Միայն հպվեմ / Քեզ ամուր գրկեմ Հիսու՜ս ♪ (Մինուս)

Поділитися
Вставка
  • Опубліковано 22 гру 2021
  • • Frunz Arsenyan 2021 - ...
    Miayn hpvem Qo votqerin...
    Qez amur grkem Hisus / Karaoke (minus)
    Music By: Rebecca Hakobyan
    Ձեռագիր երգ
    ---------------------------------------------
    1. Միայն հպվեմ Քո ոտքերին
    Ու թե արժան լինեմ, ասա,
    Որ Քոն եմ Տե՜ր, ներել ես ինձ
    Ու Քեզ այսօր զավակ դարձա:
    Միայն տեսնեմ աչքերը Քո,
    Գիտեմ ինձ Տե՜ր կճանանչես․
    Ինձ չես հիշում իմ մեղքերով,
    Փափագս է, որ Քեզ մոտ կանչես։
    Կրկներգ/
    Քեզ ամուր գրկեմ Հիսու՜ս,
    Կա Քո գրկում հու՜յս,
    Քո գրկում միայն ես կամ, ես կա՜մ,
    Քո գրկից բացի չունեմ ոչ մի տուն,
    Քեզ եմ հավատում միայն, միա՜յն ։ 2x
    2. Տեր, թե քայլես իմ առջևից ,
    Գիտեմ երբեք չեմ սայթաքի։
    Ու թե կորցնեմ այս աշխարհում ,
    Գիտեմ Հիսուս, ինձ չես լքի։
    Թո՛ղ համբուրեմ ձեռքերը Քո,
    Որոնք ինձ Տե՜ր վեր բարձրացրին:
    Թո՛ղ գամ Քեզ մոտ Տեր ես այսօր,
    Հասնեմ սրտիս երազանքին:
    ---------------------------------------------

КОМЕНТАРІ •