Anna Mayilyan - Tsovi yerge (Armenian song)

Поділитися
Вставка
  • Опубліковано 28 бер 2024
  • «Ծովի երգը»․ խոսք՝ Հովհաննես Կոստանյանի, երաժշտություն՝ Անտոն Մայիլյանի: Երգում է Աննա Մայիլյանը։
    Երգի խոսքերը՝
    Հարհանդ, մարմանդ
    Շողշողուն ծով,
    Ալիքներով
    Ինձ գրկե.
    Տար, գուրգուրե
    Քո ցոլքերով,
    Կրծքիդ վրա
    Օրորե։
    Դողդոջ երգը
    Լուռ գիշերին
    Իմ ականջին
    Դու երգե,
    Գեթ մի պահիկ
    Վշտոտ սիրտս
    Ա՜խ, հանգստի
    Կարոտ է․․․
    Հուշեր, հույզեր,
    Երազներ վառ
    Մեղմ, հեզաբար
    Շրշում են.
    - Սիրտս, դադարի՛ր,
    Իմ անո՛ւշ սիրտ,
    Ծովը երգե
    Սեղմորեն։
    Շողշող հեռուն՝
    Մշուշ է, լույս,
    Ափերն՝ անհույս,
    Երազուն,
    Միտքս թափառ,
    Ա՜խ, ոսկեվառ,
    Արև ափերն
    Երազում․․․

КОМЕНТАРІ • 2

  • @droogtchekhova32
    @droogtchekhova32 2 місяці тому

    Խոսք՝ Հովհաննես Կոստանյանի, երաժշտությունը՝ Անտոն Մայիլյանի: Առաջին անգամ հայ ռոմանսի այս ամենահռչակավոր նմուշներից մեկը լսեցի կնոջ կատարմամբ: Շնորհակալություն:

    • @Aygaber
      @Aygaber  2 місяці тому +1

      Շնորհակալ եմ, Droog ջան, ավելացրի, նաև խոսքերը գտա։