Ամանորյա Վլոգ «Ռեստարտ Գավառ»-ում

Поділитися
Вставка
  • Опубліковано 8 лют 2025
  • ✅ «Ռեստարտ Գավառ» Երիտասարդական ՀԿ-ի գրասենյակում ամանորյա տրամադրություն էր: Տեղի ունեցավ «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի ամանորյա-տարեվերջյան միջոցառումը:
    🎉Տարին ամփոփեցինք «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի անդամների, շահառուների ու ընկերների հետ:
    ✅Հանդիպմանը բացման ելույթներով հանդես եկավ «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի գործադիր տնօրեն Նարեկ Արևշատյանը:
    🔹Այնուհետև, ունեցանք կարևոր ներկայացումներ այս 1 տարվա ընթացքում իրականացված նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ,որը բերել է մեծ ակտիվություն երիտասարդների կյանքում և Գավառ խոշորացված համայնքում:
    🔹Այս տարի ունեցանք բազմաթիվ հաջողության պատմություններ և նախաձեռնություններ:
    🔹Այս 1 տարվա ընթացքում հասցրեցին համագործակցել ավելի քան 15 կազմակերպությունների և կառույցների հետ և այդ համագործակցություններից շահեցին՝ Գավառ խոշորացված համայնքի երիտասարդները, ՀԿ-ները ,բիզնեսները և բնակիչները։
    🔹Երիտասարդական կազմակերպությունը այս տարվա ընթացքում իրականցրեց մի քանի տասնյակ ծրագրեր և նախաձեռնություններ՝ միտված երիտասարդների քաղաքացիական մասնակցության բարձրացմանը և երիտասարդական կյանքի ակտիվացմանը:
    🔹Միջոցառումը ամփոփեցինք Սեքրեթ Սանտա խաղով և երգ ու պարով:
    🎉 Շնորհակալություն ենք հայտում բոլոր կազմակերպություններին և անհատներին ովքեր այս մեկ տարվա ընթացքում եղել են մեր կողքին և ունեցել ենք բազում համագործակցություններ, թող մեր համագործակցությունները լինեն ամուր հիմքերի վրա և շարունակական։
    🔹Տարվա հաջողություններն ու ձեռքբերումները ամփոփելով առաջ ենք շարժվում դեպի 2025 թվական, որը, հավատացած ենք, որ կլինի երիտասարդական նախաձեռնությունններով ու հաջողություններով լի տարի:

КОМЕНТАРІ • 36