Ռուբեն Մաթևոսյան- Գարուն Է գալիս (2017)

Поділитися
Вставка
  • Опубліковано 25 сер 2024
  • Самое интересное о нас тут erevanlive.word...
    Խոսք՝ Հ. Սահյանի, երաժշտ.՝ Ա . Հեքիմյանի
    Ձմեռը հալվել դարձել է առու,
    Դարձել է առու, դարձել է վտակ,
    Արաքսի հունով նա գնում է հեռու,
    Գնում է, լցվում է ծովը անհատակ:
    Հոգնած թևերը քսելով ամպին,
    Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
    Արագիլն իջել Արաքսի ափին՝
    Հանգստանում է մի ոտքի վրա:
    Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
    Դռները բացեք, գարուն է գալիս:
    Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
    Իրար են փարվում հովերն արթնացած,
    Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
    Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
    Հողն է մայրության հրճվանքից դողում,
    Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
    Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
    Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:
    Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
    Դռները բացեք, գարուն է գալիս:

КОМЕНТАРІ • 9

  • @user-qd5cn4hn7f
    @user-qd5cn4hn7f 4 роки тому +73

    Հրաշք և չկրկնվող կատարում շնորհակալ եմ մեծն մարդ, կարոտել էի գեղեցիկ մաքուր կատարումներին

    • @hasmikalek5541
      @hasmikalek5541 4 роки тому +3

      👍👍👍👍👍👍👍👍👍

  • @Gagikangelo
    @Gagikangelo 4 роки тому +44

    Մաեստրոն աննկարագրելի ձայն ունի․․․ անսխալական կատարումներով մեզ միշտ ուրախացրել է ու դեռ կուրախացնի իր երգերով․․․․ ինքն անմահ է։

  • @hasmikalek5541
    @hasmikalek5541 4 роки тому +18

    Հրաշք երքա🌹🌹🌹🌹🍀🍀🍀🌷🌷🌸🌸💐💐💐💐🍁🍁🌺🌺🌻🌹🌹

  • @perchuhivardanyan7595
    @perchuhivardanyan7595 4 роки тому +17

    👌👌👌👍👍👍👏👏👏😍😍😍Harashali katarum👏👏👏👏

  • @hasmikalek5541
    @hasmikalek5541 4 роки тому +16

    Գարունը ապրիլի3 իմ ծննունդնա🐻🐻🐻🐻🐻

  • @narekarakelyan7818
    @narekarakelyan7818 6 років тому +11

    kk