10 օր փողոցում անօգնական վիճակում գտնվող հաշմանդամին օգնեցին ԱԺ պատգամավորն ու Էրեբունու թաղապետը

Поділитися
Вставка
  • Опубліковано 30 лип 2019
  • 10 օրից ավելի է Երևանի Էրեբունի վարչական շրջանի, ժողովրդին հայտնի, Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ գտնվող առևտրի կրպակների հետնամասում անօգնական վիճակում է գտնվում և այնտեղ գիշերում Կրասնոդարից վերջերս Հայաստան վերադարձած 54-ամյա Ռազմիկ Գասանյանը։ Ֆոտոլրագող Գագիկ Շամշյանի հետ զրույցում՝ այս 10 օրերի ընթացքում նրան օգնության ձեռք մեկնած քաղաքացիներն ասում էին․ «10 օրից ավելի է՝ մնում է այստեղ, բաց երկնքի տակ։ Երեկ շտապօգնությունը եկավ ու նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մտածելով, որ վերջ, նրա կացարանի խնդիրը լուծվեց։ Մեկ ժամ չանցած՝ իմացանք, որ հիվանդանոցում ոչ մի օգնություն չեն ցուցաբերել, ու նրան ոնց տարել էին, էդպես էլ բերել, նույն տեղում թողել են»։
    Մանրամասները` shamshyan.com/...

КОМЕНТАРІ •