Դեղաբույս, որն օգտագործել են մեծանուն բժշկապետերը

Поділитися
Вставка
  • Опубліковано 21 жов 2024
  • #բաղադրատոմսեր #Օգտակարխորհուրդներ #ժողովրդականդեղատոմսեր #Սրոհունդսովորական #Зверобойобыкновенный #Hypericumperforatum #արևքուրիկ #եզնածաղիկդաշտի #թեյիծաղիկ #հազարածաղիկ #հայֆարիզո #հիպերիկոն #հոտմոտ #մկանաղիք #մշահամուկ #պոպղակ #Դեղաբույս #խոցեր #վերքեր #նստաներվ #փորկապություն #դժվարամիզություն #ուռուցքներ #վերքամոքիչ #Սրոհունդիյուղ
    168.am/2022/09...
    Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն: Նրա մասին դեռևս նշել են #Հիպոկրատը, Պլինիոսը և Դիոսկորիդը, իսկ միջնադարում` #Պարացելսը և Տաբերնեմոնտանուսը, որոնք օգտագործել են այն տարբեր հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսը ժողովրդական #բժշկության մեջ ճանաչվել է որպես հրաշագործ միջոց և նույնիսկ ընդունված է եղել այն հավատը, որ «տեր աստծո կողմից տրված այս զենքն ուղղված է կախարդների ու սատանաների դեմ». ահա թե ինչու սրոհունդը ժողովուրդն անվանում է նաև «աստվածային», «աստծո ողորմություն»:
    Կիրառման եղանակները
    Ջրաթուրմ պատրաստելու համար 3 ճաշի գդալ մանրացրած սրոհունդը լցնում են 250 մլ եռման ջրի մեջ, թրմում 2 ժամ, ապա ըմպում 1/3-ական բաժակ` օրական 3 անգամ: Կամ 10 գ. հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում նույն եղանակով: Եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ ջրում եռացնում են 10 րոպե, հովացնում, քամում, ապա ըմպում 1/3-ական բաժակ` օրական 3 անգամ, ուտելուց հետո: Ջրիկ մզվածք պատրաստելու համար 20 գ հումքը 400 մլ ջրում եռացնում են մինչև նրա կիսվելը, ապա քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց հետո:
    Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը` 1:10 հարաբերությամբ, խառնում են 70° սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, քամում ու ըմպում 30-40-ական կաթիլ` օրական 3 անգամ: Կամ` 15-20 գ. հումքը մեկ շաբաթ թրմում են 1-2 լ 70° սպիրտի մեջ, քամում, ապա ընդունում ջրով, 30-ական կաթիլ` օրական 3 անգամ` ուտելուց հետո (ցիստիտների, կոլիտների և լեղաքարային հիվանդության ժամանակ, ինչպես նաև, բերանի ողողման համար):
    Հումքից նույն ձևով պատրաստում են ոգեթուրմ սովորական օղու մեջ` 1:5-ի հարաբերությամբ: #Քսուք պատրաստելու համար 1 մաս ոգեթուրմը խառնում են 4 մաս կովի կարագի հետ: «#Սրոհունդի յուղ» պատրաստելու համար վերցնում են 500 գ թարմ հումք, ավելացնում 1 լ արևածաղկի յուղ և 0,5 լ սպիտակ գինի, թրմում 3 օր, ապա գոլորշիացմամբ լուծույթից անջատում #գինին: Ստացված դեղամիջոցն օգտագործում են խոցային հիվանդության ժամանակ, 1-ական ճաշի գդալ, քաղցած վիճակում կամ ուտելուց 3-4 ժամ հետո, 1-2 ամիս տևողությամբ:
    Այս #յուղը միաժամանակ օգտագործվում է վերքերի, մաշկային խոցերի և պառկելախոցերի բուժման նպատակով: Կամ` 1 ճաշի գդալ ծաղկաբույլին ավելացնելով 1 բաժակ բուսայուղ, շուտ-շուտ թափահարելով, թրմում են 2 շաբաթ, հետո քամում ու կիրառում մաշկային ախտահարումների ժամանակ: Դեղաբույսի ոգեթուրմը մտնում է դեղատներում պատրաստի վիճակում բաց թողնվող կապսիտրին կոմպլեքս պատրաստուկի կազմի մեջ, որը քսման ձևով օգտագործվում է ռադիկուլիտների, նևրիտների, միոզիտների և արթրիտների ժամանակ որպես ցավ հանգստացնող և կազդուրիչ միջոց: Իմանինը, որը բաց է թողնվում դեղատներում փոշու ձևով, կիրառվում է արտաքին` լուծույթների, քսուքի և ցանափոշու ձևով: Նովոիմանինը դեղատներում բաց է թողնվում սպիրտային լուծույթների ձևով:
    Այլ #օգտակար հատկանիշները: #Բույսն ունի արտահայտված ֆիտոնցիդային հատկություն: Արտադրում է առատ ծաղկափոշի: Որպես համեմունք օգտագործվում է ձկնեղենային ուտեստների և #ոգելից խմիչքների մեջ, ինչպես նաև որպես թեյի փոխմիջոց:

КОМЕНТАРІ •