Պառավաքար. դիրքապահ ծեր կնոջ պատմությունն ու սահմանային հին և նոր խնդիրները

Поділитися
Вставка
  • Опубліковано 26 чер 2024
  • #REGIONSTV
    Լրահոսին կարող եք հետեւել կայքէջում 👉regiontv.am/
    Նաեւ Տելեգրամի մեր ալիքում 👉 t.me/regions_tv_info
    Տավուշի մարզի Պառավաքար գյուղն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին: Եվ 20-րդ դարասկզբին, և 90-ականներին պառավաքարցիները հերոսաբար դիմագրավել է թշնամու հարձակումներին: Պառավաքարի հողերի շուրջ 1400 հեկտարը, որից 300-ը խաղողի այգիներ են եղել, այսօր ադրբեջանական վերահսկողության տակ է:
    Ալբերտ Զոհրաբյանը գյուղի հնաբնակներից է: Լավ տիրապետում է գյուղի և տարածաշրջանի պատմությանը, մասնակցել է 90-ականների մարտական գործողություններին, ոտքի վնասվածք ստացել:
    «Միայն մեր գյուղը ժամանակին 5000 տոննա խաղող է տվել, հսկայական այգիներ ենք ունեցել, որոնք մնացել են ադրբեջանցիների նշանառության տակ, չենք կարողանում մշակել: Անտառից ու արոտավայրերից ևս չենք կարողանում օգտվել»,-պատմում է 86-ամյա պապը:
    Սիրում է իր գյուղը, և մինչ օրս, անտեսելով առողջական խնդիրները, հող է մշակում: Մեծ ցավ է ապրում, երբ իմաց են տալիս Պառավաքարից հերթական երիտասարդի կամ ընտանիքի հեռանալու մասին:

КОМЕНТАРІ • 4

  • @user-mj3lb4dp8p
    @user-mj3lb4dp8p 5 днів тому +4

    Ժողովուրդ ու ասում են 94թվին հաղթել ենք այ զբաղվելով ղարաբաղով շամշադինի իջևանի և նոյեմբերյանի ահագին տարացքներ 94թվին թողել են թշնամուն :

  • @user-rw9ve8ql5d
    @user-rw9ve8ql5d 5 днів тому +2

    Амперутюн ахперс аствац дзез хет