31 05 24 Սևան համայնքում մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները:

Поділитися
Вставка
  • Опубліковано 3 жов 2024
  • Սևան համայնքը միանում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան:
    Սևանում մայիսի 27-ից մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումները:
    Մայիսի 27-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում Սևանի մշակույթի կենտրոնի կար ու ձևի և ձեռագործության խմբի սաները ծանոթացան «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնի նմուշներին, ծանոթացան Սևանի Գեղագիտության կենտրոնի սաների նկարչական ցուցահանդեսին, իսկ վերջում դիտեցին «Սիսակը, Միսակը ու կլիմայի փոփոխությունը» և «Սիսակն ու Միսակը շարունակում են հարմարվել կլիմայի փոփոխությանը» երկու մասից բաղկացած ֆիլմը:
    Մայիսի 30-ին Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում անցկացվեց ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված սպորտլանդիա: Մրցում էին «Արևներ» և «Զանգակներ» թիմերը:
    Մայիսի 31-ին էլ Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում կազմակերպվեց և անցկացվեց ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված թեմատիկ նկարչական աշխատանքների ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվեց նաև նախապես հայտարարված նկարչական աշխատանքների մրցույթին հայտ ներկայացված աշխատանքները:
    Արդեն չորս տարի Սևան համայնքը միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:
    «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով:
    ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ, հայտարարել է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ:
    ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում միջոցառումները կաշունակվեն մինչը հունիսի 12-ը, կամփոփվեն լուսանկարչական և նկարչական աշխատանքների մրցույթները, կհրապարակվեն լավագույն աշխատանքները:

КОМЕНТАРІ •