ու սա կհասկանաս։ Եթե չհասնի՝ կգրանցվես թել պանրով հելունագործության նոր դասերի։ Ու մոնղոլերեն հայհոյանքները չեն փրկի։
      Սյունե Սևադա 💛

    • @haysatanarcax4333
      @haysatanarcax4333 4 роки тому

      @@NuAr1822 mersi shattt shat hrashqs💙

  • @ofeliaheroyan8838
    @ofeliaheroyan8838 Рік тому

    Ընտիր,,,