Ինչու է Մահվան Մասին Հիշելն Օգտակար

Поділитися
Вставка
  • Опубліковано 16 жов 2024
  • Բարեգործության մի տեսակ կա որ արարքների հետ կապ չունի, այլ միայն հիշողության: Դա կոչվում է մահվան հիշողություն: Քրիստոնեական եկեղեցու հայրեը Մահվան Հիշողությունը կոչել են բարեգործություն՝ շատ օգտակար բան մարդու համար: Առաջներում, վանքերում վանականներից մեկին հանձնարարություն էին տալիս մյուս հայրերին հիշեցնել մահվան մասին: Երբ մյուս եղբայրները վանահոր տված հանձնարարություններով էին զբաղված լինում, այդ վանականը մոտենում էր նրանց և յուրաքանչյուրին ասում. «Եղբայրներ, մեզ սպասում է մահը»: Երբ մարդը հիշում է, որ իր կյանքը ժամանակավոր է այս աշխարհի վրա, նա ավելի զգուշությամբ ու իմաստությամբ է ապրում: Իսկ զգուշությամբ ապրող մարդը ավելի քիչ սխալներ է գործում: Իսկ ավելի քիչ սխալներ գործող մարդն իրեն ավելի քիչ է վնասում: Մահվան մասին հիշողությունը խոնարհեցնում է մարդուն: Պատկերացրեք եթե աշխարհում շատ-շատանային խոնարհ մարդիկ: Ինչքան բան կփոխվեր:

КОМЕНТАРІ • 13

  • @hakoblalazaryan7376
    @hakoblalazaryan7376 2 роки тому

    ԱՄԵՆ ՏԵՐՍՍ🙏🙏🙏

  • @ashotmakaryan670
    @ashotmakaryan670 2 місяці тому

    Ամեն

  • @narinenarine6377
    @narinenarine6377 4 роки тому +1

    AMEM AMEN AMEN

  • @armenvardanyan3015
    @armenvardanyan3015 8 років тому +1

    AMEN

  • @fefikgazaryan342
    @fefikgazaryan342 8 років тому +4

    ԱՍՏՎԱԾ քեզ օրհնի եղբայրս, այո հարկն է, որ ամեն մարդ մտածի, որ ինքը այս երկրում պանդուխտ է և վաղ թե ուշ լքելու է այս մարմինը ու կանգնելու է ԱՍՏԾՈ առաջ և պատասխան է տալու իր ապրած կյանքի համար: Սողոմոն իմաստունը իր Ժողովող գրքի 7գլ 2-4խոսքերում այսպես է գրում . Սուգի տուն գնալը ուրախության տուն գնալուց լավ է, որովհետև ամեն մարդու վախճանն է դա և կենդանի եղողը այդ ամենը իր սրտի մեջ պետք է պահի: Տրտմությունը ծիծաղելուց լավ է որովհետև երեսի տրտմությունովը սիրտն է զվարճանում: Իմաստունների սիրտը սուգի տունն է բայց հիմարներինը՝ուրախության: Հայտնություն14գլ 13խոսք. Ու երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. գրիր այսուհետև երանելի են այն ննջեցյալները, որոնք ՏԻՐՈՋՄՈՎ կննջեն: Այո, ասում է ՀՈԳԻՆ, որպեսզի իրենց գործերից հանգստանան ու իրենց գործերը իրենց հետևից կգնան:

  • @fefikgazaryan342
    @fefikgazaryan342 8 років тому +1

    Ձոն նվիրված ՀԱՅ ազգին---
    Ով անմահ հոգի, մի օր երբ մեռար,
    Բզկտված հոգիդ ուր է գնալու:
    Քնելուց առաջ մի պահ մտածիր
    Գուցե էլ երբեք չես արթնանալու:
    ԱՍՏԾՈ սերը գերհզոր է մահվանից,
    Նա է տանում ամեն տեսակ հաղթության,
    Սիրո գետ է հոսում ՆՐԱ սուրբ գահից,
    Որ դառնում է պատճառ մարդկանց փրկության:

  • @ahareyan
    @ahareyan  6 років тому +4

    Տերն առատորեն օրհնի ձեզ սիրելի բարեկամներ: Եթե ձեզ օգտակար եղավ, խնդրում եմ, օգնեք տարածել Ավետարանն ավելի շատ մարդկանց tinyurl.com/barekam

  • @armineaolyan5875
    @armineaolyan5875 6 років тому +1

    Dzez het anmijakan shpum hnaravora ?

    • @ahareyan
      @ahareyan  6 років тому

      Iharke; Im anun@ pntreq Facebookum ev greq aintegh.

    • @shoxsog2316
      @shoxsog2316 6 років тому

      Армен ехбар Аствац шат орни дзез вор екехецун ек цараюм