«Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոց
Вставка
- Опубліковано 7 січ 2025
- «Սմբատաբերդ» ամրոցը, հավանաբար, կառուցվել է Արշակունիների թագավորության շրջանում։ Համաձայն պատմական տեղեկությունների՝ V դ․ ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև ճակատամարտ է տեղի ունեցել։
Ստույգ հայտնի չէ ամրոցի իրական անունը։ Ժողովուրդը Սմբատաբերդ է կոչում, թերևս XIII դդ․ նշանավոր իշխան Սմբատ Օրբելյանի պատվին, որը գուցե վերակառուցել և ամրացրել է բերդը։
IX դ․ կեսին Սյունյաց իշխանները, Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը, ռազմական հենակետ են դարձրել հենց Սմբատաբերդ ամրոցը։
«Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցը 2018 թ․ գործում է որպես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճուղ։
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
armmonuments
armmonuments
monuments_of_armenia
monuments_of_armenia
monuments.am
hushardzan.am
Ք. Երևան, Թաիրովի 15
Հեռախոս՝ +374 (10) 58-74-25
Էլ. Փոստ` Info@Hushardzan.Am