Ինչպե՞ս դառնալ էներգախնայող

Поділитися
Вставка
  • Опубліковано 4 вер 2024
  • «Շտիգեն» ընկերության մարքեթինգի տնօրեն և «Շտիգեն Քիդս» նախագծի ղեկավար Անի Աղաջանյանը հարցազրույցում խոսում է էներգախնայող սարքերի մասին, ինչպես նաև ShtigenKids նախագծի մասին։
    Հոլովակում կարող եք գտնել Շտիգեն Քիդս կրթական ծրագրի երկրորդ փուլի մասին մանրամասներ։
    ----------------------------------------------------------------------------------------------------------
    Մեկնարկել է «Շտիգեն Քիդս» կրթական ծրագիրը
    bit.ly/2teAbkV
    «Շտիգեն» ընկերությունը սկսել է «Շտիգեն Քիդս» խորագրով կրթական ծրագիր, որի մեկնարկը տրվել է հուլիսի 6-ին Լոռու մարզի «Սմարթ» կրթական կենտրոնում՝ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» դասընթացով:
    «Շտիգեն Քիդս» ծրագիրը բաղկացած է 6 դինամիկ ու ինտերակտիվ օնլայն դասընթացներից և գործնական հատվածից։
    Հուլիսի 6-ին մեկնարկած դասընթացներին մասնակցում էին մոտ 140 երեխա: Դասընթացը տեսաձայնագրվել է, որի հիմքի վրա ստեղծվելու է «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» կուրսի առցանց տարբերակը՝ Հայատանի, Արցախի հեռավոր համայնքների, ինչպես նաև Սփյուռքում ապրող 12-16 տարեկան երեխաների համար:
    Դասընթացը ոչ միայն վերաբերում է արևային էներգիային, այլև վերականգնվող էներգիայի մյուս հատվածներին: Ընդ որում, շեշտը դրել ենք Հայաստանում ապագա ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա։
    «Շտիգեն Քիդս» կրթական ծրագիրը, բացի վերականգնվող էներգետիկայի դասընթացից, ունի գործնական հատված: Մրցութային կարգով ձևավորվելու են խմբակներ, որում ընդգրկված երեխաները հնարավորություն կունենան պատրաստել արևային ֆոտովոլտային վահանակներ և ինքնաշեն ջրատաքացուցիչներ:
    Երեխաների աշխատանքները կգնահատվեն և կներկայացվեն «ԴիջիԹեք» ցուցահանդեսում: Կտրվեն խրախուսական մրցանակներ:
    Առաջիկայում նախատեսվում է դասընթացներ անցկացնել այլ մարզերում:
    Քանի որ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» դասընթացը մշակվել է նպատակ ունենալով կրթական գործընթացը դարձնել առավելագույնը հետաքրքիր ու գրավիչ, դրա որոշ հատվածներ կարող են դիտել նաև ավելի փոքր տարիքի դպրոցականները, ինչպես նաև հետաքրքրասեր մեծահասակները։
    -----------------------------------------------------------------------------------------------------------
    Վերականգնվող էներգետիկայի առաջին օնլայն կուրսը արդեն հասանելի է՝ bit.ly/2takzie
    «Շտիգեն Քիդս» խորագրով կրթական ծրագիրը, որի մեկնարկը տրվել է հուլիսի 6-ին Լոռու մարզի «Սմարթ» կրթական կենտրոնում՝ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» դասընթացով, արդեն հասանելի է առցանց տարբերակով՝ լիովին անվճար:
    «Շտիգեն Քիդս» ծրագիրը բաղկացած է 6 դինամիկ ու ինտերակտիվ օնլայն դասընթացներից ևգիտելիքները ստուգող թեստից։ Կուրսը նախատեսված է գերազանցապես 12-99 տարեկան «երեխաների» համար, ովքեր հետաքրքրված են էներգախնայող լուծումներով և վերականգնվող էներգետիկայի աղբյուրներով։ Դասընթացի որոշ՝ ինտերակտիվ հատվածներ, կարող են դիտել նաև ավելի փոքր տարիքի դպրոցականները, քանի որ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ»-ը մշակվել է՝ նպատակ ունենալով կրթական գործընթացը դարձնել առավել գրավիչ և մատչելի։ Դասընթացը ոչ միայն վերաբերում է արևային էներգիային, այլև վերականգնվող էներգիայի մյուս հատվածներին: Ընդ որում, շեշտը դրվել է Հայաստանում ապագա ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա։
    «Շտիգեն Քիդս» կրթական ծրագիրը, բացի վերականգնվող էներգետիկայի դասընթացից, ունի նաև գործնական հատված: Մրցութային կարգով ձևավորվելու են խմբակներ, որում ընդգրկված երեխաները հնարավորություն կունենան պատրաստել արևային ֆոտովոլտային վահանակներ և ինքնաշեն ջրատաքացուցիչներ: Խմբակները ձևավորվելու են «ԱրՄաթ» լաբորատորիաների հիմքի վրա, որտեղ արդեն իսկ ստեղծված են բոլոր պայմանները երեխաներին փոխանցելու ինժեներական գիտելիքներ ու հմտույթուններ։
    ՄԱՍ 1 Ներածություն․ Վերականգնվող էներգետիկա
    ՄԱՍ2 Էլեկտրականության հիմունքներ
    ՄԱՍ3 Էներգաարդյունավետություն
    ՄԱՍ4 Արևային ջերմային էներգիա՝ տաք ջուր արևով
    ՄԱՍ5 Արևային էլեկտրաէներգիա՝ ֆոտովոլտային տեխնոլոգիա
    ՄԱՍ6 Ջերմային պոմպեր
    Դասընթացի վկայականը ստանալու համար հարկավոր է անցնել հետևյալ թեստը՝ bit.ly/2ta0s3R
    -----------------------------------------------------------------------------------------------
    շտիգեն, shtigen, pv, արևային էլեկտրաէներգիա, պանել, ֆոտովոլտային, արևային հոսանք, արև, արևային էներգիա, ալտերնատիվ էներգիա, էներգետիկա, էներգիա, arevain energia, alternativ energia, elektraenergia, arev, տաք ջուր, արևով, արևային ջրատաքացուցիչ, ջրատաքացուցիչ, ջեռուցում, jerucum, solar water heater, swh armenia, solar water heater armenia, солнечная энергетика армения, солнечные водонагреватели, солнечные панели

КОМЕНТАРІ •