ԱՐԱԲԿԻՐԻ 70 ամյակին նվիրված ֆիլմ 1995թ․

Поділитися
Вставка
  • Опубліковано 11 вер 2024
  • Արաբկիրը հնում մտնում էր Փոքր Հայքի Երկրորդ՝ ըստ Հուստինիանոսի վարչական բաժանման (6-րդ դար) Երրորդ Հայքի մեջ։ Նոր ժամանակներում այն Սեբաստիայի նահանգի Արաբկիր գավառի կենտրոնն էր։
    Արաբկիրի վերակառուցումը վերագրվում է Վասպուրականի Արծրունի վերջին թագավոր Սենեքերիմին, որը 1021 կամ 1022 թվականին իր թագավորությունը Բյուզանդիային տալու դիմաց Սեբաստիայի հետ միասին ստացել էր նաև Արաբկիրի շրջանը։
    19-րդ ը 20-րդ դարերում Արաբկիրն ուներ բավական աշխույժ մշակութային կյանք։ Հայերն այստեղ ունեին 13 դպրոց՝ Մայր վարժարան, սբ. Թարգմանչաց, Զարուհյան և այլն։
    Արաբկիրը հայ գրչության կենտրոններից է։ Այստեղ 15-17-րդ դարերում գրվել են մի քանի ձեռագրեր, որոնցից մեզ հայտնի են 1446 թ. ընդօրինակված մի Ճաշոց և Խաչատուր քահանայի 1640 թ. գրած Մաշտոցը։
    1915 թվականի եղեռնից առաջ քաղաքի բնակչության թիվը հասնում էր մոտ 20 հազարի, որից 10 հազարը հայեր էին։ Արաբկիրի հայերը երկու անգամ՝ 1895-1896 թթ. և 1915 թ. ենթարկվեցին տեղահանման և բնաջնջման։ ՀՍՍՀ ներգաղթած արաբկիրցիները 1925 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի օրը, հանդիսավոր պայմաններում Երևանի մոտ հիմնադրել են Նոր Արաբկիր ավանը, որը 1929 թ. ուներ 1000 բնակիչ, իսկ 30 տարի հետո՝ 60 հազար։ Նոր Արաբկիրը տասնամյակներ առաջ ձուլվել է մայրաքաղաքի հետ՝ կազմելով նրա մի թաղամասը։
    19-20-րդ դարերում Արաբկիրն ուներ և առաջին հերթին հայտնի էր իր կտավագործությամբ։ 19-րդ դարի կեսին այստեղ գործում էին 15 ջուլհակային, 9 մանածագործական և սփռոցի արտադրության 18 ձեռնարկություններ։ Արհեստներից տարածված էին նաև ոսկերչությունը, մետաղագործությունը, պղնձագործությունը, օճառագործությունը, զինագործությունը։

КОМЕНТАРІ • 5