Գողացված Հաղթանակի 30-ամյակը

Поділитися
Вставка
  • Опубліковано 12 тра 2024
  • 1994 թ-ի մայիսի 12-ը: Այն երբեք չնշվեց որպես տոն: Դրա փոխարեն նշվեց մայիսի 9-ը, ինչո՞ւ: Այս հաղթանակը չնշելուց դրվեցին պարտության առաջին հիմքերը: Ձևակերպվեց, թե իբր ճակատամարտ ենք հաղթել, ոչ թե պատերազմ:
    Համեմատեք, թե ինչպես է նշում այսօր Ադրբեջանն իր հաղթանակը: Ի՞նչ ենք հիշում այսօր: Այն, որ այսօրվանից շատ ավելի դժվար, դժոխային պայմաններում, մի քանի անգամ պարտության եզրին հայտնվելով` հասանք հաջողության:
    Չենք ունեցել իրական դաշնակից՝ սեփական ուժերով ենք հասել: Պատերազմից հետո պարտադրվեց Ղարաբաղյան հարցի լուծման միֆոլոգիան: Պատերազմին պատրաստվելու փոխարեն, Հայաստանը պատրաստվեց միֆական լուծմանը: Բանակը կառուցվեց ոչ թե սեփական հաղթանակի փորձով, այլ դասագրքային շաբլոնով: 2020 թվին պարտվեցինք, առաջին հերթին, քաղաքական առաջնորդման բացակայության պատճառով: Դադարեցրինք դիմադրությունը և ընդունեցինք ռուսական «լուծման» պլանը:
    Պատերազմից հետո պարտության գաղափարախոսությունը դարձավ պաշտոնական: Պարտության հիմքով անհնար է կառուցել ինքնիշխան պետություն:
    Պետք է վերադարձնենք Հաղթողի հայացքը, հոգեբանությունը, մտածողությունը և ընդունենք, որ պայքարը շարունակվում է, հետևաբար հաղթանակի և պարտության հարցը վերջնականապես լուծված չէ:
    ___________________________________
    🏦 Մեզ կարող եք աջակցել այս հղումով՝ martakan.am/donation
    🌐 Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    - UA-cam։ / @miaban
    - Telegram։ t.me/martakan_exbayrutyun
    - TikTok: / martakan_am
    - Կայք։ martakan.am/

КОМЕНТАРІ • 22

  • @TaronGlak
    @TaronGlak 29 днів тому +11

    Համատարած խավարի մեջ կան նաև այսպե՛ս մտածողներ: Աջակցում եմ:

  • @karinemarkosyan6561
    @karinemarkosyan6561 28 днів тому +1

    Շնորհակալություն ❤️🇦🇲❤️

  • @user-ki2ly9ie6o
    @user-ki2ly9ie6o 27 днів тому +1

    Ձեր արտահայտած բոլոր մտքերի տակ` դնում եմ իմ ստորագրությունը։

  • @hripsimeshahinyan8208
    @hripsimeshahinyan8208 28 днів тому +1

    Էս ամենը ի զորու է հասկանալ միայն մարդը, ով իր կյանքում ունեցել է անձնական հաղթանակներ ամենաանելանելի վիճակում։ Նրանք, ովքեր նման փորձ չունեն, իրենց համարում են սթափ մտածողներ և իրենց էս ամենը թվում է ռոմանտիզմ։ Էդ մարդիկ չեն գիտակցում, որ իրենց միտքը անզորությունն ու վախը կերել են։
    Շնորհակալություն Հրանտ Տեր֊Աբրահամյան։

  • @alexandersarkisyan5374
    @alexandersarkisyan5374 29 днів тому +6

    Շնորհակալություն

  • @manemuracyan2761
    @manemuracyan2761 29 днів тому +7

    Hrant jan, bari or. Dzes misht spasum enk.

  • @sahak1969
    @sahak1969 27 днів тому +1

    Հալալ է

  • @gagikgagik1668
    @gagikgagik1668 29 днів тому +3

    Thank you

  • @shaqueha.5017
    @shaqueha.5017 28 днів тому +2

    Մի տարբերություն էլ եղել է մեր քաղաքական վերնախավի ու ադրբեջի մեջ։ Դա այն է որ մերոնք Հայաստան/Արցախի շահերը երբեք չեն պաշտպանել ու կասէի դիտավորյալ։
    Մենք երբեք չենք կասկածել մեր մարտիկներին, զինվորներին ու բոլոր նրանք ովքեր ծառայել են մեր հայրենիքին իրենց կեանքի ու առողջության գնով։
    Քաղաքական դաշտն է որ մեզ դավաճանել է ու դա շարունակվում է։ Այսքան պատահականություն ու ձախողում անհնարին է, չի կարող լինի։ Բոլորի ծրագիրը պարզ է եղել, իսկ մենք չենք ուզել հավատանք որ տականքները կարող են այսքան հեռու գնան։
    Այսորվա իշխանությաուններին եթէ նայենք վերևից, այնքան ակնհայտ է որ բացի ռուսական, ամբողջովին թուրքական ծրագիր է։ Այնքան պարզ որ արդեն Լեմկինն է քննադատել։
    Միտքս այն է որ ինչքան էլ մեր բանակը ուժեղ լինի, եթէ քաղաքական վերնախավը հակա մեզ է քաղաքականություն վարում, նորից կպարտվենք։ Դա պիտի մաքրվի։

    • @user-ki2ly9ie6o
      @user-ki2ly9ie6o 27 днів тому

      Ձեր մտքերի հետ համաձայն եմ, բայց շատ անգրագետ հայերենով եք գրում։

    • @MariamManukyan-fg5zn
      @MariamManukyan-fg5zn 26 днів тому

      Ամենեւին անգրագետ հայերենով չի գրված.կետադրությունը պահպանելը պարտադիր չէ։

  • @YML70
    @YML70 23 дні тому

    Գուցե՝Հաղթանակի գողացվսծ 30 տարիները այլ ոչ թե՝ գողացված հաղթանակի ; կներեք , բայց մեր հաղթանակը մերն էր :Մեր հերոսական մարտիկների պայքարի շնորհիվ : Հավերժ փառք իրենց💖🇦🇲✌️

  • @moqo2552
    @moqo2552 29 днів тому +4

    Երբեք վատը մի խոսեք Մեր Երկրի մասին,փոխարենը կարանք ավելի շատ հարգել (փոռցել հասկանալ լսել)իրար ժողովուրդ ջան։ լավը խոսեք մեկնաբանություներում,հետադարձ կապը կարեվոր ա էջի համար աուդիտորյաի հետ առողջ աշխատելուն 🙃

  • @australianopal4778
    @australianopal4778 29 днів тому +5

    Bravo 👏

  • @armenchukhadzhyan3488
    @armenchukhadzhyan3488 29 днів тому +2

    Да это очень важно май 1994 , это было мутно голодно но победило нация и была достойна и уважаемая нация со стороны мирового общества, но когда увидел мир что творится в течение независимости, мир закрыл глаза на 2020 !!! Мы всегда были готовы исполнять интересы россии, вот и получили то что имеем, наш интерес и доктрина должна быть нация земля свобода , нет этого нет страны!!!!!

  • @user-pg9lh8vg1m
    @user-pg9lh8vg1m 29 днів тому +3

    Միավորվել ձեր նման մտածող ուժերով։

  • @narinevardumyan9053
    @narinevardumyan9053 29 днів тому

    Սա ինչ մոտեցում է էլի ընկանք երազանքների մեջ

  • @ARM59
    @ARM59 29 днів тому

    Ոչ մի թիզ հող, միայն առաջ,
    Մի 5 հազար զոհ էլ կարանք տանք, մեզ ինչա՞ եղել

    • @haymart2353
      @haymart2353 29 днів тому +5

      Կարող ես 5000 զոհ չտալ, բայց ստիպված ես լինելու 50 000 զոհ տալ Դոնբասում

  • @user-qd5du7rx5t
    @user-qd5du7rx5t 29 днів тому

    ԲԱՐԻ ՕՐ ((( ԻՆՉ ԹՔԵՄ ԵՐԿԻՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է

  • @elenaghekyan7464
    @elenaghekyan7464 29 днів тому +3

    Շնորհակալություն