Sargis Bazinyan feat. Arthur Petrosyan - Mahaparti Oragrits / Մահապարտի օրագրից
Вставка
- Опубліковано 7 лют 2025
- #SargisBazinyan #ArthurPetrosyan #MahapartiOragrits
Նվիրվում է մեր տղերքին, որոնք գիտակցաբար զոհեցին իրենց կյանքը հանուն մեր հայրենիքի և վաղվա օրվա։
______________________________________________
Music & arrangement: Haik Solar & Arni Rock
Lyrics: Sargis Bazinyan, Paruyr Sevak
Doudouk & Pku: Arthur Petrosyan
Mix & mastering: AllGoRhythm records
Produced: Haik Solar & Arni Rock
______________________________________________
Lyrics
Գուժն արթնացրեց ինձ,
պատերազմ էր սկսվել:
Մտքերի հախուռն տարափ,
Անհանգիստ հևոց, բայց չկար խուճապ:
Վեր կացա անկողնուց, արթնացրի և քեզ:
Գրկեցի անխոս, ու առանց բառ դու հասկացար:
Խնդրեցի պատրաստել հագուստը սեզ,
Հագուստ, որ դեռ ապրիլյանից էր մնացել:
Ինձ ճանապարհելիս Դու լուռ էիր,
բայց հայացքդ հազար խոսքերից էլ խոսուն,
Հետևիցս ջուր լցնելիս միայն,
հայացքով քո պատրաստակամ ու անհուն
Ասացիր`խոստացիր,
որ կվերադառնաս հաղթանակած:
Ես խոստացա միայն երկրորդը...
խոստացա, բայց առանց կասկած։
ԿՐԿՆԵՐԳ (Պարույր Սևակ)
Նա անգո՛ւթ էր կռվում, գոտեմարտում՝ դաժան
Մոլեգնորեն էր նա ոսոխներին ջարդում,
Թշնամու դեմ չուներ խղճմտանքի նշան,
Ու բարության նշույլ չուներ սրտում:
Եվ նա մի օր ընկավ մահով հերոսական,
Թշնամու շարքերում - մեր դիրքերից հեռու...
Սակայն մահից հետո նրա մայրը, երկա՜ր,
Դեռ շարունակ որդուց նամակ էր ստանում...
Գուժը եկավ ինձնից արագ,,
չկա այլևս նա,
գնաց դարձավ հերոս պահակ
պահապան մեր հայրենյաց:
Մահից առաջ, սակայն խոստումս,
Փոխանցել էի տղերքին, որ դիրքում էին:
Հաղթել հանուն հայրենիի
Հաղթել հանուն այն մայրերի,
որ ծնել են հերոս,
Ու մի կողմ դրած ամեն տեսակ հոգս
Կանգնած են կողքին իրենց զինվորի…
լուռ, ամուր, հպարտ ու անխոս։
ԿՐԿՆԵՐԳ (Պարույր Սևակ)
Նա անգո՛ւթ էր կռվում, գոտեմարտում՝ դաժան
Մոլեգնորեն էր նա ոսոխներին ջարդում,
Թշնամու դեմ չուներ խղճմտանքի նշան,
Ու բարության նշույլ չուներ սրտում:
Եվ նա մի օր ընկավ մահով հերոսական,
Թշնամու շարքերում - մեր դիրքերից հեռու...
Սակայն մահից հետո նրա մայրը, երկա՜ր,
Դեռ շարունակ որդուց նամակ էր ստանում...
Ու ես էլ չկամ այլևս,
Բայց իմ պայքարը դեռ չի ավարտվել:
Եղիր վստահ թանկագինս,
Կշարունակեն տղերքը պայքարել:
Պայքարել մինչև վերջ…
Պայքարել մինչև վերջին կաթիլը արյան...
Քանի որ մեզ հայ են կոչում։
Հայ...
ԿՐԿՆԵՐԳ (Պարույր Սևակ)
Նա անգո՛ւթ էր կռվում, գոտեմարտում՝ դաժան
Մոլեգնորեն էր նա ոսոխներին ջարդում,
Թշնամու դեմ չուներ խղճմտանքի նշան,
Ու բարության նշույլ չուներ սրտում:
Եվ նա մի օր ընկավ մահով հերոսական,
Թշնամու շարքերում - մեր դիրքերից հեռու...
Սակայն մահից հետո նրա մայրը, երկա՜ր,
Դեռ շարունակ որդուց նամակ էր ստանում...
Գնացինք մենք դիրքեր շատով,
Կռվում էինք աներկբա հավատով,
Հանուն կյանքի, որ պետք է շարունակվի
Հանուն Արցախի ու հաղթանակի:
#SargisBazinyan #Music #Armenian #Nor #Erg #duduk #Zinvor #Erger #Haykakan
Չեմ դադարում զարմանալ Բազինյանի տաղանդներով: Էներգիադ անսպառ: Հիանալի գործ:
Апрес Саркис джан.
Ապրես Սարգիս ջան։
🤜🤛👏👏
Արդեն որերորդ անգամ եմ լսում ու առանց փշաքաղվելու չի ստացվում լսել:
🔥🔥🔥🔥
👍🙁
10
❤️🇦🇿❤️
🇦🇲🇦🇲🇦🇲💪💪💪💪💪