Եղիշե Չարենց - Հեռացումի խոսքեր

Поділитися
Вставка
  • Опубліковано 7 лют 2025
  • Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել Ես
    Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
    Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
    Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ:
    Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում`
    Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
    Երգերիս մեջ - Դու գիտե՞ս - ինձ ոչ-ոք չի ճանաչում`
    Կարծես ուրի՛շն է երգում կապույտ կարոտը հոգուս:
    Հավիտյան գոց ու անխոս` թափառել եմ ու լռել.
    Ոչ-ոք, ոչ-ո՜ք չգիտի` արդյոք ի՞նչ է կյանքս, Ես.
    Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
    Ինչպես գիտեմ, որ Դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
    Ես երգել եմ Քո հոգին, Քո ժպիտը լուսավոր,
    Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
    Կյանքս թողած անհունում - Ես երգել եմ սերը խոր
    Ու կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան...
    Մոտենում է, քո՜ւյր իմ, ա՛խ, իրիկունս միգամած.
    Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
    Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
    Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՛ն ինձ:
    Գուցե՛ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, Ես,
    Ու սուտ թվա իմ հոգուն Քո կարոտը սրբազան...
    - Ի՛նչ էլ լինի, քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս
    Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան...
    1917թ.

КОМЕНТАРІ • 33

  • @King_Pap
    @King_Pap 2 роки тому +1

    Ինչպես Սարյանը կասեր` կիսաաստված! Հայ պոեզիայի անհաս աստղը, համաշխարհային պոեզիայի մեծերից մեկը!

  • @Vahagn87
    @Vahagn87 11 років тому +18

    Ու նրա մեծություը նաև նրանում ա, որ նրան չեն սիրում, որովհետև մոդայիկ ա Չարենց սիրել... Չարենցամոլները պոետիկ զգացողություն ունեցող ու ազնիվ մարդիկ են:

  • @sevakghazaryan2951
    @sevakghazaryan2951 4 роки тому +1

    Հրաշք հրաշք հրաշք....

  • @izoldasargsyan2585
    @izoldasargsyan2585 12 років тому +1

    անհերքելի Մեծություն...

  • @miroavhanessian8606
    @miroavhanessian8606 Рік тому +1

    լավներ

  • @since2009able
    @since2009able 11 років тому +2

    Charenc the GREAT

  • @emilykhachatryan227
    @emilykhachatryan227 12 років тому

    shat lavna u huzumnalic

  • @TatevKarapetyanVlog
    @TatevKarapetyanVlog 13 років тому +2

    xorqern avelord en...!!!!!!!!!!!!!!!!!!

  • @ԱրմինեՀամբարչյան
    @ԱրմինեՀամբարչյան 4 роки тому +1

    Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
    Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
    Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
    Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ:
    Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
    Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
    Երգերիս մեջ - դու գիտե՞ս - ինձ ոչ ոք չի ճանաչում՝
    Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս:
    Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
    Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
    Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
    Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
    Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
    Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
    Կյանքս թողած անհունում - ես երգել եմ սերը խոր
    Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…
    Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
    Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
    Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
    Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:
    ուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
    Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
    - Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
    Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

  • @Katarina944
    @Katarina944 13 років тому

    Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ...

  • @anahitkhachatryan2317
    @anahitkhachatryan2317 5 років тому

    Կյանքը կանցնի, անունն ու գործը կմնա, վատը՝ վատ, լավը՝ լավ...

  • @gabieva2
    @gabieva2 6 років тому

    APSOS ASHXAR@ CHGITI AYS MEZUZYAN MASIN. HOYAKAP POEZIA, HOYAKAP NERKAYAZUM!

    • @King_Pap
      @King_Pap 2 роки тому

      Չարենցը շատ բարդ է թարգմանության համար

  • @karina-jl4cs
    @karina-jl4cs 12 років тому +1

    ШАТ ЛАВ БАНАСТЕХЦУТЬЮН Э!

  • @seradar5000
    @seradar5000 6 років тому +2

    Մոնոտոն է կարդում, ամեն ինչ իրար նման է կարդում Աբաջյանս: ))

  • @lilitmkrtchyan4451
    @lilitmkrtchyan4451 9 років тому +2

    inchqan anirakan tvacox bayc ayt pahin yerevacox xosqer enn uxaki ankaragreli ees

  • @177716
    @177716 11 років тому +1

    Ո"վ է կարդում, կասե"ք:

  • @ArmenYedigaryan1000-1
    @ArmenYedigaryan1000-1 13 років тому

    hancharex e!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    • @azatuhiohanjanyan8246
      @azatuhiohanjanyan8246 7 років тому

      Armen Yedigaryan
      Ունենալ այսպիսի հանճարներ ու կուչ գալ դա հային վայել պահ վածք չէ։ուշքի եկեք վաղը կարող է ուշ լինել։մեղք են մեր երեխաները։մենք ենք 0 ՝ից սկսել օգնենք փոքրիկ գիտնականերին արցախը աշխարհին ներկայցնելու։

  • @kalantaryangagik1957
    @kalantaryangagik1957 11 років тому +2

    аес мард лажна ес ира бана

  • @Elena-jt1cw
    @Elena-jt1cw 10 років тому +2

    Hianali banastexcutyun, hianali banastexc...

    • @tigranchilingaryan2599
      @tigranchilingaryan2599 3 роки тому

      ԻՄ ՄՏՈՐՈԻՄՆԵՐԸ ԵՂԻՇԵ
      ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
      Յուրաքանչյուր խոշորագույն
      արվԵստագԵտի կյանքում տԵ
      ղի է ունԵնում մԵկ ՛ կամ մի
      քանի՝ ցնցող ԵրԵվույթ. Որը
      ՝որոնք՝ ԵրԵվան է բԵրում այդ
      ՀԱՆՃԱՐԻ ՀՈԳՈԻ ՃԱՅԵԼԻՆ.
      ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ Երիտասարդ
      տարիքում մասնալցԵց առաջին
      Համաշխարհային պատԵրազ
      մին. Եվ հԵնց այդ արհավիրքն
      էլ . Հավանած

    • @tigranchilingaryan2599
      @tigranchilingaryan2599 3 роки тому

      ՈՄ ՄՏՈՐՈԻՄՆԵՐԸ ԵՂԻՇԵ
      ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
      Յուրաքանչյուր խոշորագույն
      արվԵստագԵտի կյանքում
      ՏԵղի է ունԵնում մի ցնցող
      ԵրԵվույթ. Որը ԵրԵբան է բԵ
      Րում սյդ ՀԱՆՃԱՐԻ ՀՈԳՈԻ
      ՀԱՅԵԼԻՆ. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ
      Երիտասարդ տարիքում
      մասնակցԵց Առաջին համա
      շխարհային պատԵրազմին.Եվ
      հԵնց այդ արհաբիրքն էլ. Հավա
      նաբար. ՍտիպԵց նրան գրիչ
      վԵրցնԵլ Եվ ի սրտԵ ստԵղծա
      գործԵլ մինչԵվ իր կարճատԵվ
      ու ողբԵրգակամ կյանքի վԵրջը.
      30.09.2021 Խոր ու անհանգիստ գիշԵր.

  • @ARMEN1998ful
    @ARMEN1998ful 13 років тому +1

    hrashali gorc e bayc mi hat hambal dislike a tvel

  • @dayana7040
    @dayana7040 12 років тому

    hrashq e parzapess APRES CHARENC VOR CAVOQ HIMA DU CHES APRUM BAYC APRUM E QO GORTS QO METS ANUN@

  • @zaraohanyan6179
    @zaraohanyan6179 9 років тому +1

    Խեղճ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չը հասավ...

    • @armannazaryan7325
      @armannazaryan7325 6 років тому +1

      Չհասան․․․

    • @Armyanski-Picasso
      @Armyanski-Picasso 5 місяців тому

      Չարենցին տողեր եմ նվիրել դիտեք իմ ալիքով միացեք էջիս❤❤❤

  • @Vahagn87
    @Vahagn87 11 років тому +3

    Աբաջյանը

  • @true5223
    @true5223 13 років тому

    :(

  • @since2009able
    @since2009able 12 років тому

    Gorc aaaaaaaaaaaaaaaa