Դեղձի շաքարաչիր/ցուկատ/խորհուրդներ, շատ մանրամասն

Поділитися
Вставка
  • Опубліковано 8 вер 2024
  • 1 կգ դեղձի համար 400 գ շաքարավազ ենք օգտագործում։ Ցանկալի է ավելացնել նաև կիտրոնի հյութ կամ կիտրոնաթթու։ Սա աշխատեք բաց չթողնել այն մրգեորի դեպքում, որոնց թթվայնությունը կամ ցածր է կամ չունեն։ Առանց թթվի զանգվածը կարող է եփելուց փափկել, շաքարակալել նաև։

КОМЕНТАРІ • 80

  • @arusyakhokhikyan9342
    @arusyakhokhikyan9342  Рік тому +14

    Իմ մյուս բոլոր բաղադրատոմսերին, նորություններին ու քննարկումներին մասնակցելու համար միացեք իմ ֆեյսբուքյան խմբին այս հղումով 👇
    facebook.com/groups/Arusyak/?ref=share

  • @user-rf8mz3op9m
    @user-rf8mz3op9m Рік тому +2

    Спасибо за прекрасный рецепт. 🌹🌹🌹

  • @AnahitTevanyan
    @AnahitTevanyan 28 днів тому

    Շնորհակալություն Արուսիկ ջան ձեր ճիշտ ու գրագետ ձևով մեզ մատուցելու համար .շատ հաճելի է ձեզ լսել .❤❤❤

  • @naraavetisyan5098
    @naraavetisyan5098 Рік тому +2

    Ապրես Արուսյակ ջան մանրամասն բացատրելու համար ,իսկ չրերը ստացվեց ընտիր ❤❤❤❤❤

  • @justforcooking7687
    @justforcooking7687 Рік тому +4

    Ընտիր է ինչպես միշտ❤️

  • @shdjshaj8100
    @shdjshaj8100 11 місяців тому +1

    Շնորհակալություն ,Արուսյակ ջան։
    Ես պատրաստեցի և շատ լավ ստացվեց։3օր հետո նորից եմ պատրաստել։
    Համն ու տեսքը ստացվել են գերազանց։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  11 місяців тому

      Անուշ լինի։ Շնորհակալ եմ վստահության համար

  • @lhchannel8518
    @lhchannel8518 Місяць тому

    Շնորհակալություն, ընտիր է։ ❤

  • @nazikghaplanyan399
    @nazikghaplanyan399 Рік тому

    Inchpes misht shat lan en chrer@ apres shat 🥰🥰🥰👍🏽👍🏽👍🏽

  • @AA-yo7lo
    @AA-yo7lo Рік тому +1

    Ընտիր👍👍👍

  • @rozamanukyan6057
    @rozamanukyan6057 Рік тому +2

    Ողջույն Արուսյակ ջան ,քո նման նուրբ ու քնքուշ,գեղեցիկ ու համով չիր է ստացվել 👍💯💋❤️

    • @rozamanukyan6057
      @rozamanukyan6057 Рік тому +1

      Մինչև վերջ չէի նայել Արուսյակ ջան ,չնայած այս տարի չեմ պատրաստել էլ չեմ էլ կարող , բայց ասեմ որ ես էլ օշարակը եռացնել վրան լցնել տարբերակով պատրաստել եմ ,երբեմն ոնց ,որ ջիլ ,պինդ ստացվի ,երևի գործողությունները ճիշտ չեմ արել ? 😀🤭

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому +1

      Մրգերից ամեն մեկն իրեն համապատասխան մոտեցումն է պահանջում։ Ոչինչ, փորձով ենք սովորում )))
      🌺🌺🌺

  • @lusinebabayan382
    @lusinebabayan382 Рік тому +1

    Ընտիր ստացվեց Արուսյակ ջան👍👍😘

  • @ArmineAvanesyan-n6q
    @ArmineAvanesyan-n6q Місяць тому

    Շատ գեղեցիկ է❤

  • @anushgevorgyan1428
    @anushgevorgyan1428 Рік тому +1

    Ինչպես միշտ հրաշալի արդյունք🥰🥰🥰🥰😍😍😍

  • @marskoch630
    @marskoch630 Рік тому

    Инчпес мишт @нтир стацвец Арусяк джан 🙏🙏🙏❤️❤️❤️

  • @veronpalyan7638
    @veronpalyan7638 Рік тому

    Շնորհակալություն Արուսյակ ջան

  • @narinemiqayelyan369
    @narinemiqayelyan369 Рік тому

    Շատ սիրունա Արուսյակ ջաաաաան,շնորհակալություն խորհուրդների համար👍👍🤗🤗🤗🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹

  • @user-rn1yw1tf5o
    @user-rn1yw1tf5o Рік тому

    Մինչև վերջ հաճույքով լսեցի և դիտեցի։ Իրոք արև չրեր եղան 👍🥰

  • @tigranminasyan7573
    @tigranminasyan7573 Місяць тому

    Barev Arusyak jan es misht hetevum em der aliqin isk karox eq aranc shaqaravazi vuyc taq dexzi cri patrastum@❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Місяць тому

      Ողջույն
      Առանց շաքարաբազի, եթե ուզում եք, որ գույնը բաց լինի, արդեն անհրաժեշտ է մշակել ծծումբով, ինչպես անում են ալանիի համար

  • @donaraghazaryan5170
    @donaraghazaryan5170 Місяць тому +2

    Արուսյակ ջան, ես դեղձի ցուկատի համար միշտ ընտրում եմ սպիտակ դեղձի տեսակը , շատ սպիտակ և գեղեցիկ չիր է ստացվում

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Місяць тому +1

      Այո, տեսանյութի սկզբում ցուցադրել եմ դա ))))
      Ուղղակի, չգիտես ինչի, հենց մուգին ենք սովոր, ծիրանագույնին )))
      Բաց գույնով, այո, առանձնահատուկ էսթետիկ տեսք ունի 😊👍

  • @anvi8344
    @anvi8344 25 днів тому +1

    Արուսյակ ջան, բարև Ձեզ ❤ Ամեն ինչ Ձեր բաղադրատոմսերով եմ պատրաստում, մանավանդ երբ առաջին անգամ եմ փորձելու 🥰 Խնդրում եմ, կասեք, ջեռոցում կարող եմ չորացնել? Խնդիր չի առաջանա?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  24 дні тому

      Ողջույն
      Շնորհակալ եմ ))
      Իհարկե, կարող եք։
      Ձեր ջեռոցի բնավորությունը պետք է ոչ լավ իմանաք։ Եթե չափից շատ չի տաքացնում, դրեք 50°С, չորացրեք էդպես։
      Եթե չափից շատ է Ձեր ջեռոցը տաքանում ( լինում է, որ դրված ջերմաստիճանից մի 10_20 աստիճանով բարձր է լինում), ուրեմն դրեք ավելի ցածր ու չորացրեք ցածր ջերմաստիճանով։
      Ապահովության համար կավ կլինի առաջին մի կես ժամից հետո դռան արանքում որևէ գդալ դնել, որ լիարժեք չփակվի ու անկառավարելի շատ չբարձրանա ջերմաստիճանը։ Ամեն դեպքում, ընթացքում հետևեք, որ չսկսի եփել ( դա 70_ից բարձր ջերմաստիճանի դեպքում է լինում)։
      Ժամանակ առ ժամանակ, երբ արդեն մոտ է պատրաստ լինելուն, դուրս բերեք մի քանի հատիկ ու հովացրեք, գնահատեք վիճակը։ Քանի որ տաք վիճակում թվում է, թե դեռ շատ կա չորացնելու տեղ, դրա պատճառով կարող եք չափից շատ չորացնել։
      Եթե էլի հարցեր լինեն, գրեք

  • @AnnaMuradyan1992
    @AnnaMuradyan1992 Рік тому +2

    🥰🥰🥰🥰

  • @arminealexanyan8063
    @arminealexanyan8063 Рік тому +1

    🥰🥰🥰

  • @sussahakyan8180
    @sussahakyan8180 26 днів тому

    ❤❤❤❤❤❤

  • @maryamaroyan9020
    @maryamaroyan9020 Рік тому

  • @evahareyan8704
    @evahareyan8704 Рік тому +1

    Inchpes misht yurahatuk baxadratoms.

  • @LilitAvetisyan-ie4qn
    @LilitAvetisyan-ie4qn Рік тому

    Arusyak jan mist hetevum em dez ev hiacac em ev der erkrpagun em .Sat apres

  • @AnahitStepanyan-dr8hw
    @AnahitStepanyan-dr8hw Місяць тому +1

    ԱրուսյԱկ ջան առանց շաքարավազի դեղձի չիր ինչպես կարելի է պատրաստել?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Місяць тому

      Ողջույն
      Եթե բաց գույնով եք ուզում, ապա պետք է մշակել ծծումբով, հակառակ դեպքում կմգանա

  • @LiannaHambaryan
    @LiannaHambaryan 13 днів тому

    Արուսյակ ջան,իսկ եթե չորացման սարք չունեմ,արևի տակ ինչպես չորացնեմ,անմիջապես արևի տակ,թե ավելի ստվերոտ տեղ

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  13 днів тому +1

      Ողջույն.
      Հենց ուղիղ արևի տամ ցանկալի չէ, այո, եթե մի քիչ ստվերում լինի, ավելի լավ։
      Շատ հարմար է չորացնել պատուհանագոգին։ Եթե հարմար տեղ կա, շատ լավ է չորանում, միայն թե պատուհանը պետք է բաց լինի ( կամ գոնե բարդ փականով բացված)։

  • @hrachuhitonoyan6100
    @hrachuhitonoyan6100 Рік тому +2

    🙋‍♀️🙋‍♀️🙋‍♀️👍👍👍👍💋💋❤️❤️

  • @annfortuna7890
    @annfortuna7890 8 днів тому

    Արուսյակ ջան, իսկ արևի տակ մոտավորապես քանի օր պետք է չորացնել, ինձ մոտ միշտ շատ չոր է ստացվում(

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  8 днів тому +1

      Ժամանակը խիստ հարաբերական է։ Պետք է ստուգեք։
      Ես երբեք ուղիղ արևի տակ չեմ դնում։ Եթե շատ է չորանում, ուրեմն կամ ջերմաստիճանն է շատ բարձր ( օրինակ ' ուղիղ արևի տակ), կամ ուղղակի շատ երկար եք թողնում

  • @lilitvardikyan6169
    @lilitvardikyan6169 Рік тому +1

    Արուսյակ ջան կասե՞ք լիմոնի աղ ը մեծ չափաբաժնի հարմար էլ ենք 1թեյի գդալ լցնում, թե ավելի շատ (ասենք 4 կգ-ի համար), շնորհակալություն ♥️

  • @narekdavtyan5091
    @narekdavtyan5091 Місяць тому

    Барев цез Арусяк джан, иск ареви так чорацнелу депкум инчпес варвел?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Місяць тому

      Ողջույն
      Ուղղակի դրեք բակում կամ պատշգամբում, ցանկալի է վրան թանզիֆ փռել կամ որևէ ծակոտկեն գործվածք' փոշուց պաշտպանելու համար ( հին վարագույրի կտորները նույնպես շատ հարմար են)։

    • @narekdavtyan5091
      @narekdavtyan5091 27 днів тому

      @@arusyakhokhikyan9342 шноракал ем❤️

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  11 днів тому

      Սիրով 🤗

  • @satikharutyunyan4366
    @satikharutyunyan4366 20 днів тому

    Սիրելի տիկին Արուսյակ ջան 1 կգ արդե՞ն մաքրած առանց կորիզ դեղձի քաշն ե՞ք նշել

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  20 днів тому

      Այո, միշտ միայն մաքրված, վերջնական տեսքի բերված վիճակում եմ քաշը նշում

    • @satikharutyunyan4366
      @satikharutyunyan4366 19 днів тому

      @@arusyakhokhikyan9342 եղավ շնորհակալություն💕

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  13 днів тому

      Սիրով 😊

  • @gayanenikogosyan8265
    @gayanenikogosyan8265 11 місяців тому

    Արուսյակ ջան դեղձի չրին ծանրոց հարկավոր չէ?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  11 місяців тому

      Պարտադիր չի, վսկց կարող եք օգտահործել։ Առանց դրա էլ լավ ստացվում են

  • @marietaabrahamyan8650
    @marietaabrahamyan8650 Рік тому

    Շնորհքտ թող էլ ավելի ավելանա

  • @gohadkarapetyan5252
    @gohadkarapetyan5252 Рік тому +2

    դուք այտքան եփելով և այդքան շաքարավազ օգտագործելով էլ վիտամիններ կթողնեքմնան

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому +3

      Ես չեմ էլ պնդում, որ վիտամին է մնում։ Սա արվեստի ձև է ինձ համար, գեղեցիկը ստանալու տարբերակ, արդյունքում ունենում ենք անուշեղեն, որ հաստատ մի քնաի անգամ ավելի լավ է, քան խանութից գնված ոսղցրեղենը։ Եթե շաքարից առհասարակ հրաժարվել եք կամ միայն բնական, միայն վիտամիններով մթերք եք օգտագործում, թեկուզ մի քանի օրը մեկ մի կտոր անուշեղեն չեք օգտագործում, որի մեջ նույնպես վիտամին չկա, ապա, ինչ խոսք, սա Ձեզ հարմար չի լինի։ Բայց, կարծում եմ, բոլորս էլ երբեմն- երբեմն անուշեղեն ուտում ենք, որի մեջ ոչինչ չկա իրականում։ Դրա փոխարեն 1-2 հատիկ (հաստատ ավել ուտել չենք կարողանա ) հազարից մեկ դեպքում կարելի է

  • @user-vu9hd7pd1w
    @user-vu9hd7pd1w Місяць тому

    Փորձեք թեի գտալով հանել կորիզը ավելի հարմար է լինում❤

  • @anaitargamanyan806
    @anaitargamanyan806 Рік тому

    👍👍👍👍👍👍😘😘

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому +1

      🌺🌺🌺

    • @anaitargamanyan806
      @anaitargamanyan806 Рік тому

      @@arusyakhokhikyan9342 duq hrashq baxadratomser eq patrastum, hianum em dzer patrastac amen mi baxadratomsov , hrashq dzerqer uneq, 😘😘