Նոր 2023 Երգ - Այս անլույս կյանքում / հոգեւոր երգ 2023 - Արտավազդ Մուրադյան Երգեր / hogevor erger
Вставка
- Опубліковано 22 гру 2024
- Նոր Հոգևոր Երգ 2023
Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ,
Ես այստեղ պանդուխտ եմ և օտար,
Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն,
Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար:
Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է,
Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք,
Աշխարհում խավար ու տառապանք է,
Երկնքում է գանձն ամենաթանկ:
Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է
Կենդանի ջրի Քո աղբյուրին,
Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է,
Ինձ համար Քեզ մոտ կա ավելին:
Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է,
Քո երկյուղն է միշտ իմ խորքերում,
Դու գալիս ու սիրտս լիացնում ես,
Աննման Քո փառքն է ինձ գերում:
Արևի պես Դու գալիս փարվում ես,
Շողերով Քո կյանք ես պարգևում,
Խնդությամբ նորից Դու ինձ լցնում ես,
Ճանաչել տալիս Քո սերն անհուն:
Իմ Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ,
Արցունքներն իմ Քեզ են որոնում,
Ես գիտեմ՝ իմ սիրտը Դու տեսնում ես,
Մի խոսքից անգամ՝ ինձ հասկանում:
Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես,
Դու ես, Տե՛ր, օգնում ինձ այս կյանքում,
Քո արյամբ իմ սիրտը միշտ մաքրում ես,
Ինձ պահում կանգուն ու հաստատուն:
✝️ Տիրոջը նոր երգ երգեցէք.
Երգեցէք Տիրոջը ամեն երկիր։
Սաղմոս 96:1
🎤 Կատարող՝ Արտավազդ Մուրադյան
©️ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐ 2023
@Hogevor-Erger @hogevorerg