«Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ / Անդրե - Անի Օհանյան / 2022 թողարկում 2

Поділитися
Вставка
  • Опубліковано 22 лип 2024
  • #kamurjner #NazeniHovhannisyan
    Nazeni Hovhannisyan on Facebook / nazenihovhannisyanoffi...
    nazenihovhannis...
    t.me/nazenhovhannisyan
    www.tiktok.com/@nazeniofficia...
    00:00 Կամուրջներ, բացում
    02:28 Ինչպե՞ս հիմնադրվեց «Անդրենալին» բրենդը։
    07:41 Փայտի վառարաններն այսօր Եվրոպայում, 90-ականների անլույս տարիներն ու անմոռանալի չիպսերը Հայաստանում ու Արցախում։
    10։12 Ինչպե՞ս էր Անդրեի ականջը այրվել վառարանի խողովակի վրա հետքը թողնելով
    10:55- Ինչպե՞ս էր վաճառվել Անդրեի խմած թեյը խելահեղ երկրպագուներին։
    12:39 Ինչպե՞ս էր Անդրեն ստիպում, որ ուղղաթիռի օդաչուն իրեն նավթ տա վառարանի համար
    13:18 Ինչպե՞ս էր հայրը սովորեցրել կրակել։ Ինչպե՞ս պիտի Անդրեն պաշտպաներ մորն ու քրոջը, եթե թշնամին մտներ իրենց տուն։
    15։04 Շուշին միշտ ուրիշ աշխարհ է եղել։ Ի՞նչ կանի Անդրեն, եթե նորից հնարավորություն լինի գնալ Շուշի։
    2։50 Անդրեի սիրած գործը փոքր տարիքում։
    24։02 Անիի առաջին հանդիպումը Անդրեի հետ։
    26:20 Անդրեն սիրահրավել է Անիին միանգամից։ Ամեն ինչ ֆիկսել են տեսախցիկները։
    28:28 Ինչու՞ էր Անին ափսոսում, որ Անդրեն դուրս է եկել Ազգային երգիչ նախագծից։
    29:20 Ինչու՞ Անին չէր հավատացել, որ Անդրեն է իրեն նամակ գրել։
    30.45- Գալ Հայաստան ու լավանալ կամ գալ ու ամուսնանալ. Անդրեի ու Անիի նամակագրությունը։
    31:57 Հարսնացուն հյուսիսից կամ ինչն է եղել Հայաստանի հետ ամուր կապը
    35:25 Ինչպե՞ս են Նազենին ու ընկերներն իմացել Անդրեի սիրո մասին։
    38:12 Անին ուշացել էր լսումներից ու չէր ուզում մասնակցել «Ազգային երգիչ» նախագծին։
    43:44 Ո՞վ է ուտելիք պատրաստելու տանը։
    45:50 Անդրեն Եվրատեսիլում ու թշնամու հազարավոր սպառնալիքները։
    54:10 Հայը շատ է հեռացել հավատքից։ Որպես առաջին քրիստոնյա մենք ի՞նչ ենք անում։
    57:16 Ինչո՞ւ Անդրեն որոշեց երգել շարականներ։
    01:00:18 Մինչեւ Անդրեն համոզել է Անիին դուք-ից անցնել դու-ի, երեք տարի է անցել։
    01:01:36 Ի՞նչը ստիպեց հետաձգել Անդրեի ու Անիի հարսանիքը։
    01:03:50 Ե՞րբ են մկրտվել Անդրեն ու Անին։
    01:05:32 Ինչքա՞ն ու ինչի՞ համար էր աղոթում Անդրեն պատերազմի ժամանակ։
    01:07:44 Հրդեհով ու փորձություններով անցած սերը։
    01:09:41 Անդրեի հանդիպումը Անիի ծնողների հետ։
    01:11:27 Ինչպե՞ս Անդրեն համերգի ժամանակ իջավ ուղղաթիռից։
    01:12:35 Ո՞վ է կնքել Անդրեի բեմական անունը։
    01:14:12 Հայկոյի երգացանկից Անդրեի ամենասիրելի երգը։
    01:20:51 Բլից հարցեր
    01:24:28 Հանգիստն Անդրեի համար։
    01:28:22 Անդրեի ու Անիի սիրած վայրը Երեւանում։
    «Կամուրջներ» հաղորդաշարի թիմը՝
    Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան ,Լևոն Բարթիկյան
    Աշոտ Ավետիսյան
    Հովհաննես Դելիկյան
    Արամ Ստեփանյան Նոյեմի Անդրեասյան,Լուսինե Դանիելյան, Հովիկ Միտոյան

КОМЕНТАРІ • 797

  • @NazeniHovhannisyanOfficial
    @NazeniHovhannisyanOfficial  Рік тому +420

    Մեզ բոլորիս՝ ԲԱՐԻ ԴԻՏՈՒՄ ♥️
    Սիրելի ու հարազատ մարդիկ. Շատ էի սպասում «Կամուրջներ»- ի 2- րդ թողարկմանը, Անդրեի հետ նկարել ենք հենց սեպտեմբերի 12- ին՝ պատերազմից առաջ... ( հետո հազար ու մի դժվարության միջով անցանք՝ մինչև ձեր ուշադրությանը հասցրինք մեր փոքրիկ, բայց շատ թանկ ու հուզիչ աշխարհը..
    Շնորհակալ եմ ԲՈԼՈՐԻԴ՝ դիտելու, իմ յութուբյան ալիքին բաժանորդագրվելու, տարածելու, ակտիվացնելու և այդքան սրտացավորեն կողքիս լինելու և աջակցելու համար:

    • @heghinehovhannisyan3163
      @heghinehovhannisyan3163 Рік тому +6

      Շնորհակալություն Ձեզ,հարգելի Նազենի ❤️

    • @user-ju9nj4jt8j
      @user-ju9nj4jt8j Рік тому +5

      Ании джан Ду ми ашхар эс Ду миАствацнайин эрештак эс .

    • @karinekarine225
      @karinekarine225 Рік тому +5

      hiasqanch er ❤❤❤❤❤❤❤❤❤❤

    • @susannakonrad5891
      @susannakonrad5891 Рік тому +5

      😘😘😘😘😘👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻

    • @melanyaparonyan678
      @melanyaparonyan678 Рік тому +2

      Anchap shnorhakal em ajs haghordman hamar , inchpes misht geraguyn hajuykov em ditum dzer haghordumnery Nazeli jan

  • @yellenagrigorian
    @yellenagrigorian Рік тому +116

    Անի ջան ինչքան համեստ,դաստիարակված և գեղեցիկ աղջիկ եք 😻😻😻

    • @angesoleil3813
      @angesoleil3813 Рік тому +5

      Հիմա Անիի նման համեստ աղջիկներ Հայաստանում էլ չեք գտնի։

  • @user-gd9xq9gq1n
    @user-gd9xq9gq1n Рік тому +252

    Անին օրինակ է բոլոր դրսում մեծացող երեխաների համար,որ օտար երկրում ապրելով մեծացել է այսքան հայեցի դաստիարակված, շնորհքով մարդ, երջանկություն ձեզ

    • @yeranuhimheryan9338
      @yeranuhimheryan9338 Рік тому +2

      Եմ միայն դրսում ապրող։

    • @marinakhechumyan6170
      @marinakhechumyan6170 Рік тому

      100% agree !!!

    • @user-cv1mz9sn8s
      @user-cv1mz9sn8s Рік тому +10

      Дрси мецацац ереханенен этпесин эн

    • @annkar1917
      @annkar1917 Рік тому +7

      Артеркрум мецацац болорн ен дастираквац и тарберутюн Айастанум мецацацнери ет

    • @Belomor-bi5xy
      @Belomor-bi5xy Рік тому +8

      Drsi anunna hele drsum axjikneri mec masy henc es tesakna

  • @arpinepaloyan3173
    @arpinepaloyan3173 Рік тому +37

    Երջանկություն Անդրեին և Անիին ։ Թող Աստծո կամոք մի օր էլ Նազենին մեկի ձեռքը ամուր բռնած՝ հարցազրույց տա ու պատմի իր սիրո պատմությունը։ ❤

  • @goharmelqonyan7309
    @goharmelqonyan7309 Рік тому +126

    Մեկ շնչով նայեցի,թող Աստծո օրհնությունը Ձեզ պահապան լինի 🙏❤️

  • @SofiMkheyanOfficial
    @SofiMkheyanOfficial Рік тому +180

    Շնորհավորում եմ ընկերներիս♥️ անհավանական տաք ,ջերմ ու անկեղծ հարցազրույց է ստացվել) Անդրեին ու Անիին երջանկություն ու շաաաա՜տ մեծ Սեր), իսկ Նազենիին շատ գեղեցիկ ու միլիոններ/ դիտումներով նոր «Կամուրջներ» 😘😘😘

    • @nefertitikleopatra9747
      @nefertitikleopatra9747 Рік тому +25

      Shat lav xosqer en, bayc Nazeniyin el ser ev @ntaniq u sirun balik ( voch miayn ditumner)…☺️

    • @galyamarkosyan1750
      @galyamarkosyan1750 Рік тому +3

      Շնորհավորում եմ ստացված հաղորդման համար

    • @arsenlorris4117
      @arsenlorris4117 Рік тому +1

      Ես ձեր անմակարդակ լավը քունեմ։
      Ոչ մի անկեղծություն չկա ձեր թայֆի մեջ ախր, այ խեռիս աստղներ։
      Միլիոնավոր տերտերների թոռամած խեռ նազիկիդ, այ անկեղծ ագառկա։

    • @mariamgrigoryan1454
      @mariamgrigoryan1454 Рік тому

      Sofi duqeq Mxeyan

    • @lilitvardanyan347
      @lilitvardanyan347 Рік тому +2

      .Շատ լավն եք դուք։ Սիրեցի ձեր 《Սեր》-ը։ ❤️ Իսկ Նազենին, ինչպես միշտ, ամենահաճելին~ 🖤💣

  • @lilitatoyan4146
    @lilitatoyan4146 Рік тому +19

    Ինչքան հաճելի է դիտելը,երբ լսում ես մի ամբողջ շնչով թողարկում՝ համեմված գեղեցիկով,գրագետ խոսքով ու ամենակարեւորը՝սիրով։❤Իհարկե ձեր շնորհիվ սիրելի Նազենի։

  • @heghinebadalyan5397
    @heghinebadalyan5397 Рік тому +12

    Անդրեին նորովի բացահայտեցի այս հարցազրույցից հետո,Անին հրաշք ա ուղղակի,մեր օրերում շատ տարբերվող ,շատ լավը, շատ բնական ,Նազենիի մասին ու հաղորդման մասին էլ խոսքեր չկան,մի շնչով նայեցի։

  • @user-hj6ju5ly5w
    @user-hj6ju5ly5w Рік тому +43

    Ինչ գեղեցիկ զույգ են Անդրեն ու Անին Աստված օրհնի ձեր միությունը😘😘🥰

  • @anginmamyan2701
    @anginmamyan2701 Рік тому +34

    Նազենիի մակարդակը շշմեցնում է,այդքան կանացի,այդքան կիրթ ու խելացի,շատ հաճելի է լսել նրան։

  • @margaritaboshyan7252
    @margaritaboshyan7252 Рік тому +41

    Շա՜տ գեղեցիկ ,հետաքրքիր ,լիքը զրույց ❤️հաճույքով դիտեցի😍 ,շնորհակալ ենք Ձեր որակի համար ,միշտ հաճելի է լսել կիրթ,գրագետ,հարուստ ներաշխարհով մարդկանց❤️❤️ ❤️Սիրելի Նազենի անչափ շնորհակալ ենք Ձեր կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար ՝համեմված անկեղծությամբ ու սիրով ❤️մաղթում եմ մեծ հաջողություններ 💞,իսկ Անդրեն և Անին ուղղակի հիասքանչ,ներդաշնակ զույգ են,անչափ ուրախ եմ իրենց համար ,հարատև սեր ու երջանկություն եմ մաղթում ❤️❤️

  • @hasmikwichmann1006
    @hasmikwichmann1006 Рік тому +25

    Շատ անկեղծ ու գեղեցիկ զրույց էր։ Իսկ Անդրեի ու Անիի միությունը իսկապես հիանալի է, իրական սեր է հորդում իրենցից։ Աստված առատորեն օրհնի իրենց, ու թող երբևէ չլսեն չարակամ մարդկանց։

  • @liannamkrtchyan7605
    @liannamkrtchyan7605 Рік тому +35

    Այո Անդրե ջան մենք միայն մեր հույսը պետքա դնենք Աստծո վրա ։Միայն Աստված մեզ կարող է փրկել

  • @syuzannasayadyan9463
    @syuzannasayadyan9463 Рік тому +18

    Անվերջ կարելի է նայել, լսել, զմայլվել, իսկապես սեր եք։ Նազենին էլ ինչպես միշտ իր վեհության մեջ է ❣️❣️❣️

    • @gggg-so9wv
      @gggg-so9wv 8 місяців тому +1

      յաաաաաախք😂😂

  • @Karine-Ov.88
    @Karine-Ov.88 Рік тому +25

    Շատ ներդաշնակ զույգ են։Անին համեստ ու կիրթ,Անդրեն գեղեցիկն ու անգինը գնահատող։
    Երջանիկ լինեք ։

  • @nunekhachatryan3103
    @nunekhachatryan3103 Рік тому +19

    Անդրե ջան՝ Շնորհավորում եմ Ձեզ և Անիին։ Աստված օրհնի Ձեր Նորաստեղծ ընտանիքը։ Միշտ լինեք բախտավոր և երջանիկ։ Նազենի ջան, Ձեզ ևս Մեծ հաջողութբուններ եմ մաղթում Անձնական կյանքում և Ձեր ասպարեզում։🌹🌹🌹

  • @user-eu5de3cu3r
    @user-eu5de3cu3r Рік тому +20

    Անդրեն եւ Անին հրաշալի զույգ են❤️
    Նազենի ջան մնում է քո կանացի երջանկության համար ուրախանանք🥰

    • @anjeladashtoyan2282
      @anjeladashtoyan2282 Рік тому

      @@ballplanet788 այո, հազար ափսոս որ Անին էտ անթասիբ էշինա ընտրել, համ պապու տարիքինա, համել ամուսնացած բաժանվածա, յախք

  • @satpoghosyan8348
    @satpoghosyan8348 Рік тому +4

    Որքան անկեղծ հարցազրույց է։ Որքան բան կա սովորելու անթիվ, անհամար։ Շնորհակալ եմ Նազենի Հովհաննիսյան ջան ձեզ նման հաղորդաշար ստեղծելու համար։ Սրտիս տրոփյունով սպասում ենք հաջորդ«Կամուրջ-ն» 🙋‍♀️🤩։ Նաեւ շաաաաաաատ կխնդրեմ , որպեսզի լինի «Հավատքի ուժը» հաղորդման շարունակ-ը։ Ինչքա՜աաաաաան սրբավայր-ր կար մեր երկրում, որոնց մասին չգիտեինք՝այդքան խորիմաստ։

  • @mayastepanyan
    @mayastepanyan Рік тому +6

    Ամեն բան հրաշալի էր, Նազենի ջան ապրեք, օրհնվեք, վերջապես մեր շատ սիրելի Անդռեն էլ իր սերը գտավ, և այդքան անուշ հրաշալի Անին։ Այս նախագծին ծանոթ չէի, շատ լավն է, շարունակակն լինի․․․

  • @user-nx8mv9od6t
    @user-nx8mv9od6t Рік тому +43

    Մենք ենք շնորհակալ Ձեր համով, հոտով, ազնիվ, անկեղծ ու ճաշակ թելադրող հաղորդման համար❤🌷

  • @sofielupien4197
    @sofielupien4197 Рік тому +11

    Անդրե ջան միշտ գնահատել ու սիրով եմ լսել քո երգերը։Տա Աստված լինեք երջանիկ,👍🙏

  • @gayane4162
    @gayane4162 Рік тому +10

    Երջանկություն եմ ցանկանում Անդրեին ու Անիին։❤❤🥰🥰Կարևորը իրական սեր լինի։❤
    Անին շատ հաճելի աղջիկ է։❤
    Նազենի ջան շնորհակալություն Ձեզ հաղորդման համար։❤🤗
    Բոլորին առողջություն և երջանկություն եմ ցանկանում,❤
    ով կարդում է քոմենթները...

  • @narinevardanyan1666
    @narinevardanyan1666 Рік тому +10

    Շաատ վաղուց չէի մեկ շնչով չեի նայել հաղորդում ինչպիսին այս մեկն էր։Նախ շնորհավորում եմ Անդրեին և Անիին։Անսահման սեր և երջանկություն ձեզ։Նազենի ջան Ձեզ էլ, ինչպես միշտ փայլում եք🥰🥰🥰

  • @karinevardanian7442
    @karinevardanian7442 Рік тому +15

    Շատ եմ սիրում Անիին՝գեղեցիկ,հմայիչ,կիրթ,համեստ աղջիկ է օրինակելի հայ երիտատասարդների համար, իսկ իր երգ ը հրաշալի է❤️💐😍

  • @herminebabayan5028
    @herminebabayan5028 Рік тому +10

    Միշտ երջանիկ լինեք սիրելի Նազենի եվ սիրելի Անդրե,Աստված ձեզ պինդ-պինդ պահի եվ պաշտպանի,հիանում եմ Նազենիի մակարդակով...💓💓💓🌸🙏

  • @allasargsyan957
    @allasargsyan957 Рік тому +9

    Անդրե և Անի ջաներ ձեզ էլ անսահման երջանկություն: 🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻

  • @Karina.galoyan.2311
    @Karina.galoyan.2311 Рік тому +11

    Ապրես Նազենի ջան
    Շատ գեղեցիկ ու Գյումրեցու ասածի պես «ջիգյարով» հաղորդում էր 🎉🎉🎉
    Իսկ Անդրեի եվ Անիի համար շատ ուրախ եմ 🎉🎉🎉
    Թող Բախտավոր լինեն 🎉🎉🎉

  • @varb3298
    @varb3298 Рік тому +17

    Շատ սիրուն զույկ էք ձեզ երջանկություն եվ լիքը սեր Աստված պահապան լինի

  • @lusnersesyan2709
    @lusnersesyan2709 Рік тому +8

    Ուրախ եմ Ձեզ միասին ու երջանիկ տեսնել։ Աստված օրհնի Ձեր միությունը։ Ունենաք մեծ ընտանիք, շատ բալիկներ։Լավ մարդկանցից լավ սերունդ է լինում։ Առողջություն և սեր, սեր սեր։ 💖❤️💞

  • @Nelli_Babayan
    @Nelli_Babayan Рік тому +7

    Շատ հրաշալի ու ջերմ հարցազրույց էր!💓Ինչքան համեստ, ծանրակշիռ ու կիրթ անձնավորության է Անին!🙏
    Երջանիկ լինեք միշտ, Անդրե ջան! Ես երբեք չեմ նայել ո՛չ մի հայկական մրցութային հաղորդում։ Միակ թողարկումը միակ նախագծի, որ դիտել եմ, դա հենց Անիի ելույթն էր ընտրության փուլում))🌺
    Ու հիշում եմ Ավետի խոսքերը.քավորը չի՞, ի դեպ))

  • @df9fc
    @df9fc Рік тому +26

    ինչ հաճելի աղջիկ է Անին❤

  • @haykuhipetrosyan3947
    @haykuhipetrosyan3947 Рік тому +17

    Ինչ հաճելի է, որ մեր իրականության մեջ դեռ կան հայրենասեր, համեստ ու գրագետ մադիկ։ Ափսոս, որ շատերս կորցնելուց հետո ենք սկսում հիշել և գնահատել։

  • @gagikbarseghyan650
    @gagikbarseghyan650 Рік тому +10

    Անկախ հայացքներից, անկախ խռովություններից միմյանց նկատմամբ, անկախ կարծիքների տարբերությունից, կա ՍԵՐ… ՍԵՐ անցյալի նկատմաբ, ՍԵՐ , որը կարող է սառչել վերջին տարիների սառը իրադարձություններից։ Բայց այսօր տաքություն զգացի, սիրտս լցվեց մի զգացմունքով, որ երկար տարիներ զուրկ էր։ ԵՎ անկախ նրանից, որ մի 30% կարծիք կարող է և չկիսեմ ձեզ հետ, միևնույն է շնորհակալ եմ այս հաղորդման համար։
    ՈՒզում եմ ասել, կապ չունի « սև ու սպիտակը», « պառակտումը»… կապ ունի զգացմունքը, որին մենք, փորցում ենք խեխտել մեր ներսում հայացքներ չկիսելու պատճառով։
    Ես ընտրել եմ ՍԵՐԸ ամեն ինչից անկախ։ Անդրե, հարազատ եղբոր նման ուրախ եմ քեզ համար։
    Նազենի, շնորհակալ եմ։ ❤️

  • @sedakarapetyan1311
    @sedakarapetyan1311 Рік тому +82

    Անսահման սեր ու երջանկություն ձեզ,Աստված օրհնի ձեր միությունը։

    • @user-wd8mx3ye8g
      @user-wd8mx3ye8g Рік тому +1

      Հրաշալի զրույց է ստացվել,Անդրեին ճանաչեցի լրիվ այլ տեսանկյունից, հիացած եմ շատ,ինչի համար շնորհակալություն Նազենի ջան,ճիշտն ասած վերջին շրջանում Անի Օհանյան ավելի շատ ենք լսում ,քան Անդրե,դրա համար Անին մեր շատ սիրված Անիի ու վաղուց արդեն էտ սերը վայելած Անդրեի համար անչափ ուրախ եմ,Հաղորդումը դիտեցի մեկ շնչով ու հասկացա որ բացի շատ հետաքրքիր լինելուց նաև գրագետ խոսքին ենք կարոտ հիմա։

  • @varduhihovhannisyan1306
    @varduhihovhannisyan1306 Рік тому +7

    Սիրելի ԱՆԴՐԵ և ԱՆԻ ԽՈՐ ծերություն լինեք այդպես սիրով ու երջանիկ։Շատ գեղեցիկ զույգ եք Լինեք հաջողություններով լեցուն։ՏԵՐԸ ՁԵՁ պահապան։ ԳՅՈՒՄՐԻ։

  • @annakarapetyan1715
    @annakarapetyan1715 Рік тому +88

    Վաղուց այսպես լիաթոք չէի ժպտացել,ուրախ եմ,որ Անդրեն այլևս երջանիկ է,մնում է իմ ամենասիրելի, խելացի Նազենիին տեսնեմ երջանիկ

    • @user-vq2yq9ek7u
      @user-vq2yq9ek7u Рік тому

      Назенин hamarvum e Hayastan ashxarhi parcanq@ bari baxt em kamenum Nazeniin nazani axchik Harganqners sirov Svetlana Xachatryan.Andrein u Aniin uzum em asel ay aydpes dzerq dzerqi tvac apreq arareq minchev xor cerutyun shat sirun nayvumeq, ergum eq bravo

    • @user-kp7ym8do2g
      @user-kp7ym8do2g Рік тому

      ❤❤❤❤❤❤

  • @user-hj6do9yi1w
    @user-hj6do9yi1w Рік тому +16

    Երանի մենք ամբողջ ազգով մի օր իրական քրիստոնյաներ լինենք։ Ճանաչելով Աստծուն և Իր Խոսքը։

  • @Ed.Ev.
    @Ed.Ev. Рік тому +9

    Անկեղծ հիացած եմ Ձեզանով,մեկդ մեկից լավն եք ու օրինակելի:Սիրում եմ Ձեզ շատ 💋💋💋

  • @allasargsyan1314
    @allasargsyan1314 Рік тому +6

    Մեծ հաճույքով դիտեցի, և 3իդ էլ ավելի շատ սիրեցի։
    Իսկ մեր գեղեցիկ զույգին մաղթում եմ բարի, կանաչ ճանապարհ։ Բախտավոր եղեք

  • @hasmikmargaryan1856
    @hasmikmargaryan1856 Рік тому +21

    Նազենիս հայուհի ,խելքի ծով ❤️❤️❤️❤️💋💋💋💋💋💋💋💋

  • @liannakalamyan1
    @liannakalamyan1 Рік тому +9

    Մի շնչով,ժպիտով ու հիացմունքով նայեցի 🥰 թող Ձեր կամուրջները հենված լինեն միայն փոխադարձ սիրո,հարգանքի և վստահության վրա իմ Անդրե ❤️ և առաջին հայացքից սիրելի Անի ջան ❤️ քեզ էլ եմ մեծ սեր մաղթում անչափ սիրելի Նազենի ջան 💞 երջանիկ եղեք

  • @zoyaaraqelyan8941
    @zoyaaraqelyan8941 Рік тому +9

    Այս ինչ գեղեցիկ սիրո պատմություն էր... 💞💖
    Անդրե ջան, Դուք արժանի եք մեծ երջանկության💋Նազենի ջան, տարոսը քեզ... 💖💥🌹

  • @ruzanchakalyan4252
    @ruzanchakalyan4252 Рік тому +4

    Շատ հիացած եմ ձեզանով դուք տարբերվող տեսակ եք։Շնորհակալ եմ բոլորիտ։

  • @julietamkhitaryan3507
    @julietamkhitaryan3507 Рік тому +9

    ԱՆԻ ջաա՜ն, երջանիկ եղիր,ԱՆՍԱՀՄԱՆ։ՔԵԶ շատ շատ ենք սիրում,սկսած նախագծի առաջին լսումներից։💯☝️
    Աստված ձեզ հետ,դա Քո' ընտրությունն է։Տա Աստված Անդրեի Սերը երբեք չպակասի քո նկատմամբ։🙏🙏🙏🕊🕊🕊✝️💥💥💥

  • @arpinesargsyan3203
    @arpinesargsyan3203 Рік тому +7

    Անդրեի Մարդ տեսակը ինձ համար բացահայտել եմ, երբ տարիներ առաջ նրա մասնակցությամբ ,, Բլեֆ,, հաղորդումը նայեցի, որտեղ ինքը փայլեց իր մարդկային որակներով ու արմատներին հավատարիմ մնալով... Անչափ ուրախ եմ, որ գտավ իրեն արժանի երջանկությունը❤️

  • @irinagaloyan6278
    @irinagaloyan6278 Рік тому +8

    Աստված օրհնի բոլորիդ,իսկ ձեզ Նազենի ջան շատ շնորհակալ ենք մեզ դրական լիցքեր հաղորդելու համար❤️❤️❤️

  • @sedasargsyan2629
    @sedasargsyan2629 Рік тому +11

    Տարոսը Ձեզ սիրելի Նազենի 😘 շատ տաք ու հոգի լցնող զրույց էր …

  • @lusinearsenyan2065
    @lusinearsenyan2065 Рік тому +5

    Սիրելի, քնքուշ, աննման Նազենի շնորհակալ եմ հերթական անգամ զարմացնելու Ձեզ հատուկ ձևով Ձեր հետևորդներին հրամցնելու Ձեր անսպառ գաղափարներից մեկը՝ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ,,սքանչելի և հետաքրքիր գաղափար՝ լի ջերմությամբ և սիրով…💋💋💋

    • @alvarttadevosyan9970
      @alvarttadevosyan9970 Рік тому +3

      Գեղագիտական մեծ հաճույք ստացա այս հաղորդումը նայելուց , բարի բախտ Անդրեին
      եվ շաաատ սքանչելի Անիին,ապրես Նազենի ջան այս լավ նախագծի համար։♥️♥️♥️

  • @hasmiktorunyan3999
    @hasmiktorunyan3999 Рік тому +14

    Անդրե, Անի ջան, Ձեզ տեսնելուց հոգիս հրճվում է, շատ լավն եք, ամենքդ յուրովի, ձեր միությունը թող հարատև լինի❤👄

  • @aniavanesova6724
    @aniavanesova6724 Рік тому +3

    Սիրելի Անի, Անդրե ջան, ձեզ անսահման սեր և երջանկություն եմ ցանկանում։ Անչափ ուրախ եմ, որ այստեղ կարդում եմ միմիայն լավ մեկնաբանությումներ և բարեմաղթանքներ ուղղված Անիին և Անդրեին։ Իմ տառապած ազգը երբեք բարությունը և լավատեսությունը չի կորցնում։ Սիրում եմ ձեզ սիրելի հայեր։ Ազգ իմ❤❤❤❤❤❤❤❤❤

  • @nairaantonyan4231
    @nairaantonyan4231 Рік тому +9

    Հաճելի էր դիտել սիրելի երգչին ևս մեկ անգամ💋💋💋 Նազենի ջան շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար💋💋💋

  • @narinesargsyan4645
    @narinesargsyan4645 Рік тому +8

    Անդրեն միշտ էլ շատ զուսպ ու համեստ է եղել ու միշտ չափի մեջ։ Իսկ մեր փրկությունը մեր հավատքի ու միասնության մեջ է։ Շնորհավորում եմ գեղեցիկ զույգին

  • @arevikkirakosyan91
    @arevikkirakosyan91 Рік тому +1

    ամեն անգամ հիանում եմ Ձեր բոլոր գործերով, պրոյեկտներով և «Կամուրջները» հերթական սիրուն ու համ ու հոտով պրոյեկտն է, որ սիրով դիտում եմ 🙏🤗
    շնորհակալություն Ձեզ, Նազենի ջան, որ այսչափ կարևոր և այսչափ գեղեցիկ կամուրջներ եք տանում հասարկության և մեր սիրելի արտիստների միջև 🙏🤍

  • @user-hy6hw9qr4i
    @user-hy6hw9qr4i Рік тому +9

    Ամբողջ վիդեոյի ընթացքում ժպտացել եմ Նազենի ջան😊, ապրեք որ կաք մեր իրականության մեջ՝ անկեղծ ու անկրկնելի❤❤❤❤

  • @qristinegevorgyan3006
    @qristinegevorgyan3006 Рік тому +18

    Հրաշք եք երեքդ ,մեկդ մյուսից լավն եք ,ձեզ անսահման սեր երեխեք ջան 😘😘

  • @hasmikpanyan3247
    @hasmikpanyan3247 Рік тому +22

    Ամենասիրուն, ջերմ ու սպասված հարցազրույցը, թող անսպառ սեր լինի Ձեր կյանքում❤❤❤❤❤

  • @anisahakyan5337
    @anisahakyan5337 Рік тому +8

    Ինչ սիրուն և նրբիկա Անին🥰

  • @yelenabayanduryan
    @yelenabayanduryan Рік тому +39

    Հիանում եմ Նազենիի արագ կողմնորոշվելու ունակությամբ, իսկական պրոֆեսիոնալ, Անդրեին երջանկություն ☺️ , մանկության տարիներս հիշեցի : Հիանալի էր ❤

  • @naraigityan
    @naraigityan Рік тому +6

    Բարի սիրուն ներդաշնակ զույգ, Աստծո օրհնի 🙏

  • @alvinaleqsanyan0991
    @alvinaleqsanyan0991 Рік тому +1

    Որքան օրգանիկ էր ամեն ինչ։
    Սա Հարցազրույցից վեր մի բան էր ։
    Սա պարզապես զրույց էր երկու մտերիմների ովքեր մի ողջ կյանք էին ապրել ու ապրում։
    Անչափ շնորհակալ եմ ձեզ Նազենի ջանասիրաբար աշխատելու և որակյալ կոնտենտ ստեղծելու համար։
    Առանձին շնորհակալություն օպերատորին💕💞💖👌👍

  • @izoldaharutyunyan7131
    @izoldaharutyunyan7131 Рік тому +41

    Երկրային երջանկության ողջ փայլը Ձեզ, ԱՍՏՎԱԾ օրհնի։ 😇😇😇💕💕💕🌞🌞🌞

  • @lauravardanyan6332
    @lauravardanyan6332 Рік тому +12

    Ա~խ,երեխեք ջան իսկական ու մեծ երջանկություն Ձեզ🥰Սիրեցի շատ և ուրախ եմ...
    Նազս💕✨️

  • @user-dd4iw1ct7t
    @user-dd4iw1ct7t Рік тому +10

    Я с Карабаха, а раньше вообще с Баку до 17лет, там и родилась....но так люблю ереванцев, они очень культурные, я в Ереване два года училась, это самые лучшие годы в моей жизни

  • @armineseyrani6619
    @armineseyrani6619 Рік тому +1

    Սիրելի Նազենի, շատ շնորհակալ եմ նմանատիպ հիասքանչ ու շատ հարազատ, հայեցի Հաղորդաշարի համար։ Շատ եմ սիրում ու հավանում Անդրեին, նրա արվեստն ու տաղանդը, հենց առաջին երգից, երբ երգում էր Հայ Թատրոնում։ Եվ ինչքան ուրախ եմ նրան երջանիկ տեսնել։ Նմանապես հավանել եմ Անիին, հենց Ազգային երգիչ մրցույթից։ Հիանալի, քաղցր, զուլալ ու տարբերվող իր ձայնով։ Անվերջանալի և անկոտրում երջանկություն ձեզ, անչափ Աստվածային զույգ։ Դե, իհարկե, Նազենիին անվերջ կարելի է լսել ու լսել։
    Իմ Հայրենիք, դու հրաշք ես, քո զավակներով։

  • @user-ho1lf5ds7n
    @user-ho1lf5ds7n Рік тому +11

    Անդրե ջան իսկական Հայ զավակ շնորհավորռւմ եմ Ձեր միռւթյռւնը Թող Աստվածային սերը օրհնռւթյռւնը և բարռւթյռւնը առատ անձրևներ դառնան Քո և սքանչելի գեղեցկռւհի Անիին շռւտվանից զգացել եմ որ ամռւր հավատքով լեցված մի հաղորդման ժամանակ նկատեցի Տիրոջ խոսքից Սերը երկայնամիտ է քաղցր է սերը չի նախանձռւմ չէ գոռոզանռւմ չէ հպարտանռւմ Ապրեք հավատքով և սիրով լավն ռւ բարին Իմ լավ Հայ ազգ Շնորհավոր Շնորհավոր

  • @alvinaleqsanyan0991
    @alvinaleqsanyan0991 Рік тому +7

    Հիացած եմ։
    Խոսքերով անհնար է ասել💕🙏🇦🇲

  • @user-wu2jz8se6t
    @user-wu2jz8se6t Рік тому +1

    Իմ ամենասիրելի երգչուհի տաղանդավոր ու կիրթ չքնաղ հայուհի Անի Օհանյան և տաղանդավոր Անդրե մեծ սեր ու ամուուուր ընտանեկան սիրառատ ու ջերմ կյանք եմ մաղթում Ձեզ, շատ զավակներ ունենաք։
    Շնորհակալություն յուրահատուկ Նազենի Հովհաննիսյան ջան♥️♥️♥️♥️

  • @anniegrigorian6040
    @anniegrigorian6040 Рік тому +6

    Շա՜տ գեղեցիկ,ներդաշնան զույգ եք,ԱՍՏՎԱԾ Ձե՛զ և բոլոր նորաստեղծ ընտանիքներին պահապան,դա շատ անրհաժեշտ է մեր պետությանը 💛🇦🇲։

  • @allasargsyan957
    @allasargsyan957 Рік тому +11

    Շնորհակալություն!!! 🙏🏻😘👏👏 Նազենի ջան Աստված օրհնի ձեզ:

  • @astxikhabetyan8631
    @astxikhabetyan8631 Рік тому +7

    Շատ ուրախ եմ Ձեր համար,երջանիկ եղեք,առողջ , Աստվա'ծ օրհնի ձեզ բոլորիդ սիրելիներս։

  • @silvanajarian7721
    @silvanajarian7721 Рік тому +7

    ًԱնդրէ Անի այտքան հարմար զոյքեր եք Աստուած արժանի տեսնէ Ս Պսակին շատ Սիրոն էք🙏🙏👫🇦🇲

  • @varduhimatevosyan4151
    @varduhimatevosyan4151 Рік тому +26

    Հետաքրքիր հաղորդում է,որակով ու ճաշակով մարդիք, երջանկություն բոլորիդ։🌺

  • @user-eu3dj2pz5c
    @user-eu3dj2pz5c Рік тому +8

    Նազ ջան այս հաղորդման մեջ յուրահատուկ գեղեցիկ եք։

  • @worldharmony785
    @worldharmony785 Рік тому +33

    Երիտասարդ, տաղանդավոր ու գեղեցիկ 👋👋👋
    Առողջություն ու երջանկություն ԲՈԼՈՐԻԴ 🌻🌻🌻🌻🌻🌻🌻🌻🌻

    • @N56323
      @N56323 Рік тому +1

      zer jamanaky ansela duk hetakrkir chek

    • @N56323
      @N56323 Рік тому +1

      .zanzrali ek andur chkek tesadashtic mecamit caxvacner

  • @satenikavetisyan9142
    @satenikavetisyan9142 Рік тому +3

    Միշտ համեստ ու հանգիստ Անդրեն՝ իրեն հատուկ սիրո մասին երգերով 🤗🤗🤗

  • @user-mm8wj1cz1p
    @user-mm8wj1cz1p Рік тому +4

    Նազենու մասնակցությամբ և հաղորդումները, և ֆիլմերը միշտ առանձին հաճույքով եմ նայում , շնորհակալություն ձեզ💗

  • @marinakhechumyan6170
    @marinakhechumyan6170 Рік тому +6

    Հրաաաաշք զույգ 😍😍😍
    Աստված օրհնի ձեր միությունը!!!

  • @user-bu7zz8sy5k
    @user-bu7zz8sy5k Рік тому +12

    Իմ սիրելի երգիչներից մեկը` Անդրեն, իսկ հիմա Անիի հետ միասին։ Անսահման երջանկություն ձեզ։ Մեր Արցախի հպարտությունն է Անդրեն։ ՈՒ Երանի մի օր տեսնենք Շուշին ու Հադրութը ազատագրված.......

  • @goharsargsyan5645
    @goharsargsyan5645 Рік тому +7

    Շատ գեղեցիկ հաղորդում եմ անսահման սեր և երջանկություն Ձեզ Անի և Անդրե ։Իսկ ձեր հաղորդմանը անխափան եթեր 👍👍👍

  • @hasmikbabajanyan1799
    @hasmikbabajanyan1799 Рік тому +3

    Ինչ գեղեցիկ զույգ , հաջողություն դեզ, սեր, իսկ Նազենին ինչպես միշտ ++++++++

  • @narzoyan3694
    @narzoyan3694 Рік тому +2

    Նազենի ջան ինչպես միշտ ամենքին և ամեն ինչ յուրովի եք ներկայացնում։ Շատ անմիջական ու ջերմ զրույց եք վարում։ Հիանում եմ Ձեր խոսքով❤️💋

  • @viktoriamnatsakanyan8340
    @viktoriamnatsakanyan8340 Рік тому +4

    Ինչ ատելություն Երևանի հանդեպ։ Նազենի Երևանը մի թե շնչավոր առարկա է։ նրա միջի մարդիկ են լավ արարք անում կամ վատը թույլ տալիս։ իսկ ռեակցիան լավին ավելի թույլ էմոցիս էր։ մի խոսքով սիրեք ձեր քաղաքները և Երկիրը։

  • @lusineasoyan7856
    @lusineasoyan7856 Рік тому +11

    Ոնց կասեր մեր սիրելի Նազենին/ԸՆՏԻՐ\

  • @shirakgeorgibro1835
    @shirakgeorgibro1835 Рік тому +11

    Գեղեցիկ զույգ։

  • @A.P.V
    @A.P.V Рік тому +5

    Իսկական հայրենասերը կապրի իր հայրենիքում և կճաշակի այն ամենը ինչի միջով անցնում են արցախցիք մինչ հիմա։Ճառ ասողներ շատ կան,հոգնել ենք։Պատերազմը բոլորի համար է և ուրիշի վիշտ չի լինում։Հերիք է դիտորդի դերում լինել։

  • @shushikgevorgyan1630
    @shushikgevorgyan1630 Рік тому +5

    Ապրես հայրենասեր Անդրե և Անի ջան լինեք բախտավոր երջանիկ ԱՍՏՎԱԾ օրհնի ձեր միասնությանւ💕

  • @emmatumasyan5674
    @emmatumasyan5674 Рік тому +6

    Շնորհակալություն, Անդրեին` Կոմիտաս գնահատելու, ազգային արժեքների ճիշտ գնահատման և պահպանման, Հորովել երգի համար։

  • @ruzantarverdyan2784
    @ruzantarverdyan2784 Рік тому +5

    Որակյալ հաղորդման Տաղանդավոր Մարդիկ😘🤗🙏👌🏼

  • @jenyaavagyan7395
    @jenyaavagyan7395 Рік тому +43

    Красивая, чудесня пара.Очень рада за вас.Дай вам бог здоровья и счастья.АНДРЭ ТЫ ЭТО ЗАСЛУЖИЛ.

  • @syuzigrigoryan2639
    @syuzigrigoryan2639 Рік тому +4

    Անկրկնելի Նազենի♥️ հրաշք հաղորդում👍

  • @user-eq2wg2zn1h
    @user-eq2wg2zn1h Рік тому +65

    Ани чудесная девушка. Андре Бог подарил её. Счастья им и вечной любви!!

  • @annayeranosyan576
    @annayeranosyan576 Рік тому +9

    ԱՆԻՍ,ինչ սիրուն էս, ու կանացի

  • @davtom9016
    @davtom9016 Рік тому +1

    հիանալի նախաձեռնություն է այս հաղորդումը։
    Շնորհակալ եմ, Նազենի ջան, էս որակի համար։
    Իսկ Անդրեին ու Անիին մաղթում եմ՝ բախտովոր ու երջանիկ լինեն էնպես, ինչպես միշտ երազել են իրար հետ։

  • @lusinegrigoryan7578
    @lusinegrigoryan7578 Рік тому +5

    Մեծ հիացմումքով ու լի հոգով դիտեցի , շատ ապրեք , բոլորին սեր ու երջանկություն❤

  • @rimmatunyan270
    @rimmatunyan270 Рік тому +6

    Շատ ներդաշնակ զույգ են🥰❤️❤️❤️
    Անսահման երջանկություն

  • @annaasatryan9571
    @annaasatryan9571 Рік тому +3

    Լուրջ վերջն եք ,ինչքան երանելի զույգ եք,մեծ հաճույքով դիտեցի,օրհնված լինեք🙏💖

  • @ANAHIT70
    @ANAHIT70 Рік тому +9

    Շնորհակալ եմ սիրելի Նազենի հետաքրքիր հաղորդման համար իսկ գեղեցիկ զույգերի միությունը Աստված օրհնի 👍👍❤️🙏🙏🙏

  • @Movses_Melanya_Ministries
    @Movses_Melanya_Ministries Рік тому +6

    Անսահման սեր և երջանկություն եմ ցանկանում ձեզ և այն ինչ որ Աստված միացրեց թող մարդը չբաժանի

  • @suzanbedrosian244
    @suzanbedrosian244 Рік тому +14

    ❤️❤️❤️❤️Աստված օրհնի ձեր միությունը

  • @anushikadamyan561
    @anushikadamyan561 Рік тому +3

    Ողջունում եմ ձեզ Նազենի ջան,շատ ուրախ եմ հաղորդման համար:Շնորհավորում եմ Անդրեին ու Անիին, հրաշալի ընտրություն👏👏👏