Պարույր Սևակ «ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ» Կարդում է Պարույր Սևակ Paruyr Sevak «ANKEXC ASAC»

Поділитися
Вставка
  • Опубліковано 11 вер 2024
  • ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ
    Անկեղծ ասած` այս ամենից ես հոգնել եմ,
    Ես, սիրելիս, որ քեզ սիրել և օգնել եմ,
    Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
    Վատըդ թողած` լավըդ թվել,
    Հավատացրել, հավատացել,
    Թե իմ առաջ դուռ ես բացել`
    Չտեսնված, չեղած մի դուռ:
    Սակայն ինչ եմ ես ստացել
    Այդ ամենին ի տրիտուր:
    Անկեղծ ասած` ոչինչ չկա, և ոչ էլ կառ:
    Անկեղծ ասած` դու բնավ էլ այն չես եղել,
    Այն չես եղել, ինչ-որ ես եմ կարծել երկար:
    ՈՒր ես, ասա, դու ինձ մղել:
    Ճիշտ ճամփից ես միայն շեղել:
    Սուտ խոստումներով կապել ես ինձ,
    Մանկան նման խաբել ես ինձ,
    ՈՒ չես տվել ոչինչ, ոչինչ:
    Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
    Արժանի չէր ոչ քեզ, ոչ ինձ:
    Անկեղծ ասած` քօ տվածից ես հոգնել եմ:
    Ինքդ գիտես` որքան ձգտել ու տքնել եմ,
    Որ դու... որ դու նման լինես իմ երազին:
    Իսկ դու գիտես ինչ դուրս եկավ.
    Դուք էլ հասեք ձեր մուրազին»
    Հեքիաթն, աըո, միտքս ընկավ...
    Դու` հեքիաթում հրաշք աղջիկ
    Այնինչ կյանքում` ինչ որ... չղջիկ,
    Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...
    Անկեղծ ասած` զուր էր ամբողջ այս աղմուկը:
    Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում,
    Մեկ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սառ ու ձոր,
    Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում.
    Ցած է ընկնում երեք խնձոր-
    Մեկ` ասողին.
    Մեկ` լսողին,
    Մեկ էլ... ինձ պես գգիշեր ու զօր
    Հիմարաբար սպասողին...

КОМЕНТАРІ • 2

  • @donara8327
    @donara8327 Рік тому +3

    Մեր մեծերը հրաշքնեեր են։

  • @user-cj1lg3tz3b
    @user-cj1lg3tz3b Рік тому +2

    ЕС ЕРБЕК ЧЕИ ЛСЕЛ ПАРУЙР СЕВАКИ ЦАЙНН ,АНКАХ ИНЦАНИЦ ЧГИТЕМ ТЕ ИНЧИ УЗВЕЦИ .😢😢😢😢👍👍👍🙏🙏🙏💔💔💔💔