Վիշապաքար 4k (100 Archaeological monuments of Armenia)

Поділитися
Вставка
  • Опубліковано 29 січ 2023
  • Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ՝ Վիշապը նախապես պաշտվել է իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Վիշապը դիտվել է նաև ջրերի ակունքներն ու գանձերը հսկող ահարկու հրեշ։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է աստվածության կամ դյուցազնի ձեռքով Վիշապի սպանությունը և նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաև նրան զոհաբերվող կույսերի ազատումը։ Ըստ հին եգիպտական առասպելի, Վիշապին՝ իբրև խավարը մարմնավորող ուժի, հաղթում է արևի աստված Ռան, ըստ հին հայկական առասպելի, Վիշապի դեմ մարտնչում և հաղթում է Վիշապաքաղ Վահագն աստվածը։ Վիշապամարտության առասպելները տարածված են եղել հայ ժողովրդական հին բանահյուսության մեջ (օրինակ՝ Տիգրանի, Արտավազդի մասին վիպասանություններում, «Սասնա ծռեր» դյուցազներգությունում, հեքիաթներում)։ Դրանք հետագայում թափանցել են նաև քրիստոնեական գրականության մեջ։ Ըստ մի առասպելի, Վիշապին սպանում և զոհաբերվող կույսին ազատում է Սուրբ Գևորգը։ Այլ առասպելում Վիշապը ներկայացվում է արևը կլանող, չար ու կործանարար ուժ, որի դեմ մարտնչում են հրեշտակները (ամպրոպի որոտն իբր կռվի ձայնն Է, փայլակը՝ Գաբրիել հրեշտակապետի սրի փայլը, շանթը՝ հրեղեն նետը, ծիածանը՝ աղեղը)։
    Ըստ Մանուկ Աբեղյանի վիշապները նվիրվել են պանթեոնի սիրո աստվածուհուն՝ Աստղիկ դիցուհուն։ Գրիգոր Ղափանցյանի կարծիքով դրանք խորհրդանշել են մեռնող և հարություն առնող աստվածությանը՝ Արա Գեղեցիկին։
  • Фільми й анімація

КОМЕНТАРІ • 3

  • @user-ws2vb5kk9g
    @user-ws2vb5kk9g Рік тому +2

    Ապրես, ՀԱՅ ՏՂԱ

  • @user-ws2vb5kk9g
    @user-ws2vb5kk9g Рік тому +1

    Այս պահին 51000 դիտում է եղել, բայց երեք լայկ։
    Հայեր միացեք, լայկերը սղմեք, թող աշխարհում սա տարածվի։
    Եղեք գոնե միքիչ հայրենասեր

    • @usyanrapmusic6427
      @usyanrapmusic6427 Місяць тому

      Sizin vatanınız yok Azerbaycan Topraklarında yaşıyorsunuz