Arous Goulanyan - Yares khorotik e (Armenian folk song)

Поділитися
Вставка
  • Опубліковано 27 бер 2024
  • Հայ ժողովրդականն «Յարըս խորոտիկ է» պարերգն է՝ Արուս Գուլանյանի կատարմամբ։
    Երգի խոսքերը՝
    Կամաց քելե դու, յարո,
    Հո՜փ, դուրանը հասանք,
    Փուշ չմտնի քո ոտը
    Մայլի դուրանը հասանք։
    կրկ.
    Յարս խորոտիկ է,
    Քիչ'ըմ կոլոտիկ է,
    Ջայնամ կոլոտիկ է,
    Համով խորոտիկ է։
    Գարուն կ'ելնենք Ծովասար,
    Հո՜փ, դուրանը հասանք,
    Սիրենք իրար հավասար,
    Մայլի դուրանը հասանք։
    կրկ.
    Երգ ու տաղերով արի,
    Հո՜փ, դուրանը հասանք,
    Մի՛ թող, որ սիրտըս մարի,
    Մայլի դուրանը հասանք։
    կրկ.

КОМЕНТАРІ • 2

  • @rimavardanyan1290
    @rimavardanyan1290 2 місяці тому

    Այս կատարումը ինձ տարավ հեռավոր 1996 թվական, երբ ես և ամուսինս, մեր ընկերների հետ, որոնք Գորիսի Խնձորեսկ և Տեղ գյուղերից էին, մեր մեքենայով գնում էինք Գորիս։ Ամբողջ ճանապարհին լսում էինք այս երգը, Հարութ Փամբուկչյանի և իր կնոջ կատարմամբ։ Հրաշալի ճամփորդություն էր։ Շնորհակալություն Արշակ ջան։