Հրազդանում երեխա է մահացել

Поділитися
Вставка
  • Опубліковано 16 січ 2014
  • Երեկ՝ հունվարի 30-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հողին հանձնվեց 4-ամյա Միլենա Մարտիրոսյանը։
    Ինչպես News.armeniatv.com-ին Հրազդանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Միլենայենց տանը հավաքված են մեծ թվով անձինք, հիմնականում՝ հարազատներ և հարևաններ։ 4-ամյա երեխան մահացել էր հունվարի 28-ին, սակայն մինչ մահանալը՝ հունվարի 26-ին, երեխան նշիկների և քթի մսի վիրահատություն է տարել Հրազդանի բժշկական կենտրոնում։
    Արդեն հունվարի 27-ին հիվանդանոցում երեխայի ծնողներին՝ Գևորգին և Նարինեին, հայտնել են, որ կարող են երեխային տանել տուն։ Սակայն, բժիշկները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ, այնուամենայնիվ, երեխան դեռևս կազդուրված չի եղել, երեխայի մոտ առկա են եղել թուլություն, ստամոքսի ցավեր, սրտխառնոց։
    Թե՛ հարազատները, և թե՛ հարևաններն ու անգամ բժշկական կենտրոնի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեխայի մահվան պատճառը բժիշկների անտարբերությունն է եղել՝ նշելով, որ երբ երեխային հիվանդանոցում ուղեկցել են վիրահատարան, չգիտես ինչու, բուժքույրը, դիմելով երեխային, ասել է. «Հաջող արա հարազատներիդ, հրաժեշտ տուր», ապա երեխային ուղեկցել վիրահատարան։ Հարևանները նաև պատմել են, որ երեխան միշտ եղել է առողջ. համեմատած իր տարիքին՝ փարթամ» երեխա է եղել, ինչն անգամ զարմացրել է հիվանդանոցի բուժանձնակազմին։
    Երեխայի հայրն ու մայրն արդեն համատեղ բնակվում են 5 տարի։ Հայրը՝ Գևորգ Մարտիրոսյանը, 3-րդ կարգի հաշմանդամ է և պետությունից ստանում է 14 հազար դրամ թոշակ։ Կինը չի աշխատում, հայրն ու մայրը նույնպես թոշակառուներ են։ Ընտանիքը բաղկացած է 6 հոգուց, ունեն 1 տարեկան աղջիկ և այս տարի սպասում են հերթական երեխային։
    Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողները հայտնում են, որ ցանկանում են, որպեսզի պատկան մարմինները, այդ թվում Հանրապետության նախագահը, ՀՀ կառավարությունը, առողջապահության և արդարադատության նախարարներն օբյեկտիվ ուսումնասիրեն կատարված դեպքը, որպեսզի մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը, ինչն էլ հիմք կհանդիսանա, որպեսզի հետագայում նման դեպքեր ոչ մի ընտանիքում չլինեն։
    Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։ Հրազդանում մարդիկ իրենց զայրույթն էին արտահայտում նաև այն փաստով, որ, երեխային դեռ հողին չհանձնած, հիվանդանոցի անձնակազմը սկսել է ստահոդ լուրեր տարածել, թե իբրև երեխային մահացած են բերել ծնողները հիվանդանոց, մինչդեռ կան բազմաթիվ ականատեսներ, ովքեր հակառակն են պնդում։ Երեխայի հորեղբայր Դավիթը ֆոտոլրագրողին պատմել է նաև, որ երեխային հերձող դատաբժիշկն իրեն հայտնել է, որ դիահերձման ժամանակ երեխայի ստամոքսի մեջ եղել է 300-400 գրամ լյարդացած արյուն, իսկ կոկորդում՝ արյան գնդիկներ։

КОМЕНТАРІ •