Ջեմմա Նուրիջանյան -ԴՈՒ

Поділитися
Вставка
  • Опубліковано 6 січ 2025
  • Դու պայթյուն էիր...ռումբ...ալեկոծություն
    դու պայթեցիր կյանքիս ամենասիրուն տարիքում, ամենամեջտեղում, չէ միքիչ բարձր...միքիչ ձախ՝ սրտիս վրա...
    դու հրաբուխ էիր, չքնող,
    ավերիչ երկրաշարժ էիր, ու փոթորկի ժամանակ նավարկության դուրս եկած նավ...
    դու կարճ միացում էիր, երկար էլեկտրահարություն, դու մահին հանձնվելու խելագար ցանկություն էիր
    կտրված երակներ, ու չկտրվող ցավ...
    դու պայթեցիր կյանքիս ամենակարևոր տարիքում, երբ մնացածը վայելում էին երիտասարդությունը, ես երիտասարդության ու կյանքի արանքում քեզ սիրելով էի զբաղված..
    դու աղետ էիր..ճիչ...ապստամբություն...
    դու վերք էիր...մրմուռ..ողբ...
    դու վթար էիր...բախում..չկանխվող հարձակում...
    դու մահապարտ էիր,ով հայտնվեց կյանքիս կենտ տարիքում, ու ոչնչացրեց իրեն մարմնիս մեջտեղում...չէ, միքիչ բարձր,միքիչ ձախ՝ սրտիս վրա...
    քո պայթյուններից հետո կյանքումս ոչինչ իր տեղում չի, քո պայթյունը դառն էր, անհետաձգելի ,սառը...
    դու իմ սառը պատերազմն էիր,դու կայիր,բայց ես իրավունք չունեի քեզ հետ առնչվելու... ու ես սառը պատերազմի նման ամեն անգամ իմ զենքերը մոտեցնում եմ քո սահմանին, հետո անփորձ զինվորի նման նահանջում եմ՝ քեզ համար աղոթելով
    ես քեզ պատերազմ հայտարարելու ուժ էլ չունեմ, որովհետև պայթել ես ոչ աջ ոչ ձախ ՝ ուղիղ սրտիս վրա...
    իմ զենքերը մի օր կկրակեն քո ուղղությամբ, բայց քանի զենքի հակառակ կողմում ես եմ, փամփուշտները քեզ երբեք չեն դիպչի...
    կարող ես
    ինչպես հիմա
    շարունակել հանգիստ ապրել...
    Ջեմմա Նուրիջանյան
    #armenian #poetry #jemmanurijanyan

КОМЕНТАРІ • 2