«Իմ որդին ինքնակամ չի մտել էդ պաստանցիան»․ հոսանքահարված զինվորի հայրը վստահ է՝ գործը կոծկում են

Поділитися
Вставка
  • Опубліковано 21 сер 2024
  • Խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայող Սարգիս Մանուկյանի հայրը՝ Սմբատ Մանուկյանը, դիմում է կառավարությանը, որդու մահվան գործու բացահայտելու համար։
    2016 թվականի մարտի 30-ին մահացած 19-ամյա Սարգիսը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր։ Երիտասարդը հոսանքահարման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց ումահացել ճանապարհին։ Սարգիստը տան միակ որդին էր։
    Նրա հայրը՝ Սմբատ Մանուկյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում կասկած հայտնեց, որ դեպքը զուտ պատահականության սկզբունքով է եղել։
    Նա նկատում է, որ այն ժամանակ մմի կողմից որդու կորուստը, մյուս կողից էլ ապրիլյան քառօրյա պատերազմը, թույլլ չեն տվել գործին սթափ նայել։ Ընտանիքի անդամների մոտ միջադեպի հետ կապված կասկածներ առաջացել են, երբ դեպքից 2 շաբաթ անց որոշել են լինել դեպքի վայրում։
    Իրենց կասկածների մասին Սմբատ Մանուկյանը տեղյակ է պահել քննչական խմբի ղեկավար Լևոն Եղոյանին, սակայն վերջինս հորոդորել է չանհանգստանալ և ավելորդ քայլերի չդիմել, քանի որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է, և խոստացել է բացահայտել իրականությունը։ Նա նույնիսկ խորհուրդ չի տվել փաստաբան վերցնել։
    2016-ի դեկտեմբերի 22-ին էլ որդեկորույս ընտանիքն տեղեկացել է, որ գործի քննությունն ավարտված ու ուղարկվել է դատախազություն։
    Հայրը վստահեցնում է, որ քննությունը թերի է իրականացվել ու սխալ հունով է գործը ընթանում։ Նա նկատում է, որ վկաները տարբեր ցուցմունքներ են ներկայցնում, սակայն ինքը տեղեկացել է, որ իր որդուն կոնկրետ մարդ է ուղարկել այդ տարածք։
    «Գործը գնում է փակուղի, բացահայտելու փոխարեն՝ կոծկում եմ։ Ես կարող եմ գնալ ուրիշ քայլերի, բայց չեմ ուզում, ուզումեմ որ օրենքով պատժվի մեղավորը»,-ասում է հայրը, ու հավելում․ «Իմ որդին ինքնակամ չի մտել էդ պաստանցիան, նրան ուղորդել կամ ուղարևկել են»։

КОМЕНТАРІ • 1

  • @user-sl6bv1qg3g
    @user-sl6bv1qg3g 4 роки тому

    Байц Никол@ инч ани ет мард@ как@ чи @нкел ес жоховрти дзерк@