ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Поділитися
Вставка
  • Опубліковано 2 жов 2024

КОМЕНТАРІ • 6

  • @levonamirjanyan7944
    @levonamirjanyan7944 3 роки тому +5

    Տու՛ր մեզ այսօր
    Հատիկը չի ծլում՝ անձրև չկա, երաշտ:
    Արևն իր բարկ բոցով լցնելով ցան ու հերկ,
    Վաստակն է բնության խանձում երակ-երակ,
    Եվ ծարաված հողը մահանում է անբերք:
    Արորները լքված ծածկըվում են փոշով.
    Ցամաքել են հորեր, էլ չի հոսում առուն,
    Եվ մարդկային սրտեր թշվառության գուժով
    Իրենց աչքերը չոր երկնքին են հառում:
    Ծնրադիր են մարդիկ: Նրանց շուրթն ու հոգին
    Աղոթում են կամաց առ Բարձրյալը հզոր:
    Պիղծ ձայներ են ձուլվում աղքատների ձայնին.
    Զհաց մեր հանապազորդ, Հա՛յր մեր, տու՛ր մեզ այսօր,
    Զհաց մեր հանապազորդ, Հա՛յր մեր, տու՛ր մեզ այսօր:
    Չենք ունենա մենք հաց, եթե չկա ցորեն,
    Չենք ունենա գինի, եթե ողկույզ չկա,
    Եվ կմեռնի հողը, որ հիվանդ է արդեն,
    Արեգակը տխուր կցոլա մեզ վրա:
    Իրենց դժգույն շուքը կքաշքշեն մարդիկ,
    Կմախքացած եզները կընկողմանեն հևքոտ,
    Եվ ճաքճքած հողը, որ վառվել է սաստիկ,
    Ժամանակից լքված՝ կիջնի փոշու տեսքով:
    Ծնրադիր են մարդիկ: Նրանց շուրթն ու հոգին
    Աղոթում են կամաց առ Բարձրյալը հզոր:-
    Պիղծ ձայներ են ձուլվում աղքատների ձայնին
    Զհաց մեր հանապազորդ, Հա՛յր մեր, տու՛ր մեզ այսօր,
    Զհաց մեր հանապազորդ, Հա՛յր մեր, տու՛ր մեզ այսօր:
    Անկարելի ոչինչ չենք պահանջում մենք, տե՛ս,
    Հայցում ենք ապրելու իրավունք միայն:
    Ուզում ենք, որ ծաղկեն մեր դաշտերը հրկեզ,
    Վերադարձրու՛ նրանց բարիքը սրբազան:
    Արա նվազ արև ու ավելի ամպեր,
    Որ թող հեռու տանի ու կնճռոտի քամին,
    Եվ փոխելով տեսքը մեր դաշտերի անբեր,
    Թո՛ղ մեր հոգում ծնի հույսի ծիլը կրկին:
    -Տեր իմ, նայիր նրանց, տե՛ս, խոնարհ են ու հեզ,
    Նայիր նրանց, ահա գլխահակ են բոլոր,
    Աղաչական ձայնով նրանք կանչում են քեզ.
    Զհաց մեր հանապազորդ, Հա՛յր մեր, տու՛ր մեզ այսօր,
    Զհաց մեր հանապազորդ, Հա՛յր մեր, տու՛ր մեզ այսօր:
    ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ
    «Դարի երգիչը» գրքից

  • @annasahakyan9763
    @annasahakyan9763 6 років тому +8

    Ոչ մի հայ քո կենդանության օրոք չէր գիտակցում, որ դու այսքաաաան ներկա ես իր կյանքում։ Հիմա խեղդվում ենք քո բացակայությունից։

    • @alisalegato
      @alisalegato 4 місяці тому

      Ես արաչի վարկյանից զգացելեմ , դեր 12 տարեկանից …… մինչեվ վերչ …………❤

  • @Flowers-wv5od
    @Flowers-wv5od 2 роки тому +3

    Մե'ծն հայորդի,հային բնորոշ հոգով..."Տու'ր մեզ այսօր" բանաստեղծությամբ ասես Դանիել Վարուժանի "Հացին երգը"շարքի ավանդների շարունակողը լինի գրականության ասպարեզում...

  • @toptell9766
    @toptell9766 6 років тому

    shad tsavali e gyanke arants CHARLESI aysbes azkaser mart chiga

  • @grigorepremyan7794
    @grigorepremyan7794 3 роки тому

    😥