Raisa Mkrtchyan - Siro gisher (Armenian song)

Поділитися
Вставка
  • Опубліковано 22 бер 2022
  • «Սիրո գիշեր». խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի, երաժշտություն` Խաչատուր Ավետիսյանի: Երգում է Ռաիսա Մկրտչյանը: Նվագակցում է Հայաստանի հեռուստառադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Մելիք Մավիսակալյան:
    Երգի խոսքերը՝
    Սերս տանջող անուշ ցավ` լցված երազով,
    Այս գիշերն էլ լուսացավ աչքերիս լույսով.
    Ինձ հետ աստղերը բոլոր քեզ էին հիշել,
    Արցունքիս մեջ քեզ նորից տեսա այս գիշեր:
    Ախ՜, երբ լուսնի շողերն իջան իմ մազերի մեջ,
    Ես կարծեցի քո մատներն են իմ մազերի մեջ,
    Ամբողջ գիշեր լուսնի պայծառ շողերը իջան,
    Ու իմ սրտին քո կարոտի դողերը իջան:
    Լույս են դարձել ճամփեքին կարոտներս վառ,
    Քեզ սիրելը հեշտ եղավ, ատելը դժվար:
    Հուզված սրտիս նման է աղբյուրը երգում,
    Հավքը գտել է հավքին` ես քեզ չեմ գտնում:
    Իմ խնդության արցունքի մեջ աստղերն են վառվում,
    Այս բախտավոր գիշերվա մեջ ցեղն է արարվում:
    Կիջնեն շուտով աստղերը վառ, կդառնան ծաղիկ,
    Ծաղիկներում սեր կդառնա հույսը ծիծաղի:

КОМЕНТАРІ • 21

  • @muradgrigoryan7013
    @muradgrigoryan7013 2 роки тому +9

    Ֆանտաստիկ գեղեցիկ երաժշտություն ու ինչքան շատ հայկականությամբ

  • @armeniagag
    @armeniagag 4 місяці тому +4

    Ես ուղղակի վայելում եմ այս երգը

    • @Susanna-fc1rz
      @Susanna-fc1rz 24 дні тому +1

      Ես էլ եմ վայելում ու շատ մեծ սիրով, հիշողություններով։

  • @Samo850
    @Samo850 6 місяців тому +2

    Джан Раиса Джан апрес! ❤❤❤

  • @rimavardanyan1290
    @rimavardanyan1290 Рік тому +4

    Հրաշք երգ, հրաշք կատարում։ Իմ ամենասիրելի երգերից մեկն է։

  • @rmelita6474
    @rmelita6474 Рік тому +5

    👍 Բոլոր կատարումներից ամենալավը 👏

  • @arturgevorgyan7860
    @arturgevorgyan7860 Рік тому +6

    Voske dzayn ❤❤❤

  • @nellyaltunyan65
    @nellyaltunyan65 Рік тому +2

    Ax inchqan geghecik katarum er ❤

  • @user-xv6zi3pc8i
    @user-xv6zi3pc8i 2 роки тому +3

    աստղ

  • @setademirdjiangulbenkian2138
    @setademirdjiangulbenkian2138 2 роки тому +7

    Հոյակապ նուագախումբ ինչպէս նաեւ կատարում էր, շնորհակալ եմ:🌞

    • @droogtchekhova32
      @droogtchekhova32 2 роки тому +2

      Հոյակապ նվագախումբը ղեկավարում է Մելիք Մավիսակալյանը:

    • @Aygaber
      @Aygaber  2 роки тому +2

      @@droogtchekhova32 ջան, Դուք նվագախումբն էլ ստույգ կիմանաք, թե որն է:

    • @droogtchekhova32
      @droogtchekhova32 2 роки тому +2

      @@Aygaber Եթե Մելիք Մավիսակալյանն է (դիրիժորին 《իդենտիֆիկացնելու》 համար հատուկ երկու անգամ դիտել եմ տեսանյութը. 《սիրելի》օպերատորները հարկ չէին համարել դիրիժորին գոնե մեկ ակնթարթ հատկացնել. բայց Մավիսակալյանի կիսադեմը ճանաչելի է անգամ կես ակնթարթում), ուրեմն նվագախումբը հաստատ Հայաստանի հեռուստառադիոյի էստրադային-սիմֆոնիկն է:

    • @Aygaber
      @Aygaber  2 роки тому +1

      @@droogtchekhova32 Շատ լավ, Droog ջան, հիմա ավելացնեմ:

    • @levonmanukyan3306
      @levonmanukyan3306 Рік тому

      Ժողովուրդ, ով կիմանա, որ թվականի ձայնագրություն է։

  • @setademirdjiangulbenkian2138
    @setademirdjiangulbenkian2138 2 роки тому +1

    Երգին խօսքերը, երաժշտութեան հեղինակին անունները մէյ մը կարդացի, բայց շատ արագ կորսնցուցի: Խնդրեմ, կրնա՞ք անգամ մը եւս տեղադրել: Նախապէս շնորհակալ եմ:

    • @droogtchekhova32
      @droogtchekhova32 2 роки тому +3

      Խոսք` Լյուդվիգ Դուրյան, երաժշտություն` Խաչատուր Ավետիսյան:

  • @user-fq6ib2ks8k
    @user-fq6ib2ks8k 4 місяці тому

    Верните СССР.

    • @Aygaber
      @Aygaber  4 місяці тому +1

      Եթե խորհրդային տարիներին ունեցել ենք լավ երգիչներ, դա չի նշանակում, որ խորհրդային միությունն էր լավը և պետք է մեր անկախ պետականությունից հրաժարվենք ու դա՛ ցանկանանք վերադարձնել։
      Թե չէ Օսմանյան կայսրության տարիներին էլ Կոմիտաս, Սիամանթո, Վարուժան, Պետրոս Ադամյան ենք ունեցել․ հիմա ի՞նչ, Օսմանյան կայրսությո՞ւն երազենք։
      Այդ մե՛նք, մեր ազգն է լավը, ոչ թե այս կամ այն իշխանությունը։