Գազայում գործողությունները տարակարծություն են առաջ բերել Նյու Յորքից ընտրվող թեկնածուների շրջանում

Поділитися
Вставка
  • Опубліковано 23 чер 2024
  • Այս նոյեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների տուն ընտրվելու համար Նյու Յորքի 16-րդ ընտրատարածքում մրցում են դեմոկրատ երկու թեկնածուներ։ Երկուսն էլ կողմ են երկու՝ իսրայելական ու պաղեստինյան պետությունների գոյակցության միջոցով մերձավորարևելյան հակամարտության կարգավոմանը, սակայն տարբեր կարծիքներ են արտահայտում Գազայում ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ։
    Մի քանի օրից՝ հունիսի 25-ին Նյու Յորքի 16-րդ ընտրատարածքում դեմոկրատների, այսպես կոչված, նախնական ընտրություններն են, որոնց ժամանակ պետք է որոշվի, թե այդ ընտրատարծքում որ թեկնածուն է ներկայացնելու կուսակցությունը նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Ներկայացուցիչների տան ընտրություններում։ Կոնգրեսի ստորին պալատի ընտրություները կարևոր են համարվում դեմոկրատների համար, որոնք ձգտելու են վերցնել վերահսկողությունը հանրապետականներից Ներկայացուցիչների տան նկատմամբ։ Գազայում շարունակվող ռազմական գործողությունների հարցը դարձել է կարևորներից մեկը դեմոկրատ թեկնածուների համար։
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayidzayn.com/
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayidzayn
    amerika gaza new york yntrutyunner

КОМЕНТАРІ •