ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, Բանաստեղծություններ: Կարդում է հեղինակը:

Поділитися
Вставка
  • Опубліковано 8 бер 2009
  • Hamo Sahyan. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, Բանաստեղծություններ՝ Կարդում է հեղինակը:
    1.Երեխայի պես
    2.Իրար փնտրեն
    3.Բացվող օրվա հետ
    4.Եվ ինչ է տվել
    5.Այս քարանձավներն
    6.Հրամայեք
    7.Չարչարանքիս գինը
    8.Պտուղդ քաղող չկա
    9.Ես շատ եմ քնել
    10.Ամեն ինչից
    11.Աչքս անտառից
    12.Առանց որոտալու
    13.Բայց ու՞ր տանի
    14.Պահիր
    15.Գուցե հենց այստեղ
    16.Կածանն ինձ տաներ
    17.Սարահովիտ
    18.Տար ինձ ժամանակ
    1. ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ
    Հացից խռոված երեխայի պես,
    Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
    Քունս թռցրել, բայց արի ու տես,
    Բարձից փախչելով, բարձին եմ նայում:
    Ամենքի համար ամեն ինչ արել,
    Նստել արածիս վարձին եմ նայում.
    Գժված գլուխս ափիս մեջ առել,
    Անցած օրերիս դարձին եմ նայում:
    2. ԻՐԱՐ ՓՆՏՐԵՆ
    Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ
    Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի,
    Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ,
    Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի:
    Ժամանակին, հողմին, հողին խնդրեմ,-
    Որ բարձրանան սապատն իմ Սալվարդի
    Եվ նախաստեղծ սիրով իրար փնտրեն
    Խռով քարայծն ու մարդն իմ Սալվարդի:
    3. ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ
    Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
    Լույսի խտուտից զարթնած սարերը,-
    Իրար շալակած սարը բարձրացան
    Իրար պաղ ու շոգ շնչառությունից
    Քրտնած սարերը:
    Միջօրեի հետ շտկեցին իրենց-
    Իրենց ինքնության խորք ու ձևերով-
    Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
    Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
    Իրար կռնակի կռթնած սարերը:
    Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
    Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
    Եվ մոտենալով սիրտ տվին իրար-
    Իրար շվաքից խրտնած սարերը...
    Իրիկնամտի մշուշների հետ
    Իրար շալակած իջնում են սարից
    Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:
    4. ԵՎ Ի՞ՆՉ է ՏՎԵԼ
    Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,-
    Հավիտյան նորոգ իր հնությունը,
    Իր ջրվեժների անքնությունը
    Եվ հոգնահոլով իր կրկնությունը...
    Իր քարափների համբերությունը,
    Իր խղճի առաջ իր գերությունը,
    Իր անդունդների տարողությունը,
    Սեփական վերքերն ապաքինելու
    Կարողությունը...
    Իր սևահողի խոնավությունը,
    Մասրենու փշոտ խոնարհությունը...
    Ինքնաբաշխումի ուրախությունը,
    Ինքնամերժումի խիզախությունը,
    Ինքնության պատիվն ու թանկությունը,
    Ինքն իր մեծությամբ չպարծենալու
    Երջանկությունը...

КОМЕНТАРІ • 39

  • @hoynarnar
    @hoynarnar 15 років тому +10

    Ինքն իր մեծութեամբ չպարծենալու
    երջանկութիւնը:
    Իրօք մեր մեծերը եզակի են իրենց համեստուտեամբ:
    Շատ հաճելի էր: Շնորհակալութիւն քեզնից:)))))

  • @sofagrigoryan9544
    @sofagrigoryan9544 4 роки тому +4

    Իմ համար Սահյանը անկրկնելի է...

  • @user-bb5gh3cb7s
    @user-bb5gh3cb7s 12 років тому +15

    Ինչ էլ որ պատահի կյանքում))) Ամենուր զորանալ գիտենք))) երազով՝ տաքանալ ցրտում))) Կրակով զորանալ գիտենք։ Այս բանաստեղծությունից հետո Սահյանը կարող էր էլ ոչ մի բան չգրել։ Այս բանաստեղծությունը թռիչք է դեպի անմահություն։

  • @leonindjeian
    @leonindjeian 12 років тому +12

    Սահյանին սկսեցի հասկանալ երբ անցա 40ը

  • @user-pf8lq9ir6e
    @user-pf8lq9ir6e 3 роки тому +6

    Հանճար հզոր ու չկրկնվող ՝ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ👏👏👏👏👍

  • @anahitmkrtchyan1492
    @anahitmkrtchyan1492 4 роки тому +6

    Հանճարեղ Սահյան

  • @user-uu3uo1ol1w
    @user-uu3uo1ol1w 3 роки тому +4

    Ինչ ՄԵԾ են մեր բանաստեղծները։

  • @karamkrtchyan3603
    @karamkrtchyan3603 9 років тому +16

    ՀԱՄՈՎՎՎՎՎ-ՀԱՄՈՎՎՎ ՍԱՀՅԱՆ ՎԱՐՊԵՏԸ

  • @haykushsargsyan5997
    @haykushsargsyan5997 4 роки тому +3

    Հոգու սպեղանի...

  • @KirakosyanArmine
    @KirakosyanArmine 11 років тому +10

    Շնորհակալություն.... Շատ...

  • @TaronLukashin
    @TaronLukashin 4 роки тому +6

    Յուրօրինակ, չկրկնվող, աննման․․․ Սահյանը

  • @user-ek7im1br3o
    @user-ek7im1br3o 3 роки тому +6

    Երբ մի պահ, մտովի գիտակցում եմ ձեր բացակայությանը, խելագարվում եմ։

  • @irena9442
    @irena9442 Рік тому +2

    🙏🤗❤️💞👍

  • @shavetisyanshushanik4021
    @shavetisyanshushanik4021 7 років тому +4

    ES inchqan mec es varpet bnutyan kyanqi urovi siro amen amen gexeciki hot e galis bravo barpet

  • @martmartyan5730

    HANCHAR!

  • @nemrut1906
    @nemrut1906 14 років тому +4

    Thank you for posting.

  • @naira.poghosyan508
    @naira.poghosyan508 5 років тому +3

    👏👏👏👏👏👍👍👍👍💝💝💝💝💝

  • @lyudmila22
    @lyudmila22 14 років тому +4

    Magnificent!!!!!!!

  • @avokodak
    @avokodak 13 років тому +3

    ET HATA HAYERIN...LAV MTACEQ VOR LAV LINI...CHARZHEN HAYER@

  • @SNYGGASTEARMENIA
    @SNYGGASTEARMENIA 11 років тому +4

    WOOOW BRAVO