Շուտասելուկ «Պատմական»

Поділитися
Вставка
  • Опубліковано 14 бер 2022
  • Հարցրին այն հայ արքային. «Արգիշտի՛, խի՞ լինի Արգիշտիխինիլի»:
    «Խի՞ լինի, խի՞ լինի. որ չխարխլի Բիայնիլին, ի բարօրություն հայերի լինի և ի տապալումն թշնամական երկրների՝ճշտեց քիչ-քիչ Արգիշտին: Որ թշնամին մեր թեժ ժամին չգա հասնի Թեյշիբաինի, որ գոռոզ Նաբուգոդոնոսորը թե գա հետո, նրան սարքենք խորոզ Մաբուգոդոնոսոր: Ապացուցանենք, ցուցաբանենք, մահացուցանենք որպես Հայկը նետընկեց հեռվից Բելի մայրիկը նետեց անկարեկից»:
    Վարձկան վիշապները վանդակեցին
    Վսեմ վանքերը`
    Վրդովելով վեհությունը վաղեմի.
    Վիշապաքաղ Վահագն վահանակիր,
    Վաղվաղակի վտարի՜ր
    Վիշապներին վայրենի,
    Վերակերտիր վարքը վայելուչ,
    Վարքը վտարանդի,
    Վերածնիր վիպերգը վսեմաշուք
    Վաղնջական վկայության:
    Ձայն տանք Սասնա տան ծուռ անդամ, թլոլիկ, ծռոլիկ, Դավթին թլոշիկ: «Ասա՛, ինչ արիր Մսրա Մելիքի Բարթմանա Բուղա, Չարբահար Քամի, քեզ սպանել ուզող սարի չափ երկու փահլևաններին: Դարձրի ծառա ինձ հավատարիմ»: Մի օր էլ եկան Բադին, Կոզբադին, Սուդին, Չարխադին, որ տանեն ոսկին. ոսկորներ տարան իրենց ճակատին:
    Եկավ Տիգրան Մեծ արքան, ստեղծեց այնքան մի մեծ Հայաստան, որն ինչքան անցյալն է հայի,այնքան էլ ապագա մի երազային: Արտավազդ Երկրորդ՝ արքայից արքա, հզոր զորավար՝ Կրասոսի գլուխը վկա, հմուտ ողբերգակ և փիլիսոփա:
    Դառնանք ձայնը տանք Տղմուտի ափին կռվող Վարդանին. «Էս Նիսալավուրտ-Միսալավուրտը էս առավոտը համը հանել է, փղերը բերել գետը խմել են, ցամաք են արել, բայց մենք մեր ջրով, հրով ու սրով նրանց բռնած գործը ջրել ենք»:
    Երևաց վեհափառ Խրիմյան Հայրիկը՝ հայ այր մի ամենայն հայոց, որ թղթե շերեփ ուներ իր ձեռքին, նետեց մի կողմ, կանչեց երկաթին, ինչպես որ հնում՝ Երկաթն էր Աշոտ՝ շահնշահն հայոց:
    Հերոսներ նվիրյալ Անդրանիկ, Մոնթե, Նժդեհ, Դրո, Թեհլիրյան Սողոմոն, որն ասաց անքեն. մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
    Մի խոսքով, Լյուսի, ոչ՝ հարավ, ոչ՝ հյուսիս, հույսդ դիր ուսիդ ու գնա լույսիդ:
  • Розваги

КОМЕНТАРІ • 14

  • @nunufarmanukyan5351
    @nunufarmanukyan5351 2 роки тому +5

    Հա բայց իմաստը որն է?,որ ոչ մի բառ չի հասկացվում,իմաաաստըը???

  • @artaksoghomonian4209
    @artaksoghomonian4209 2 роки тому +2

    Ուրախ եմ նորից տեսնելու ձեր`TV 9 հաղորդումները ։)))

  • @vahanmeliqyan1344
    @vahanmeliqyan1344 Рік тому +3

    Vay qo mardut mexq@ vor qo het krvi 😂

  • @arpineavdalyan2909
    @arpineavdalyan2909 2 роки тому

    Wow 😂👍👍👍

  • @yermoniayepremyan5871
    @yermoniayepremyan5871 2 роки тому

    😁👍👍👍👍👍👍👍👍💋

  • @susannavelijanyan
    @susannavelijanyan 2 роки тому +1

    Կեսից ուրիշ լեզու դարձավ,վերջում էլ անսովոր, շատ անսովոր էր իրա դանդաղ խոսելը😅

  • @user-ec5yk7hx6t
    @user-ec5yk7hx6t 2 роки тому

    👍👍👍👍👍👍👍👍👍😀

  • @tikohovhannisyan3422
    @tikohovhannisyan3422 2 роки тому +1

    Eminem du es ? 😂

  • @herminebadalyan2845
    @herminebadalyan2845 2 роки тому

    🤣🤣👍🏻👍🏻

  • @bettybelle1851
    @bettybelle1851 2 роки тому +1

    😂😂😂😂😂

  • @susannagalstyan2795
    @susannagalstyan2795 2 роки тому

    կեցցես

  • @user-nb6nh8bf3n
    @user-nb6nh8bf3n 2 роки тому +1

    Էս ինչ լեզվով է բլբլում։Հայաստանն էլ կվերականգնի իր հզորությունը, բայց , ցավոք սրտի միայն երազում։

    • @user-nb6nh8bf3n
      @user-nb6nh8bf3n 2 роки тому

      Просто булбулятор и нужно нечего