«Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում». Բագրատ Սրբազան

Поділитися
Вставка
  • Опубліковано 16 тра 2024
  • Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում «Ինչպես չլինել չմարդ» թեմայով բաց դաս է անցկացրել ուսանողների հետ։ «Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել․․․ Մեր շարժումը սուտը վերացնելու մասին է։ Սուտ, որը մեր երկրում այլևս դարձել է մշակույթ, կենսակերպ, առանց որի մարդիկ չեն կարողանում ապրել»,-ասաց Բագրատ Սրբազանը։ «Մեզ առաջիկայում շատ լուրջ, կարևոր փոփոխությունների օրեր են սպասվում։ Ձեր մասնակցությունը անգնահատելի է լինելու այս գործընթացներում։ Օրերի հարց է լինելու, ճշմրատության համար պայքարի օրեր են լինելու։ Չհոգնեք, ներգրավվեք ավելի ակտիվությամբ, առաջիկայում կասենք ով ինչ գործառույթ ունի անելու։ Շուտով միասին տոնելու ենք մեր հաղթանակը»,-ուսանողներին ասաց Բագրատ Սրբազանը։
    Բաց դասն ամբողջությամբ՝ տեսանյութում։
    #asekose #news

КОМЕНТАРІ • 8