Ծածկոցի տակ - Ջոն Բիվեր

Поділитися
Вставка
  • Опубліковано 10 лис 2014
  • Ամենակարողի ծածկոցի տակ կա ազատություն, մատակարարում և պաշտպանություն։ Դժբախտաբար, շատերը չեն հասկանում, թե ինչպես գտնել այս ծածուկ վայրը և խաբված են՝ հավատալով, որ կարելի է ճշմարիտ և տևական ազատություն գտնել աստվածային իշխանությունից դուրս։
    «Ծածկոցի տակ» գրքում Ջոն Բիվերը բացահայտում է այն աննկատ մարտավարությունները, որոնք թշնամին օգտագործում է, որպեսզի մենք ճիշտ կերպով չընդունենք աստվածային իշխանությունը և չունենանք պատշաճ վերաբերմունք դրա հանդեպ։ Այս ուղերձը, որ հագեցած է գործնական օրինակներով և ամուր աստվածաշնչյան հիմք ունի, հիշեցնում է մեզ, որ Աստծո թագավորությունը՝ հենց թագավորություն է, որը կառավարվում է Թագավորի կողմից և ունի կարգ և իշխանություն։
    Ընդունելով Աստծո Խոսքի ճշմարտությունը՝ դուք կիմանաք, թե ինչպես արձագանքել թե՛ արդար, թե՛ անարդար վերաբերմունքին։ Դուք կբացահայտեք տարբերությունը աստվածաշնչյան հպատակման և հնազանդության միջև, և կհասկանաք, թե ինչ նպատակով է Աստված հաստատել իշխանությունը։ Այս ուղերձը կօգնի ձեզ ունենալ Աստծո լիությունը և բնավորությունը։

КОМЕНТАРІ • 1

  • @user-we5jg2sn4k
    @user-we5jg2sn4k Рік тому

    Հրաշալի, արթնացնող պատգամ, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր քրիստոնյայիս` Տիրոջ սրտին մոտենալու, հոգևոր աճ ունենալու համար։ Թող սիրելի Սուրբ Հոգին դարձնի մեզ բարեկարգ ժողովուրդ Տիրոջ համար։