«Վերնատուն»․ «Ամբոխների դարաշրջանը» և Գյուստավ Լը Բոնը 04․09․2021

Поділитися
Вставка
  • Опубліковано 6 вер 2024
  • Մշակութային որոշ իրողություններ, գրքեր, հեղինակներ 100 տարի անց կարող են շատ արդիական լինել, անուղղակիորեն կապվել մերօրյա խնդիրներին, խոսել մեր ժամանակների հասարակական, պատմա քաղաքական իրադարձությունների հետ։
    Անցած դարի առաջին կեսի ֆրանսիացի հոգեբան, սոցիոլոգ, մարդաբան Գյուստավ Լը Բոնը առաջիններից է, որ խոսեց «ամբոխների դարաշրջանի» մասին, Լը Բոնի գործերում որոշակի անդրադարձներ կան նաև հայկական խնդիրներին։
    Նա նույնիսկ պատրաստվում էր հայկական քաղաքակրթության մասին գիրք գրել։ Լը Բոնի մարգարեկան մտքերի անդրադարձները մեր ժամանակներում, նաև՝ հայկական իրականության մեջ․ մեկնաբանում է բանաստեղծ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը՝ Գյուստավ Լը Բոնի նշանավոր «Ամբոխի հոգեբանությունը» գիրքի հայերն թարգմանության հեղինակը։
    «Լը Բոնը հանգեց մի գաղափարի, որ ամբոխների դարաշրջան ենք մուտք գործել և որ ամբոխները կամաց- կամաց դուրս են մղում մտածող մարդուն և իրենց առաջնորդ են ընդունում մեկին, որը կարող է իրենց գեղեցիկ կյանքի պատկերներ և ապագայի տեսլականներ տալ »․ - ասում է Աշոտ Ալեքսանյանը։

КОМЕНТАРІ •