Це відео не доступне.
Перепрошуємо.

Artavazd Tadevosyan - Qajalerox shurter. "Քաջալերող շուրթեր"

Поділитися
Вставка
  • Опубліковано 22 січ 2017
  • Քաջալերող շուրթեր
    Եբր. 3:13 - Այլ իրար յորդորեցէք ամեն մէկ օր. քանի որ այսօր է ասվում.
    Բարի խոսքերը կարող են լինել կարճ և հեշտ խոսացվող, բայց նրանց արձագանքը` անվերջ։ Մայր Թերեզա
    Առավոտյան արթնանալիս սկսվում է մեր առօրյան՝ ոմանց մոտ շատ ակտիվ, ոմանց մոտ՝ պասիվ։ Օրվա ընթացքում մենք շատ գործեր ենք անում՝ ուղղված թե մեզ, թե այլ մարդկանց։ Մենք աշխատում ենք, սնվում, զրուցում, քայլում, մեքենա վարում, սովորում, հանգստանում և այլն։ Որևէ մեկը հաշվե՞լ է, թե օրվա ընթացքում քանի մարդու է հանդիպում, և քանի մարդու հետ առնչվում՝ թե՛ անձնապես և թե՛ վիրտուալ (Գրքեր, հեռախոս, համացանց…)։ Ստացվում է այնպես, որ մենք շատերի հետ ենք առնչվում, և շատերն էլ մեզ հետ տարբեր կերպերով։
    Քրիստոսի օրհնյա՛լ հետևորդ, ուզում եմ այսօր մեկ կարևոր հարցով կիսվել քեզ հետ։ Մարդիկ, որոնց հետ մենք առնչվում ենք, ամենևին էլ պատահական չեն։ Այսօր բոլորը հորդորման, քաջալերանքի կարիք ունեն։ Նայիր շուրջդ. հուսահատությունը, չարությունը, մեղքը այնքան շատ է, որ ակամայից մարդիկ վախենում են և կորցնում իրենց հույսը։ Իսկ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ «քաջալերել ամեն օր»։ Դու կարող ես միանալ այն ամբոխին և տարածել նրանց հետ անհավատություն և անհուսություն, բայց նաև կարող ես լինել այն մարդը, որ խոսում է հավատքի մասին և հույս տարածում։ Շատերն այսօր կարիք ունեն քո հորդորին, քո քաջալերանքին, մեկը, որ անխաղաղության մեջ է, կարիք ունի լսել, որ Քրիստոսի մեջ է խաղաղությունը։ Մեկը կարիք ունի քո քաջալերական խոսքի, որ նա կարո՛ղ է Քրիստոսով։ Մեկը պարզապես քո աղոթքի կարիքն ունի, որ միասին աղոթեք և իր հոգսը հանձնեք Աստծուն։
    Հորդորում եմ քեզ, որ այսօր լինես քաջալերող մարդ. շատերի կյանքը դեպի լավը կփոխվի, շատերը կսրբեն իրենց արցունքները, շատերը ուրախություն ձեռք կբերեն, շատերը սիրտ կառնեն և առաջ կգնան, շատերը, իրենց հավատքը նորոգելով, կստանան իրենց բժշկությունը քո քաջալերանքի և հորդորանքի միջոցով։ Տերը ուզում է գործածել քեզ՝ շատերին հույս տալու համար։ Քո օրը կարող ես ապրել միայն քեզ համար, բայց կարող ես ապրել այն նաև շատերի համար, մի՛ թերագնահատիր քեզ, Աստված քեզ գնահատում է և խոսք է դնում քո շուրթերին շատերի համար։
    Տարիներ առաջ ծառայության բերումով գտնվում էի ԱՄՆ-ում: Այցելեցի մի հայկական համայնք, որտեղ ես պետք է լինեի պատգամաբերը։ Այդ օրը շատ անտրամադիր էի և հուսահատված, Աստծուն ուղղված շատ հարցեր ունեի։ Մինչ իմ բեմ բարձրանալը հովվի սրտում խոսք էր դրվել փոխանցել ժողովրդին։ Մի քանի րոպե նա խոսեց՝ մինչ ես կծառայեի, և այդ խոսքն ամբողջությամբ ինձ էր վերաբերվում։ Ես տեսա Տիրոջը, ով հատուկ ինձ համար խոսք էր տվել այդ եղբորը, թեև նա չգիտեր էլ, որ դա ինձ համար է։
    Եղի՛ր քաջալերող, աշխարհն արդեն բավարար քննադատներ ունի. Դավիդ Վիլիս:

КОМЕНТАРІ • 3