Երազում էր դառնալ ֆունբոլիստ, դարձավ բժիշկ․ Նարեկ Կիրակոսյանի «Հաջողության նոտան». 21.08.2024

Поділитися
Вставка
  • Опубліковано 12 вер 2024
  • Թեև իրեն ամբողջությամբ պատկերցնում էր մեծ ֆուտբոլում, բայց ընտրեց բժշկության ճանապարհը։ Հիմա վստահ է՝ ընտրությունը միանշանակ ճիշտ էր։
    Անոթային և ներանոթային վիրաբույժ Նարեկ Կիրակոսյանը կարծում է՝ հաջողության հասնելու համար պետք է անդադար սովորել ու գնալ առաջ։ Հաջողակ ու երջանիկ է համարում իրեն, քանի որ ունի այն ամենը, ինչն իրեն երջանկացնում է։
    Նրա համար գլխավոր երջանկությունն ընտանիքն է, սիրելիների շնորհիվ կարողանում է հեշտությամբ հաղթահարել ցանկացած դժվարություն։
    Կարծում է՝ ժամանակի խնդիրներից է նաև բժշկության նեղ մասնագիտական ընտրությունը։ «Ցավոք շատերն ընտրում են էսթետիկ բժշկության ուղին, և ավելի քիչ են մարդիկ, որ ընտրում են զուտ առողջությանը առնչվող նեղ ուղղություններ», - ասում է Նարեկ Կիրակոսյանը։
    Վստահ է, որ ցանկացած մասնագիտություն և՛ հեշտ է, և՛ դժվար։ Ասում է՝ կարևոր է մասնագիտությանը վերաբերվել սիրով, այդ դեպքում ցանկացած խնդիր լուծելի է։
    Նրա հաջողության ճանապարհին կարևոր դեր են խաղացել մարդիկ, որոնք նպաստել են անձի զարգացմանն ու տվել անփոխարինելի մասնագիտական գիտելիքներ։ Հիմա այդ փորձը փոխանցում է ուսանողներին՝ ձգտելով լինել նրանց կյանքում այն մարդը, որը կօգնի ու կսատարի նրանց։
    Իրեն ռոմանտիկ մարդ չի համարում, բնավորության գծերից նրան խանգարում է չներելը։ Կարողանում է ժամանակն հօգուտ իրեն ծառայեցնել և այն զուր չի վատնում։ Բնույթով մաքսիմալիստ է․ եթե մի գործ պետք է անի, ապա պարտադիր լավ, այլապես ավելի լավ է չանել։

КОМЕНТАРІ •