Տնական միջոց՝ հոդացավերի դեմ

Поділитися
Вставка
  • Опубліковано 20 сер 2024
  • #բաղադրատոմսեր #Օգտակարխորհուրդներ #ժողովրդականդեղատոմսեր #հոդացավ #արթրիտ #ռևմատիզմ #վնասվածքներ #մանանեխ #մեղր#աղ
    168.am/2015/10...
    Շատերի մոտ #հոդացավերը սովորական երևույթ են դարձել, հաճախ ցավը լինում է #արմունկների, #ուսերի և #ծնկների հատվածներում: Այս ցավերը շատերին անգամ անկողին են հասցնում:
    Հոդացավերը հիմնականում առաջանում են տարիքի հետ, սակայն լինում են դեպքեր, երբև հոդերը սկսում են ցավել ավելի վաղ տարիքում: Այս ամենը տեղի է ունենում #ռևմատիզմի, #վնասվածքների, #արթրիտի պատճառով: Այդ ամենից ազատվելու համար կարող եք օգտագործել այս #բնական_ բաղադրատոմսը, որն առաջարկում է առողջապահական healthyfoodstar կայքը:
    Այս բաղադրատոմսը վերցված է հին ռուսական ժողովրդական բժշկությունից:
    Այն շատ հեշտ է պատրաստել, քանի որ բոլոր բաղադրիչները հասանելի են և կան ձեր խոհանոցում: Ըստ կայքի՝ աաղադրատոմսը բավականին արդյունավետ է, և տարբերությունը կնկատեք առաջին իսկ օգտագործումից հետո:
    Բաղադրություն
    • 1 ճ/գ #մանանեխ (կծու)
    • 1 ճ/գ #մեղր
    • 1 ճ/գ ջուր
    • 1 ճ/գ #աղ
    Պատրաստման եղանակը
    Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Այն լցրեք ձեռքի քսուքի սրվակի մեջ: Քսեք վնասված հատվածներին, փաթաթեք պլաստիկ տոպրակով և տաք շարֆով: Թողեք քսուքը մնա 1.5-2 ժամ:
    Խորհուրդ է տրվում գործողությունը կատարել քնելուց առաջ, որպեսզի հոդերը հանգստանան այս գործողությունից հետո:
    Առավոտյան վնասված հատվածները լվացեք ջրով:
    Ձեզանից կպահանջվի մի քանի պրոցեդուրա, քանի որ արդյունքը կերևա մի քանի օր անց: Հիշեք, որ քսուքը պետք է պահել սառնարանում:

КОМЕНТАРІ •