Патриотическая песня Ձայն Մը Հնչեց - Голос прозвучал

Поділитися
Вставка
  • Опубліковано 17 лют 2024
  • Ձայն մը հնչեց Էրզըրումի հայոց լեռներէն,
    Թունդ-թունդ ելան հայի սրտեր զէնքի շաչիւնէն:
    Հայ գիւղացին դարուց ի վէր սուր, զէնք չէր տեսած,
    Դաշտը թողուց՝ սուր, հրացան բահի տեղ առած:
    Հայ ծերուկը՝ ցուպն ի ձեռին, լալով խնդրում է
    Հայրենիքի ազատութիւն տեսնել ու մեռնել:
    Հայ տիկինը ըստիպում է ամուսնուն գնալ,
    Պատերազմի դաշտին վրայ վէրք տալ՝ ըստանալ:
    Քնքոյշ կեանքը ծանր է թւում հայ օրիորդին,
    Զէնքն ի ձեռին՝ սիրտ է տալիս հայոց քաջերին:
    Երիտասարդք թոթով լեզուով նամակ ցրուել են,
    Արարատայ դաշտին վրայ զինուորք խմբուել են:
    Ալ բա՛ւ լացիր, Մա՛յր Հայաստան, երկի՛րըդ փառաց,
    Քո զինուորքըդ միշտ կտրիճ են, որչափ ալ քաղցած:
    Ա՛ռ ու գգուէ՛ այդ քաջերը քո սրտիդ վրայ,
    Որք կը թափեն իւրեանց արիւն սուրբ հողիդ վրայ:
    Անմիութիւն՝ տունը քանդող հայոց խեղճ ազգին,
    Հրաժարեցաւ, տեղի տուաւ միութեան ձայնին:
    Լսեց սուլթան ու սառեցաւ արիւնը վատին,
    Չէր երազած հային տեսնել նա այդ վիճակին:
    Եւրոպային լուրը հասաւ շարժման հայ գեղջկին,
    Ուրախական ողջոյն տուաւ հայրենասէրին:
    Ցնծա՛, մայր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,
    Ութը դարու սուգ ու թախիծ քեզնից վերացան:
    Ուսումն ու լոյս, ազատութիւն արդ քեզ են ընկեր,
    Սուր, հրացան, եռանդ ռազմի՝ պաշտպան անվեհեր:
    Ուրախացաւ մայր Հայաստան, ելաւ կանգնեցաւ,
    Հին դարերու սուգ, տառապանք մի քիչ մեղմացաւ:

КОМЕНТАРІ • 7

  • @gevorggevorgian707
    @gevorggevorgian707 25 днів тому +1

    Իսկական օրհներգի հարմար երգ է։❤Մի քիչ մշակելուց հետո ընտիր կլինի։Կամ Ջեյթունցիների քայլերգը։❤

  • @samyan5420
    @samyan5420 Місяць тому

    👍💪💪💪

  • @karinemakaryan4837
    @karinemakaryan4837 Місяць тому +3

    ❤❤❤❤ հզոր է

  • @ArminePapyan-dx3vs
    @ArminePapyan-dx3vs 2 місяці тому +4

    Սա է հայկականը

  • @adam-km9om
    @adam-km9om Місяць тому +1

    Джанс сырсырац эс ерки хоскеркиц ❤

  • @guykos_papiros3934
    @guykos_papiros3934 Місяць тому

    🫡