Ռուբեն Հախվերդյան ԵՐԳ
Вставка
- Опубліковано 4 січ 2025
- Ռուբեն Հախվերդյան
ԵՐԳ
Ես մոտեցել եմ սահմանին վտանգավոր,
Երբ ինձ սիրում են մարդիկ լուրջ ու կարևոր,
Երբ ինձ մեծարում են ու ծափահարում են
Մինչև դառնամ նրանց համար անկարևոր:
Կյանքն իմ անհաջող կատակ,
Կյանքն իմ միշտ թարս ու շիտակ,
Կյանքը իմ ներկայացում, ձեզ եմ ես ներկայացնում
Այն երգերով, որ հեշտությամբ չեն ինձ տրվում:
Հիսուն տարին ինչպես նվեր ինձ այցելեց,
Մի շիշ օղի գիշերն ինձ հետ նա դատարկեց
Հետո խորհուրդներ տվեց և առողջություն մաղթեց
Ու հետո մի կերպ օրորվելով տանից մեկնեց
Կյանքն իմ ինձ պարտքով տրված
Կփակեմ երգով գրված
Ճամփորդի համար հոգնած, ով մենակ է ու լքված,
Ում վայելել երջանկություն չի վիճակված:
Ես մոտեցել եմ սահմանին վտանգավոր,
Երբ նույնիսկ սերն է դառնում հյուր անհարկավոր,
Չե որ այդ անկոչ հյուրին չես կարող ճամփել դյուրին,
Դա մի խնդիր է համարյա անհնարին:
Սերն իմ անհաջող արկած,
Մութ, կասկածելի վարկած,
Դու թողիր աչքերս թաց, կոտրեցիր իմ սիրտը բաց,
Որ թևածես իմ երգերում քեզ նվիրած:
Պանդխտությունը մեզ դարձել է ուղեկից,
Եվ հարց է թե մեզնից ով ում է կարեկից:
Ես հիմա ում բախտը լամ, ինչ ասեմ իբրև պատգամ,
Ես ձեզնից մեկն եմ, ձեզ նման, ձեզ բախտակից:
Հայրենիքը մեր սրտում,
Կարոտով է իր կանչում:
Ձևացնում եք թե ապրում, էս Աստծուց լքված երկրում,
Ուր վաճառվում է ամեն ինչ ու առնվում: