Tatevik Sazandaryan - Yes saren kougayi (Armenian folk song)

Поділитися
Вставка
  • Опубліковано 15 тра 2024
  • Հայ ժողովրդական «Ես սարեն կուգայի» երգն է՝ Կոմիտասի մշակմամբ: Երգում է Տաթևիկ Սազանդարյանը:
    Այս երգում տեսնում ենք սարից գյուղ վերադարձող տղային, որն անցնում է սիրած աղջկա տան դռներով: Աղջիկը, կարծես, գիտե տղայի՝ տուն վերադառնալու ժամը, կամ նստած սպասել է լուսամուտի մոտ, և այդ պահին բացում է դուռը, ապա տղային տեսնելով, ձեռքը դնում կրծքին ու ախ քաշում:
    Տղան էլ իր հերթին է հայտնում, որ այրվում, վառվում է սիրո տառապանքից: Նրա հաջորդ խոսքերից կարելի է կարծել, որ սկզբում ինքն անտարբեր է եղել աղջկա հանդեպ, ինչպես սառույց, բայց տեսնելով, թե ինչպես է աղջիկը մրմուռով արտասվում, նրա հրե արցունքները, ասես, հալեցրել են իր սիրտը և համակել սիրով աղջկա հանդեպ: Ու սկսել է հասկանալ, որ ինքը մի չոր ծառ էր, որին աղջիկը գարնան արևի նման կանաչեցրել ու ծաղկեցրել է:
    Եվ վերջին տնով բացահայտվում է, թե ինչու են երկուսն էլ տառապում. Տղան բողոքում է, թե ինչու աղջիկն իր սիրտը սիրո կրակով լցրեց, եթե իր հետ չէր ամուսնանալու: Հավանաբար նրան հայրը ուրիշ տղայի հետ է ամուսնացրել՝ երգի հերոսներին մատնելով տառապանքի:
    Երգի խոսքերը՝
    Ես սարեն կուգայի,
    Դուն դուռը բացիր.
    Ձեռդ ծոցդ տարար,
    Ա՜խ, արիր, լացիր։
    Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վառվում եմ,
    Վա՛յ, վա՛յ, վա՛յ, հալվում եմ,
    Հալվում, վառվում եմ։
    Ես մի պինդ պաղ էի,
    Դու մըրմուռ լացիր,
    Քո հրեղեն արցունքով
    Ինձ հալեցիր։
    Վա՛յ, վա՛յ, վա՛յ...
    Ես մի չոր ծառ էի,
    Դու գարնան արև.
    Քո սիրով ծաղկեցավ
    Իմ ճյուղն ու տերև։
    Վա՛յ, վա՛յ, վա՛յ...
    Թե ինձ չէիր առնի,
    Ինչո՞ւ սիրեցիր.
    Մի բուռ կըրակ եղար,
    Սիրտըս էրեցիր։
    Վա՛յ, վա՛յ, վա՛յ...

КОМЕНТАРІ • 3