Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագիր։ Ռիսկեր, գործողություններ։
Вставка
- Опубліковано 27 січ 2025
- Ի՞նչ է ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագիրը, ո՞ւմ վրա է այն տարածվում, ի՞նչ պետք է իմանալ և անել։ Այս բոլոր հարցերը քննարկում են հարկային խորհրդատուն և իրավաբանը։
Հարգելիներս, արդեն տեղադրված է ձեր հարցերի պատասխանների երրորդ տեսանյութը հետևյալ լինկով ua-cam.com/video/L0mxAiEmWxc/v-deo.htmlsi=mMW7HespUqfJfKlF Հավատացեք, շատ կարևորոում ենք ձեր հարցերը, բայց բոլորին մեկ-մեկ պատասխանել ֆիզիկապես չենք կարող: Խնդրում եմ ներողամիտ լինել:
Ժողովուրդ ջան պետք է ազգովի ոտքի կանգնել եվ մեր իրավունքները պաշպանենք. փաշինյանը հների պռոյկտնա, որոնք իրար հետ լավ թատրոն են խաղում սրանք մեր երկիրը տանում են կործանման.
Շատ շնորհակալություն օգտակար տեղեկությունների ու պարզ ու մառչելի բացատրության համար։ Սիրտս մի քիչ անհանգիստ էր, որովհետեվ չգիտեյի, թե ինչ ու ինչպես պիտի անեմ։ Եվ շատ ուրախ եմ, որ հիմա տեղեկացված եմ ու գիտեմ, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկեմ։ Ողջունելի է ձեր պրոյեկտը։ Սիրով կսպասեմ ձեր հաջորդ թողարկմանը։
Շատ նման է ճորտատիրական համակարգին
Ապրեք Գրիգոր ջան, շնորհակալություն հետաքրքիր, ակտուալ և բովանդակալից ինֆորմացիայի համար։
Նենց տպավորություն ա որ քաղաքացիներին ասում են հելեք գնացեք էս երկրից
Ինչպես պետք է եկամուտների հայտարարագրերը լրացնեն ծեր մարդիկ, ովքեր նախ համակարգչից օգտվել չգիտեն, երկրորդն էլ, ամբողջ օրը իրենց առողջական վիճակից ելնելով միայն մտածում են, թե ինչպես ֆիզիկապես գոյություն ունենալ, օրինակ, գամված են անկողնուն կամ խիստ վատառողջ են։ Այս օրենքը գրողը դրա մասին չի՞ մտածել։ Օրինակ, հայրս արդեն քանի տարի է գամված է անկողնուն ու հիմնականում չի կարող ոչ մի բան անել։
Շնորհակալություն օգտակար հաղորդման համար։ Եկամուտների հայտարարագրումն ու հարկ վճարելը նորմալ երևույթ են, ողջունելի է նաեւ տվյալների թվայնացումն ու անգլխացավանք էլեկտրոնային հարթակի ներդրումը։ Միակ խնդիրն առաջին հայացքից մարդկանց պարտադրելն է գնել էլեկտրոնային ստորագրության տարեկան 3000դրամանոց բաժանորդագրություն, որ միայն հայտարարագրման համար են մեծամասնությունը օգտագործելու։
Ֆիզիկական անձի որ ծախսերի մի մասն են վերադարձման ենթակա՝ ուսման վարձ, հիվանդանոցային ծախսեր…
Լավ էսպես հարկելով ու հարկելով ուր պետք է հասնի , սոված նստեն , հարկեր մուծեն ,էն դեպքում ,որ օլիգարխիան չի էլ մուծում , կամ մասամբ են մուծում ։ Անցան աղքատ , մի կերպ յոլա գնացողներին։
Գործընթացը բարդ է այնքանով, որ պարտադիր է ID քարտ ունենալ։ Այսինքն այն մարդիկ ովքեր ունեն սովորական կապույտ անձնագիր, նախ պետք է անձնագրայինից ստանան ID քարտ, հետո դիմեն հեռախոսային օպերատորի, որից հետո նոր միայն կարողանան ներկայացնել հայտարարագիր։ Մի՞թե հնարավոր չէր այնպիսի տեխնիկական լուծում տալ, որ քաղաքացին ստիպված չլինի ընկնել դռնեդուռ, այլ իր ձեռքի տակ ունեցած անձը հաստատող փաստաթղթով ներկայացներ հայտարարագիրը։ Բանկերը և բազմաթիվ այլ կառույցներ օգտագործում են հեռահար նույնականացման և գործարքների վավերացման բազմաթիվ եղանակներ` մեկանգամյա կոդեր, հեռախոսահամարի հաստատում, էլ փոստի հաստատում և այլն։ Մի՞թե չէր կարելի այդ ճանապարհով գնալ ու նորից անձնագրայիններում հերթեր չառաջացնել
Բարեվ Ձեզ, ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ 70 տարեկան,զավակներս որոնք Հայաստանի քաղաքացի են ինձ ամեն ամիս գումար են ուղարկում արտասահմանից ,զավակներիցս մեկը երկքաղաքացի է։Նրանք Հայաստան են գալիս լավագույն դեպքում տարին մեկ անգամ արձակուրդի ն։Խնդրում եմ ասել ես պետք է ներկայացնեմ հաշվետվություն։
Ես թոշակառու եմ ,ինձ ամիսը 100 դոլար գումար են ուղարկում պիտի հայտարարագիր ներկայացնեմ և հարկվեմ?
Օգնությունը հարկման ենթակա չէ@@karinemartirosyan9623
Եթե մարդ չունի սմարթֆոն և չի կարողանում օգտվել համակարգիչներից, որտեղ պետք է դիմեն օգնության համար։
Ցիվիլ ձևով մտնում են մեր գրպանները
Շնորհակալություն նյութի համար։Իսկ ինչ կլինի եթե ժողովուրդը ընդվզի և համատարած չլրացնի???
Ըտենց էլ լինելույա ,շատերը տեղյակ չեն եվ ձեվն էլ չգիտեն ,նույնականացման քարտ չունեն ,ես օրինակ դժվարանում եմ ,տան պայմաններում ,նույնականացման քարտը կարդացող սարք չունեմ ,ճիշտա 50 տարեկան եմ ,բայց դժվարանում եմ ,միայն հեռախոսով եմ օգտվում,ոնց պիտի անեմ ,չգիտեմ ,դուրսա գալիս պիտի հաշվապահ բարձունք չեմ հասկանում
Բարև Ձեզ, շնոհակալություն մանրամասն ներայացնելու համար: Ես ճիշտ հասկացա, որ եթե ընտանիքով ապրում ու աշխատում ես Կանադայում,ապա դու հայտարարագիր կարող էս չլրացնել անգամ եթե Հայաստանում ավանդ ունես
Բարև Ձեզ, եթե համարենք, որ Ձեր կենսական շահերի կոնտրոնը ներկա պահին Կանադան է, ապա, այո, ճիշտ եք հասկացել։
Շնորհակալաթյուն պատասխանելու համար: իսկ մեր օրենսգրքում կա հստակ սահմանում թե ինչա ''կենսական շահ'':
Թող փաշողլուն եվ ՔՊ-ն հայտարարագրեն իրենց եկամուտներն եվ ունեցվածքը,թե ոնց ժողովրդին թալանեցին եվ դարձան միլիարդատեր
Եթե տղայիս ուս վարձը բանկում ինքն է մուծել,բայց ես եմ այդ գումարը տվել,ինքը չի աշխատում,կար՞ող եմ ետ ստանալ։
Բավական է տխմարություն տարածեք։Տոննաներով ոսկի է անցել ՀՀ-ով դահսրկվել է
Բարև ձեզ։ Իմ հարցը հետևյալն է։ Ո՞ր դեպքում ֆիզիկական անձը կարող է քաղիրավական պայմանագրով մատուցել ծատայություններ և դա չհամարվի ձեռնարկատիրական գործունեություն (այսինքն պահանջի ԱՁ ի գրանցում կամ կազմակերպության ստեղծում)։ Հարց առաջացավ, քանի որ այս կատեգորիայի անձին այս տարի հայտարարտու են։
Եվ եթե մարդը ԱՁ է գրանցել և այդպես է մատուցում ծառայություններ, ապա ինքը այս տարի ֆիզ անձանց հայտարարգիր չի հանձնում, ճի՞շտ է։
1-ին հարցի մասով Ձեր պատասխանը կարող եք գտնել ստորև նշված հիմքում՝
Համաձայն Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ և (ԿԱՄ) ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ:
2-րդ հացի մասով, եթե ԱՁ-ի մոտ 2024 թ-ին օրենսգրքով նշված հայտարարագիր ներկայացնելու հիմքերից որևիցե մեկը առկա չէ, ապա ԱՁ-ն 2025թ-ի համար կնաերկայացնի եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր), եթե 2025թ-ին հանդիսանա ՀՀ ռեզիդենտ, ՀՀ քաղաքացի և հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չափահաս ֆիզիկական անձ:
Խնդրում եմ պատասխանեք։
Բարև Ձեզ։Խնդրում եմ պատասխանեք՝ կրիպտոյի դեպքում հարկումը ինչպես և քանի տոկոսով է լինելու։
@@ТагуиМиракян սա դեռ կարգավորված չի: Այս պահին հստակ պատասխան չկա.
Բարև ձեզ ես տարածք ունեմ նոտարով օրինական վարցով էմ տվել 1տարով ինչքան պետքա լինի իմ հարկը 25 թվականին և դա հայտարագրվելու է թէ ոչ
@@hrantalaverdyan572 Հարկը նույնն է, 10 տոկոս։ Այո պետք է հայտարարագրել։
Ժողովուրդ ջան, քանի որ հարցերը շատ են և բոլորին այստեղ պատասխանելը արդյունավետ չէ, դուք հարցերը գրեք, մենք դրանց արդյունքում նոր փոդքասթ կնկարենք ու բոլոր հարցերին կպատասխանենք:
Բարեվ ձեզ ,բանկայի քարտիս 5.10 հա,ար դրամ գումար են փոխանցել տարվա մեջ ,ընկերներս ,դրանցից էլ պիտի եկամտահարկ մուծեն
շատ կսպասենք
Խնդրում եմ իմ հարցին էլ անդրադարձեք, ներքևում գրել եմ, խոսքը ընտանիքի անդամբերի մեջ կատարած փոխանցումբերին է վերաբերվում
Հյուր եք կանչել, թույլ տվեք բացատրի։
Հետո լրացումներ արեք😊
իսկ նվիրատվույթուն ներկայացնելու կարգը, օրինակ բնակարան եմ նվիրատվությամբ ձեռք բերել, ուզում եմ հայտարարագրել նվազեցնող եկամուտներ բաժնում ինչպես եմ լրացնում այնտեղ միայն թվի տեսքով պետք է լրացնել այսինքն գումարը բնակարանի, եթե այո ես ինչպես իմանամ գումարը դրա համար գնահատող վարձեմ որ գնահատի տունը որ լրացնեմ՞
🇦🇲կարևոր
Բարև Ձեզ։ Սոցիալական ծախսը հետ ստանալու համար գրված է, որ պետք է ներկայացնեն անձնագիր, ՀԾՀ և եթե իրենց համար չի հաշիվը դուրս գրվում այլ հարազատի, ապա նաև ամուսնության վկայական, ծննդյան վկայական և այլն։ Ոչ մի տեղ չենք կարդում այն մասին, որ վճարողն էլ պետք է հենց իրենք լինեն, չէ որ կարող են խնդրել, որ օրինակ վարորդը մտնի բանկ և վճարի, բայց ծախսը իրենցն է չէ, վարորդինը չէ։ Օրենքում ասվում է, որ պետք է ուսումնական հաստատությունից պահանջեն հաշիվ։ Որտեղ է ասվում, որ բացի դրանից նաև վճարման անդորրագրին պետք է հետևել։
Չկա նման կետ և ես հարկայինի հետ նաև խոսել եմ դրա մասին։ Չէ որ հաշվարկային փաստաթուղթը դուրս չեն գրում վճարման փաստով, այլ դուրս են գրում պարտավորություն առաջանալու փաստով։ Այս դեպքում, ինչու՞ են պնդում, սոր հաշվարկային փաստաթուղթը պետք դուրս գրվի միայն վճարման փաստով, այսինքն նրան, ով վճարում է կատարել կրթական ծառայության համար։
@@alyonamelikyan3867համաձայն եմ Ձեզ հետ, բայց ինձ էլ ասացին կարդացեք ՀՕ 55 և 56 հոդվածները, չնայած այնտեղ էլ նման բան չկա։ Բայց սպառիչ պատասխան չեն տալիս։ Հաշվապահներն էլ չեն գրում հաշիվը։
Բարեվ Ձեզ, դպրոցի աշխատողները' ուսուցիչը 2024 թ-ին 2023- ի համար պետք է ներկայացներ։ Շնորհակալություն
միայն ուսուցիչ լինելը բավարար չի:
@grigorbekmezyan Ռեզիդենտ նաեվ։ Շնորհակալություն
@@Lyudvig-w3y տեսանյութում մանրամասն ներկայացնում ենք այն դեպքերը, որոնց առկայության դեպքում հայտարարագիր ներկայացնելը պարտադիր է: Չկրկնվելու համար խորհուրդ կտամ նայեք 20-րդ րոպեից:
Բարև ձեզ: Շնորհակալություն շատ բովանդակալից քննարկման համար: Իսկ երկու ծնողները կարող են նույն երեխայի նույն կիսամյակի համար յուրաքանչյուրը 100.000 դրամ սոցիալական ծախս նվազեցնել?
Եթե նույն երեխայի համար ուսումնական հաստատությունը երկու ծնողներին առանձին- առանձին դուրս կգրի օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթուղթ, ապա այդ սոցիալական ծախսերը փոխհատուցման (վերադարձման) ենթակա են, եթե ծնողները ունեն չօգտագործված (չվերադարձված) եկամտային հարկ։
Վերադարձվող եկամտային հարկի գումարներն (տեսակներն) են՝
1) օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարներ.
2) օրենսգրքի 160․1-ին հոդվածի համաձայն՝ ուսման վարձի փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարներ.
3) օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շահաբաժիններից վճարված և ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարներ
Այո կարող են, պետք է երկու ծնողի անունով լինեն վճարումներ, ծախսի հիմնավորումներ եւ ուս հաստատությունը պետք է դուրս գրի սոց ծախսի համարվող հաշիվ։
@ Շնորհակալություն
Բարև Ձեզ եթե ՀՀ քաղաքացի չես բայց ռեզիդենտ ես և վարձու աշխատող պետք է ներկայացնել հայտարարագիր
երեխան տարբեր դասընթացների, սպորտի է մասնակցում այս դեպքում ևս կարող ենք օգտվել եկամտային հարկի հետվերադարձից
Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է, եթե իմ ընկերը խնդրում է, իր կոմունալները վճարել էլեկտրոնային եղանակով, հետո ինքը գումարը կանխիկ տալիս է ինձ, ես տերմինալով փոխանցում եմ իմ քարտային հաշիվ, կամ ենթադրենք աշխատավարձից գումար եմ կանխիկացրել, բայց որ չծախսվի հետ եմ նստացրել հաշվին, այդ գումարային շարժն էլ պետք է հայտարարագրվի և հարկվի?
Հարգելիներս դուք օգտագործու եք'''ռեզիդենտ''' բառը ես 73 տարեկան եմ։
Ես 2024 թվականի հունվարի 21 ից տվել եմ վարձով իմ կիսանկուղ սենյակը մո 25 քառակուսի տարացք գրանցվ ել եմ աչապնյակի բաժնում և վճարում եմ 10տոկոս '' 6000'' դրամ։հիմա ինչ նորից պետքե ընկնել դռնեդուռ ։խնդրում եմ ինձ բացատրել ։
Ձեր հարցից ես հասկանում եմ որ Ձեր տարածքը վարձակալությամբ տրամադրել եք ֆիզիկական անձին, եթե այո ապա մինչև մայիսի 1-ը Ձեզ անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով հանձնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ։
Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք իսկ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող գրանցված աշխատողները պետք է՞ ներկայացնեն հայտարարագիր
Կարծում եմ այո, քանի որ մեկա ախատող եք։
։
Բարև Ձեզ։ Եթե անձի հաշվեհամարին մեծ գումար է փոխանցվել, որը իրենը չի, ուրիշի համար է, և նա հաջորդ օրը փոխանցել է այդ ուրիշին, դա հայտարարագրել պետք է? Եվ որպես ինչ։
Անընդհատ մեկդ մյուսիդ խանգարում եք, չեք թողնում միտքը լրիվ ավարտվի
Вы сначала сделайте доступным образование ,а потом сувайте людям декларации .У нас сейчас в Армении 50 % населения вообше необразованы ,и даже писать не умеют ,и не сведущи даже написать простое заявление куда нибудь,а вы от них требуете заполнять какие то декларации ? Мне кажется всё это делается ,что только лишний раз усложнять гржданам жизнь ,чтоб у них времени не осталось думать о каких либо переменах и каких либо мыслей о борьбе за свои права .
Բարև Ձեզ, խնդրում եմ կասեք իրավաբանորեն ովքեր են համարվում վարձու աշխատող
Ովքեր աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարում են աշխատանք։
Բարև Ձեզ, ես շատ փոդքասթեր եմ դիտում, բայց չեմ գտնում այս մի հարցի պատադխանը. եթե ես ամեն ամիս ստաբիլ ընտանեկան ծախսերի համար իմ աշխատավարձի մի մասը փոխանցում եմ ամուսնուս, սպա արդյո՞ք նա պիտի հայտարարագրի իր տարեկան հայտարարագրի մեջ, եթե այո , խնդրում եմ նկարագրեք որ պունկտի տակ և ինչպես է դա արվում։
Շատ լավ հարց եք տալիս։ Իմ համոզմամբ, եթե ամուսնությունը օրինական գրանցված է, ապա այդ գումարները հանդիսանում են համատեղ սեփականությունը և առանձին հայտարարագրելու կարիք չկա։ Բայց, ինչպես ասում են, «շառից-փորձանքից հեռու», խորհուրդ կտամ հայտարարագրել, միևնույն է դրանից հարկ չի առաջանալու։ ՈՒղղակի նաև կարծում եմ, որ գումարի շարժը քանակային շատ կարող է լինել ու բոլորը հայտարարագրելը դժվար։
Հուսանք շարունակական կլինի: Շնորհակալ ենք շատ✨😊
Եթե ես ունեմ ԱՁ, հարկ եմ վճարում իմ գործնեության համար, ես նաև պետքա հայտարարագիր ներկաjացնեմ որպես ֆիզիկական անձ?
Բարև Ձեզ։ Խնդրում եմ կնշեք, եթե անձը գրանցված աշխատող չէ, ունի կուտակած գումար, բանկային քարտին գումարն ավելացնելու դեպքում 2025_ին հայտարարագիր ներկայացնելու է՞։
Հարց. կարող եմ 2023 ի համար ուշացումով ներլայացնել հակտարարագիր և ստանալ երեխայի դպրոցի վարձի գումարից 100000 դրամ գումար ետ:
Я налоговый не резидент Армении,сдаю свою квартиру в Ереване,где мне надо платить налог в Россией или в Армении?
Barekams gumara uxarkum artasahmanic ,harkveluya?
Եթե նվիրատվություն է, ոչ։
@@grigorbekmezyan Barev dzez, nereceq isk inchpes tarberakel da? gumary poxancvum e artasahmanyan LLC-ic bayc da nviratvutyun e es inchpes petutyany cuyc tam vor da nviratvutyun e? Shnorhakalutyun
@ կնքեք նվիրատվության պայմանագիր
@grigorbekmezyan hnker jan halal axpers amen amis 600$ uxarkuma usa ,banu gorcs toxac gnam america hasnem paymanagir knkem ,hena vor gnam el galacox chilni
@@grigorbekmezyanim asacy na e, vor es amsakan klorik gumar em stacel 2024 tvakani US-ic isk hima da haytaragreluc heto inchi spasem es? vor im harazati indz uxarkvac gumary karox e mi or harkvel?
chka voreve paymanagir, inchpes dzer harazaty dzer qartin gumar kuxarker vorpes ognutyun aynpesel indz en uxarkel, vstah em voch meknel hayastanum dzer nshac paymanagiry chi kapel, ete pashtonya chi exel kam partadir haytararagrman entaka ashxatakic, chgitem.
im harcy kayanum e nranum te inchpes varvem es hima dra het. haytararagrem vorpes nveroreric mi or kgan kasen de cuyc tur dzer nshac paymanagiry. ete chhaytararagrem kgan kasen xi ches arel.
Շնորհակալություն ա/ձ ները պետք է՞ հանձնեն հայտարարագիր և ուսման վարձը որը նվազռցվում է, կարող է քոլեըի ուսման վարձը ստսնալ՞,թե միայն բակալավրնն է փոխհատուցվում
@@jub9894 ես կարող եմ պատասխանել Ձեր երկրորդ հարցին, քոլեջների ուսման վարձն էլ կարող են ստանալ, դրա համար պետք է վերցնել քոլեջից հաշվարկային փաստաթուղթ։
ԱՁ 2024 թ-ի համար հայտարարագիր կներկայացնի միայն այն դեպքում, երբ օրենսգրքով սահմնված հայտարարագիր ներկայացնելու հիմքը(երը) առկա կլինեն։
@@TaxConsultingLLC այսինքն` օրինակ եթե ԱՁ-ն 20 մլն և ավել փոխառություն է վերցրել 2024թ-ին?
@@tsovinarmanvelyan6956 ոչ՝ փոխառությունը պետք է ֆիզիկական անձով ստացած լինի որպեսզի հայտարարագիր ներկայացնի։
Ովքեր են 2025 թ հայտատուները
Բացատրեք, թե դա ինչ 3 հազար կամ նման մի վճար, որ պետք է արվի ԷԿԵՆՔ համակարգին, որպեսզի լրացվի այդ հայտարարագիրը։ Փաստորեն մի բան էլ քաղաքացի պետք է վճարի, որ այդ հայտարարագիր ներկայացնի։
այդ գումարը մոբայլ ID ծառայության վճարն է։ Վճարվում է տարեկան։
Ինձ կասեք, որտեղ պետք է դիմեմ, գրանցված աշխատող եմ,իմ անունով էլ գույք չունեմ
Իսկ օրինակ հիմնադրին շահաբաժին ենք տվել,իսկ նա պետությունից թոշակ էլ ստանում ,դա ինչ է հայտարարգրում որպես նվազեցվող եկամուտ պետք է ցույց տալ՞
Կենսաթոշակը նվազեցվող եկամուտներ են համարվում, իսկ շահաբաժինը 165 ձև հանձնելուց հետո ինքնաշխատ կարտացոլվի հաշվետվության մեջ։
իսկ ֆրիլանսերը եթե աձը չունի գումարը հայտարագրում ա 20% հարկ ա վճարում ու վերջ? թէ էտեղ ապորինի ձեռնարկատիրության հարցել ա առաջանում?
ինձ էլ է հետաքրքիր։
ևս մի մեծ արտագաղթի ալիք կլինի ..ի դեպ ՔՊ-ն սրանով խփեց վերջին սեպը իր և իր վերարտադրվելու միջև
արվեստագետը ցուցահանդես-վաճառքի ժամանակ վաճառել է արվեստի գործ դրա համար պետք է հայտարարագրե՞լ
@@goharzakaryan8788 այո
Не собираюсь писать и заполнять никаких деклараций ,пусть посадят в тюрьму ,дешевле будет .Лучше пусть они эти "законники" перед судом докажут свои доходы незаконные !!!!Нчиная от всяких махинаций ,подставных фирм,и доходов от наркотрафика . Хотят граждан и так не имеющих никаких доходов ,превратит в полных бесправных рабов .
Բարև Ձեզ։ Իսկ եթե ավանդ ունեմ բանկում, ապա ամեն ամիս պետքա՞ հայտարարագրեմ ստացած տոկոսները
@@mamikon8545 ոչ, եթե ընդհանուր տարեկան հայտարարագիր ներկայացնող եք, տարեկանի մեջ պետք է ներկայացնել.
Դուք ուղարկում եք հաշվետվություն (ոչ պաշտոնատար անձի) ?
Ինչ արժե?
Այո, անձնական նամակով գրեք :)
lriv himarutiunner eq xoshum.Nax ev arach petq e mardkanc toshakner@ ev nvazaguin ashxatavaecer@ barcracnen tekuz Evromiutian goni kes makardaki u nor pahandjen hashvetvutiunner ekamutneri ev tsaxseri masin . Hakarak depqum kstacvi ,vor petakan reketov en zbaxvac.
Իսկ ինչպե՞ս պետք է ներկայացվի միջազգային կազմակերպություններում աշխատող անձանց հայտարարագիրը։ Կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել։
Նույն կերպ, ինչպես մնացածը, եթե իհարկե ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ եք։
@ այսինքն ամսականից բացի, նաև սովորական տարեկանն ենք անում?
@@gayanekabrilyants6775 այո, ցավակցում եմ:(
Если физ. Лицо получил перевод например из сша что в этом случае?
@@scaniaam нужно тратить:)
Հարգելիներս, ինչպես խոստացել էի, պատրաստել ենք Ձեր հարցերին պատասխանող նոր քննարկում, որը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ ua-cam.com/video/AE0a-Spky5U/v-deo.htmlsi=UricBowznwzv3TJA