Դափնու բուժիչ հատկությունները

Поділитися
Вставка
  • Опубліковано 30 лип 2023
  • #բաղադրատոմսեր #Օգտակարխորհուրդներ #ժողովրդականդեղատոմսեր #սննդակարգ #Դափնի #դափնուտերև #Եթերայինյուղ #Յուղամզվածք #Ռևմատիզ #Մեջքիցավ #կոտրվածք #ստոմատիտ #Օստեոխոնդրոզ #Արթրիտ#խոլեցիստիտ #Ականջիբորբոքում #անգինա #Այրոցք #մազաթափություն #Բրոնխիտ #դիաբետ
    168.am/2014/04/01/347780.html
    Տերևաթաղանթը կաշվեպատ է, կոթունը` կարճ։ Բաց կանաչավուն մանր ծաղիկների փնջիկներն աճում են տերևածոցերում։ Պտուղը մուգ կապույտ կորիզապտուղ է։
    Բուժիչ նպատակներով մթերում են երկամյա տերևները, ճիշտ չորացրած հումքն ունի բաց կանաչ գույն։ Տերևը պարունակում է եթերային յուղ, դաբաղային և դառը նյութեր, #խեժ, #օրգանական_թթուներ, #տանին, #կատեխին, #ֆլավոններ, անտոցիաններ։
    Տերևից և պտղից ստացված պատրաստուկներն ունեն ախտահանող, գույները հեռացնող, շաքարի բաղադրությունն իջեցնող, ցավազրկող, քրտնարտադրությունը խթանող, ցավազրկող, հանգստացնող հատկություն։ #Եթերային_յուղն ունի հակաբակտերիալ, հակավարակային և հակասնկային հատկություններ։
    Հնուց հայտնի է եղել հայ բուժարարներին, Ա. Ամասիացին գրել է. «#Կասլայը (դափնի) օժտված է տարրալուծվող հատկությամբ, օգնում է նյարդերի հիվանդությունների, անդամալուծության, դեմքի ծռվածության, ճաղատության դեպքում, նպաստում է մազերի աճին։ Օգտակար է շնչահեղձության ժամանակ, տարրալուծում է քարերը և բուժում է միզապարկի բոլոր հիվանդությունները, բացում է լյարդի և փայծաղի խցանումները։ Օգնում է ջրգողության դեպքում, սպանում է փորի ճիճուներին, դաշտան է առաջացնում, ներծծում է ուռուցքները։ Լավ հակաթույն է։ Օգնում է նստանյարդի հիվանդությունների, ոսկրացավի դեպքում։
    #Դափնու_ծառի բնափայտից եթե մի փոքր կտոր կապեն նորածնի օրորոցին, նա հանգիստ կքնի։
    #Դափնու_տերևների ու քացախի եփուկի ջուրը եթե պահեն բերանում, ատամի ցավը կկտրվի»։
    Զգուշացում։ Դափնու պատրաստուկներն ունեն կապող հատկություն, փորկապությունից խուսափելու համար բուժման ընթացքում հարստացրեք ձեր սննդակարգը թաղանթանյութ պարունակող բանջարեղեններով` դդում, սև սալոր, գազար, բազուկ և այլն։
    Դափնու տերևի #պատրաստուկները խստորեն հակացուցված են #լեղապարկի, #ենթաստամոքսային_գեղձի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային, #լեղաքարային հիվանդությունների սրացման շրջանում։
    Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված և օգտագործման չափաքանակները։ Այլ կերպ կարող եք վնաս պատճառել աղեստամոքսային համակարգին և միզուղիներին։
    #Ռևմատիզմ. Մանրացրած դափնու տերևներով լցրեք ապակե տարայի կեսը, ավելացրեք տաքացրած բուսայուղ, 10 օր թրմեք տաք տեղում, քամեք։ #Յուղամզվածքով մերսեք հիվանդ հոդերը։
    #Մեջքի_ցավ. Թարմ 10-12 միջին դափնետերևներին ավելացրեք 300 մլ եռջուր, եփեք 30 րոպե (փակ վիճակում)։ Խմեք 100 մլ` նախաճաշից առաջ։ Շարունակեք հինգ օր, ընդմիջեք 10 օր։
    #Վնասվածք, #կոտրվածք. Մանրացրած դափնետերևը, 100 գրամ հումքը 10-12 օր թրմեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում։ Քամեք։ Օգտագործեք շփումների համար։
    • Ոգեթուրմի ջրային լուծույթով (1։20) կատարեք ողողումներ #ստոմատիտի դեպքում։
    #Օստեոխոնդրոզ. Մանրացրեք և խառնեք դափնու 20 հատ, #հապալասի (Vaccinium) 1 ճ/գ տերևները, 2 ճ/գ #մեղրախոտ (stevia)։ Հումքը 4 ժամ թրմեք 500 մլ ջրում` ջերմապահում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 14 օր, ընդմիջեք 10 օր։
    #Արթրիտ. Դափնու մանրացրած 5 տերևներին ավելացրեք 300 մլ եռջուր, 5 րոպե եփեք, 4-5 ժամ թրմեք ջերմապահում։ Քամեք, փոքր չափաբաժիններով խմեք օրվա ընթացքում։
    Շարունակեք 3 օր, ընդմիջեք 10 օր և կրկնեք։ Բուժման ընթացքում պահպանեք համապատասխան սննդակարգ։
    Քրոնիկ #խոլեցիստիտ, #լեղաքարային_հիվանդություն. 10 չոր դափնետերևն աղացեք սրճաղացով, ավելացրեք 200 մլ տաքացրած բուսայուղ, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Մեկ շաբաթ թրմեք մութ, տաք տեղում։ Խմեք տասական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ, միաժամանակ խմեք որևիցե լեղամուղ թուրմ։ Միջոցն օգտագործեք հիվանդ հոդերի մերսման համար։
    #Անգինա. Մանրացրեք 5 դափնետերև, լցրեք 500 մլ եռջրի մեջ, 3 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք, կատարեք ողողումներ։
    #Ականջի բորբոքում. 2 ճ/գ մանրացրած դափնետերևը 2 ժամ թրմեք տաք տեղում, 200 մլ եռջրի մջ։ Ականջից արտադրության դեպքում մաքրեք անցուղիները և կաթեցրեք 2-3 կաթիլ թուրմ, որից հետո ծածկեք բամբակե խծուծով։ Կատարեք քնելուց առաջ։
    #Այրոցք. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած #դափնետերև (ծաղկման շրջանում հավաքած) և #խնկածաղկի խոտը։ Հումքի 1 թ/գ-ն 20-30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 1-2 անգամ։
    #Քրտնարտադրություն. 20-30 հատ դափնետերևը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ոտքերի լոգանք (քսեք թևատակերին)։ Չխմեք։
    • Թուրմով ցայեք մազերը #մազաթափության և թեփոտման դեպքում։
    #Դիմադրողականությունը բարձրացնող. 2-3 մանրացրած դափնետերևը 3 ժամ թրմեք ջերմապահում 100 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 2-3 օր։ Կարող եք կրկնել 15 օրից ոչ շուտ։
    #Բրոնխիտ. 200 մլ սառը ջրի մեջ լցրեք 3 մանրացրած դափնետերև, մեկ երրորդ թ/գ կերակրի սոդա։ Դրեք կրակին և պահեք այնքան ժամանակ, մինչև եռա, որից հետո թուլացրեք կրակը, թողեք եփվի ևս 30 րոպե, երբ գոլանա` քամեք և լուծեք թուրմի մեջ 1 ճ/գ մեղր։ Խմեք 1-2 թ/գ` ուտելուց 30 րոպե առաջ։
    #Շաքարային_դիաբետ. Դափնու 5 տերևը 2-3 ժամ թրմեք 300 մլ եռջրի մեջ, տաք տեղում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։

КОМЕНТАРІ •