Պահքի 3 տեսակները՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ

Поділитися
Вставка
  • Опубліковано 8 вер 2024
  • Ողջույն սիրելի բարեկամներ: Նախորդ ձայնագրություներում երբ որ խոսում էի Պահքի մասին և օգտագործում «Մեծ Պահք», «Պահք պահել» կամ «Պահոց Շրջան» արտահայտությունները, մարդիկ հարցնում են որ Աստվածաշնչում Ծոմի մասին կարդացել են, բայց Պահք արտայտութունը կամ Պահք բռնելու մասին չեն կարդացել: Այսօր եկեք խոսենք պահք և ծոմ բառերի իմաստի և հարաբերության մասին:
    Հայ Առաքելական Եկեղեցում և ընդհանրապես բոլոր ուղղափառ եկեղեցիներում գոյություն ունի պահք պահելու 3 տեսակ՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ: Բայց նախքան այս երեքը բացատրելը եկեք տեսնենք թէ ինչ է պահքը: Պահեցողություն՝ գալիս է պահել բառից, որ նշանակում է անձը մի ինչ որ բանից պահել: Պահոց օրերին մենք ավելի խիստ ենք վարվում մեր անձի նկատմամբ այն հեռու պահելով ճոխ կերակուրներց ու չար կրքերից՝ լինեն դրանք մոլի սովորություններ, շատախոսություն, ինքնահավանություն, ստախոսություն թէ ատելություն: Պահք պահելու նպատակը սեփական անձը զսպել սովորել է, որպեսզի մենք կարողանանք կառավարել մեր կրքերն ու տիրապետենք մեր անձին: Որպեսզի չար կրքերը չկառավարեն մեզ, այլ մենք կառավարենք մեր անձին: Սա դժվար գործ է, դրա համար էլ Պահք ենք պահում: Նաև ասեմ, որ առանց Աստուծ անհնար է, ու Աստված օգնում է այս գործի մեջ:
    Պահքը կարող է ունենալ խստության տարբեր աստիճաններ: Հայ Առաքելական և մյուս ուղղափառ եկեղեցիներում սովորությունն այն է, որ պահոց օրերին մենք հրաժարվում ենք կենդանական ծագման բոլոր կերակուրներից: Բայց այդ հրաժարումը կարող է ունենալ երեք տեսակներ, կամ խստության երեք աստիճաններ:
    Առաջինը սովորական պահքն է: Սա այն է, երբ հրաժարվում ենք կենդանական ծագման բոլոր կերակուրներից, բացառությամբ մեղրից: Սովորական պահքի ժամանակ նաև հրաժարվում ենք ոգելից խմիչքներից: Ոմանք գինի օգտագործում են, ոմանք ոչ:
    Երկրորդը Սրբապահքն է: Սրբապահքի ժամանակ խտրություն է դրվում նաև բուսական կերակուրների միջև: Բուսական ծագում ունեցող այն կերակուրները, որոնք պարարտացնում են մեր մարմինը, Սրբապահքի ժամանակ չեն օգտագործվում: Օրինակ՝ ձեթը, գինին և այն ամենը, ինչը սրանց նման է: Որովհետև, ըստ Սուրբ Գրքի, ձեթն ու յուղը նույնն են և պարարտացնում են մեր մարմինը, իսկ գինին հարբեցնում է և մեղսալից ցանկություններ բորբոքում: Սրբապահքի դեպքում սրանցից ևս պետք է հրաժարվել: Սրբապահքի ժամանակ Քրիստոնյաները ընդհուպ մինչև աղ ու հացով էին սնվում: Ի միջայլոց, Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան:
    Երրորդը ծոմն է: Ծոմապահության ժամանակ, մարդը միառժամանակ հրաժարվում է սննդից և անգամ ջրից: Ծոմ պահելով տկարացնում ու մաշում ենք մեր մարմինը ու այն դառնում է անընդունակ մեղքեր գործելու համար: Պահեցողության այս տեսակի՝ այսինքն ծոմապահության օրինակներն են, որոնց հաճախ հանդիպում ենք Աստվածաշնչում: Վարդապետներն ասում են, որ օգտակար են կարճ ծոմապահությունները: Ասենք մեկ կամ երկու օր: Դրանք օգտակար են ոչ միայն մեր հոգու այլ նաև առողջության համար:
    Սիրելի բարեկամներ ահա և հարցի պատասխանը թէ ինչպիսի հարաբերություն կա պահք և ծոմ բառերի միջև: Կարճ ասած ծոմը պահքի ավելի խիստ տեսակն է: Լավ կլինի որ ամեն Քրիստոնյա մի հոգևոր խոստովանահայր ունենա և իր հետ խոսի թէ պահքի որ տեսակը և ինչքան ժամանակով օգտակար ու պտղաբեր կլինի իր անձի համար: Այս խոստովանահայրը կարող է լինել ձեր մոտակա եկեղեցու քահանան: Իր հետ խոսեք այս բաների մասին և իր օրհնությունը ստացեք: Աստված օրհնի բոլորիդ:
    (Բաժանորդագրվեք առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող էք նվիրաբերել այստեղ www.tinyurl.com... որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել):
    #MetsPahq, #ՄեծՊահք, #Ծոմապահություն

КОМЕНТАРІ • 29

  • @elkablog8419
    @elkablog8419 8 місяців тому +3

    Աստված օրհնի քեզ ես միշտ լսում եմ ու տարածում եմ

  • @user-jl6pv3hy5e
    @user-jl6pv3hy5e 5 місяців тому

    Ամեն🙏

  • @karineharutyunyan7126
    @karineharutyunyan7126 6 місяців тому

    ԱՄԵՆ

  • @gayanesahakyan3187
    @gayanesahakyan3187 6 місяців тому

    Astvac orhni dzes xorhurdneri hamar 🙏

  • @milenaavanesyan4351
    @milenaavanesyan4351 7 місяців тому +2

    Աստված օրհնի Ձեզ,մեզ սովորեցնելու համար

  • @garushmovsisyan3858
    @garushmovsisyan3858 Рік тому +3

    ՏԵՐ ողորմեա բազմամեղիս🙏

  • @avagyanmaya6683
    @avagyanmaya6683 2 роки тому +4

    Աստված օրհնի ձեզ

  • @hdhdhhhshhshhsjd2122
    @hdhdhhhshhshhsjd2122 3 роки тому +5

    ինչու չեք շարունակում ձեր այս հրաշալի ձրագիրը ես ամեն օր լսում եմ ձեզ և մեծ բավականություն եմ ստանում խնդրում եմ շարունակեք որովհտև շատ ընտանիքների կոքնեք

  • @AYan-nn5sc
    @AYan-nn5sc 3 роки тому +4

    AMEN🙏🏻🙏🏻🙏🏻

  • @hdhdhhhshhshhsjd2122
    @hdhdhhhshhshhsjd2122 3 роки тому +2

    Բարև ձեզ մեր շատ սիրելի եղբայր

  • @user-ti7kn3el5c
    @user-ti7kn3el5c 6 місяців тому

    Աստված պահապան ազգիս հայոց 🙏🙏🙏

  • @aleqsanyanmanushak7427
    @aleqsanyanmanushak7427 5 років тому +2

    Shnorhakal em dez het shat hetaqrqir u shat baner enq sovorum

  • @nellihakobyan5731
    @nellihakobyan5731 5 років тому +8

    Uteliki tesakic der pahq chem pahel...Bayc lezvi pahov arayjm sovorum em pahq pahel..Ev da inc maqura pahum, char xoskeric ev mtkeric !!!Park Tiroche !!!

  • @karineapoyan1100
    @karineapoyan1100 Рік тому

    Shat shnorhakalutyun

  • @margaritamargarian9704
    @margaritamargarian9704 3 роки тому

    Амен 🙏🙏🙏

  • @lilsakarm
    @lilsakarm 5 років тому

    Shattttt shnorhakalenk zezanic

  • @nonateloyan837
    @nonateloyan837 Рік тому

  • @marineqalashyan5291
    @marineqalashyan5291 2 роки тому +1

    Astvac orhni dzez ev dzer @ntaniq@

  • @user-qo6zl1mj5e
    @user-qo6zl1mj5e 8 місяців тому

    Яехпаяр иск вор русаутанум енк апрум инч аненк аядписи банер ченк асканум баяц узум ем маснакцел

  • @anushanusk3332
    @anushanusk3332 5 років тому

    Pahqin Astvacashncum cenq handipum.Pahqn meze hasel avandutjunneri shnoriv Esaji margareji micocov.

    • @ahareyan
      @ahareyan  5 років тому

      Ծոմը հենց պահքի տեսակներից մեկն ա:

  • @sonacharoyan1363
    @sonacharoyan1363 2 роки тому

    Ոմանք կըսեն մեղրն ալ պահք է, իսկ ոմանք կըսեն ոչ, հիմա որն է ճիշտը?

  • @markhachatryan.
    @markhachatryan. 5 місяців тому

    Isk kareli e menak jur xmel mi shabat?

  • @user-wt6yw4nm7b
    @user-wt6yw4nm7b Рік тому

    Barev dzez ete es chem sxalvum pahq pahelu jamanak Chi karelia ashxatel kam fizikakan ashxatanqnner katarel?

  • @hov8233
    @hov8233 2 роки тому

    Isk kanfet kareliya surchi het oktagortel

    • @ARAMOarmyanin
      @ARAMOarmyanin 2 роки тому

      Եթե բաղադրության մեջ կաթ չկա,այո,կարելիէ-ինձ այդպես են պատասխանել։

  • @ashcomedy7579
    @ashcomedy7579 5 років тому

    Baic det erb orvabic chi kareli ogtagorcel?

  • @ashcomedy7579
    @ashcomedy7579 5 років тому

    Pasi skzbic te @ntacq goyutyun uni

  • @margaritamargarian9704
    @margaritamargarian9704 3 роки тому

    Амен 🙏🙏🙏